Բաժանելիության հայտանիշներ։ Թվերի բաժանելիությունը 3-ի, 9-ի և 4-ի
Դասարանական առաջադրանքներ
1․ 83, 12, 129, 6534, 5355 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ 12, 129, 6534, 5355
2․ Որոշե՛ք, թե 91917, 56574, 828 թվերից որոնք են բաժանվում 9-ի։ 91917, 56574, 828
3․ 230, 1200, 5250, 324, 535160, 73489138 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 1200, 5250, 324, 535160
4․ Կբաժանվի՞ արդյոք 3-ի այն թիվը, որը բաժանվում է 9-ի։ այո
5. Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են 3-ի, բայց չեն բաժանվում 9-ի։ 21, 30, 42, 96, 483
6․ Գործածելով 4, 6, 8 թվանշանները՝ գրե՛ք հինգ եռանիշ թիվ, որոնք բաժանվում են 9-ի։ 486, 684, 648,468, 846
7․ ABC եռանկյան AB և BC կողմերի երկարությունների գումարը 23սմ է, AC և BC կողմերի երկարությունների գումարը՝ 20սմ, AB և AC կողմերի երկարությունների գումարը՝ 25սմ։ Գտե՛ք ABC եռանկյան պարագիծը։ 20+25+23=68, 68:2=34
8․ Երեք տարբեր օղակաձև երթուղիներով Երևանից միաժամանակ մեկնել են երեք ավտոբուսներ։ Նրանցից մեկը Երևան է վերադառնում յուրաքանչյուր 4 ժամը մեկ, երկրորդը՝ յուրաքանչյուր 6 ժամը մեկ, երրորդը՝ յուրաքանչյուր 8 ժամը մեկ։ Երևանից մեկնելուց քանի՞ ժամ հետո այդ ավտոբուսները նորից կհանդիպեն Երևանում։ 24 ժամ
Տնային առաջադրանքներ
1․ 65, 1025, 8371, 893 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։ ոչ մեկը
2․ Որոշե՛ք, թե 65382, 63, 567 թվերից որոնք են բաժանվում 9-ի։ 63, 567
3․ 15, 32, 100, 124, 266, 348, 5000, 301 թվերից առանձնացրե՛ք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 32, 100, 124, 348, 5000
4․ Գրե՛ք հինգ թիվ, որոնք բաժանվում են և՛ 3-ի, և՛ 9-ի։ 45, 72, 81, 63, 531,
5․ Գտե՛ք 3-ի բաժանվող երկնիշ թվերի և 9-ի բաժանվող երկնիշ թվերի քանակները։ Քանի՞ անգամ է ստացված քանակներից առաջինը երկրորդից մեծ։ 30:10=3
6․ Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանշանը։ Գտե՛ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի, և նրա գրառումն ավարտվում է 9 թվանշանով։ 909
7․ Թվե՛ք միանիշ թվերի այն բոլոր զույգերը, որոնցից յուրաքանչյուրի կազմող թվերի գումարը երկնիշ թիվ է։ 1-9, 2-9, 3-9, 4-9, 5-9, 6-9, 7-9, 8-9, 9-9, 2-8, 3-7, 3-8, 4-6, 4-7, 4-8, 5-5, 5-6, 5-7, 5-8, 6-6, 6-7, 6-8, 7-7, 7-8, 8-8,
8․ Երկու զամբյուղներում կա 120 ձու։ Եթե առաջին զամբյուղից երկրորդի մեջ դնենք 15 ձու, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 ձու, ապա երկու զամբյուղներում հավասար քանակներով ձվեր կլինեն։ Քանի՞ ձու կա զամբյուղներից յուրաքանչյուրում։ 120:2=60 60+10=70 120-70=50 Պատ.՝50 և 70