Անկյուններ և նրանց չափումը

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ի՞նչ է անկյունը։

մեկ կետից դուրս եկող երկու ճառագայթներով կազմված պատկերը

2․ Ո՞րն է անկյունների չափման միավորը։

անկյունների չափման միավորը աստիճանն է

3․ Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։ 90 աստիճան

4․ Քանի՞ աստիճան է փռված անկյունը։ 180 աստիճան

5․ Ինչպիսի՞ անկյունն է կոչվում սուր անկյուն։

90 աստիճանից փոքր անկյունը

6․ Ինչպիսի՞ անկյունն է  կոչվում բութ անկյուն։

90 աստիճանից մեծ անկյունը

7․ Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։

Այն ուղիղները որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են,

8 Կառուցե՛ք որևէ անկյուն։ Անկյան մեջ նշե՛ք որևէ կետ և հատվածով այն միացրե՛ք անկյան գագաթին։ Քանի՞ անկյուն է ստացվում։ 2 անկյուն

9 Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե փռված անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։ ուղիղ անկյուններ

10 Ինչպիսի՞ անկյուններ կստացվեն, եթե բութ անկյունը նրա գագաթից սկիզբ առնող ճառագայթով բաժանենք երկու հավասար մասերի։ սուր անկյուն

11 Ուղիղ անկյունը բաժանել են երկու մասերի այնպես, որ նրանցից մեկը երկու անգամ մեծ է մյուսից։ Գտե՛ք այդ անկյունների մեծությունները։ 90:3=30,   30×2=60

12 Կատարե՛ք գործողությունները

739 x  (296-18) – (644-600) x  2 = 205354

1)296 2)644 3)44        
 18 600  x2        
 278   44  88        
                     
  4)278  5)205442      
  x739      88      
  2502   205354      
 +834                
1946                 
205442               

3680:20-(394-90):2 = 32

1)394 2)3042   3)368020 
 :90  2  152  20  184
 304  10      168    
      10      160    
       04       80   
4)184    4       80   
152    0        0   
  32                 

13. Եթե տրված թիվը նախ բազմապատկենք 27-ով, ապա ստացված արդյունքին գումարենք 5, կստանանք 5։ Ո՞րն է այդ թիվը։ 0

14 AB հատվածը C և D կետերով բաժանված են  AC, CD և DB երեք մասերի։  AC հատվածն ունի 18մմ երկարություն, CD հատվածը ՝ 15մմ-ով ավելի, քան AC-ն, իսկ  DB հատվածը՝ 7մմ-ով ավելի, քան AC և CD հատվածների երկարությունների գումարը։ Որքա՞ն է  AB հատվածի երկարությունը։ 18+15=33մմ CD, 18+33+7=58մմ DB,  18+33+58=109մմ AB 

15 Գործվածքի կտորի երկարությունը 48մ էր։ Նրանից 7 անգամ կտրել են 3-ական մետր։ Քանի՞ մետրով է ամբողջ կտորի երկարությունը մեծ մնացորդի երկարությունից։ 7×3=21մ կտրածի չափով

Կյանքից թանկ բանը

Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: շիթ֊հեղուկի կաթիլ, բոսոր֊մուգ կարմիր, դալկահար֊ գունատ, պարիկը֊հավերժահարսը, ծափեց֊ թևերը իրար խփեց, ստրուկ֊գերի, սրտաբեկ֊Սիրտը կոտրված՝
  2. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:ջրի երազ֊աչքը տեսնում է բայց չի կարող խմել,

ստրուկ աշխարհ֊միայն ծառաներից կազմված աշխարհ

  • Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

առակը սովորեցնում է, որ աղավնին նախընտրում է մեռնել, քան ապրել առանց

թևերի սողունի կյանքով

  • Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Թևե՞րս տա՞մ… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Շրջանագիծ և շրջան

Շրջանագիծ և շրջան

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։ կենտրոնից միևնույն հեռավորության վրա գտնվող կետերից կազմված գիծը

2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ կենտրոնը շրջանագծի կետին միացնող հատվածը։  Իսկ ի՞նչ է տրամագիծը։ կենտրոնով անցնող լարը։

3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։  շրջանագծի երկու կետերը միացնող հատված։

4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։ շրջանագծին երկու կետերի միջև մաս   

5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։  այո

6․ Ի՞նչ է շրջանը։  շրջանագծով սահմանափակված հարթություն            

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։ 2

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։ կենտրոնով

9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։ շրջանագծի վրա

10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։

 

11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։

12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։10>(3+5) Պ չեն հատվի

13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։

14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։ 5, 5  

15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։60×4=240կմ  240:5=48ժ=2 օր

16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։ 80-60=20  60:20=3ժամ

17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։ 5  երկանիվ

Հազարան Հավք հեքիաթը, Աշնանային ընթերցանություն 

  • Ի՞նչ տվեց-սովորեցրեց քեզ այս հեքիաթը։

Ինձ սովորեցրեց այս հեքիաթը, որ մարդ պետք է  նպատակ ունենա և նպատակի հետևից գնա և ոչ մի դեպքում չշեղվի։

  • Ո՞ր  հատվածը կառանձնացնեիր, ինչո՞ւ։

Ես կառանձնացնեի ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ հատվածը, որովհետև Արեգն արծվի ձագերին փրկեց վիշապ օձից և մայր արծվի օգնությամբ դուրս եկավ մութ աշխարհի։

  • Ո՞ր կերպարը հավանեցիր, ինչո՞ւ։

Ես հավանեցի Արեգի կերպարը, որովհետև մենակ նա գնաց հազարան հավքի հետևից։

  • Աշխարհներից որո՞ւմ  կցանկանայիր հայտնվել։ 

      Ես կցանկանայի հայտնվել ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ:

  • Հազարան հավքը Հյուսիսի կրթական պարտեզում։

Այգում չորացած ծառ ունենք, հավքը չէր թողնի որ չորանար, և բոլոր ծառերը փարթամ կդարցեր։

  • Հազարան հավքը Սարալանջում։

Սարալանջում աստիճանները կամարակապ փարթամ բույսականությամբ շրջապատված կլինե էին, հեքիաթի հերոսների արձանները կզարդարեին ծառուղիները։

  • Հազարան հավքը որտեղո՞վ կցանկանայիր թռչեր-անցներ, ծաղկեցներ։

Մեր այգու մոշաթթի հազվագյուտ ծառի վրայով, մեր քաղաքների ու սարերի վրայով։

Աշնանն անտառում

Մի անգամ հայրիկիս հետ մեկնեցի պապիկիս ծննդավայր՝ բարձր֊լեռնային հովտում տեղակայված գեղատեսիլ մի բնակավայր, որը գտնվում էր գեղեցիկ, ցրտադիմացկուն ծառերով անտառի եզրին։ Այնտեղ ես շատ հետաքրքիր օրեր անցկացրեցի։ Ես շատ շուտ ծանոթացա տեղի երեխաների հետ, որոնք իրենց օրվա ամբողջ ժամանակը տարբեր օգտակար բաներ էին անում։ Ես միացա նրանց և հաջորդ օրը արդեն նրանց հետ անտառ գնացի։ Մենք զինված էինք ամուր փայտերով և պարաներով, ունեիք պարկեր մեր ավարը տուն բերելու համար։ Ճանապարհին ես պարզեցի, որ վայրի տանձ էնք հավաքելու, սակայն տեղ հասնելով ես ոչ մի տանձ չտեսա։ Ծառերի վրա միայն փոքր խնձորներիկներ էին։ Մենք գործի անցանք։ Բոլորը գիտեին իրենց անելիքը, բացի ինձանից։ Երկու պարան փռեցինք և փայտերը արագ կապեցինք հատուկ տեղերով ու ստացանք աստիճան։ Եվս մեկ պարան նետեցինք ծառի հակառակ կողմը ու դրա միջոցով աստիճանը բարձրացրինք ծառի վրա։ Պարանի ծայրը ամուր կապեցինք մոտիկ ծառին ու ամենաճարպիկին ոգնեցինք որ բարձրանա։ Քանի որ գիշերները ցուրտ էր լինում, այդ տանձիկները ճարպիկի օգնությամբ հեշտությանբ թափվում էին գետնին, իսկ մենք հավաքում ու լցնում էինք պարկերը։ Այսպես մենք միասին շատ հեշտությամբ մի մեծ գործ արեցինք։

Բանավոր մաթեմատիկա

Պահեստում կա գազար, լոլիկ և կարտոֆիլ նրանց ընդանուր զանգվածը 392կգ է։ Կարտոֆիլը գազարից ավել է 6-անգամ, իսկ լոլիկը կարտոֆիլից 2-ով ավել։ Հայտնի է, որ գազարի զանվածը 30կգ է։ Քան՞ի կիլոգրամ են կարտոֆիլը և լոլիկը։

30×6=180 կարտոֆիլ

180+2=182 լոլիկ

Պատ․՝ 180 կարտոֆիլ, 182 լոլիկ

Ընդանուր ճանապարհը 5000մ է։ Զբոսաշրջիկները 100մ անցնում են 2ր։ Քանի րոպեում կանցնեն 5000 մետրը։

100:2=50

5000:50=100րոպե

Պատ․՝ 100 րոպեում

Ծաղկավոր կտորը հինգ մետրը արժի 4000դր, իսկ սպիտակ կտորը 3000դր։ Ինչքան կարժենա մեկ մետրը, երկու կտորը միասին։

4000:5=800

3000:5=600

800+600=1400

Պատ․՝ 1400դրամ

A և B կետերի հեռավորությունը 300կմ է։ A կետից բեռնատար է դուրս գալիս, նրա արագությունը 60կմ/ժ է։ B կետից հանդիպակած դուրս է գալիս մարդատար մեքենա, նրա արագությունը 90կմ/ժ է։ Քան՞ի ժամ հետո նրանք կհանդիպեն։

60+90=150

300:150=2

Պատ․՝ 2ժամ

Բանավոր մաթեմատիկա

1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.

1) 1001

2) 969

3) 990

4) 971

2. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:

1) 16

2) 17

3) 15

4) 18
3. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:

1) կարտոֆիլով

2) մսով

3) պանրով

4) հնարավոր չէ ասել

4. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:

1) 3

2) 4

3) 5

4) 6

5. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

1) 5

2) 4

3) 3

4) երբեք չի հավասարվի

6. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է
մարդատար վագոնի երկարությունը:

1) 3

2) 7

3) 9

4) 11

7.Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում:

1000×2=2000

3150-2000=1150

1150:2=575ճագար

1000-575=425հավ

8.Քանի եռանկյուն կա նկարում։

unnamed

16

9. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա:

9

10. Գնել են երկու տեսակի կոնֆետներ՝ վճարելով ընդամենը 6500դրամ։ Առաջին տեսակի կոնֆետներից, որի 1 կիլոգրամն արժե 2200դրամ, գնել են 2կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1կիլոգրամը 700դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել։

2×2200=4400

6500-4400=2100

2100:700=3կգ