Կյանքից թանկ բանը
Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:
Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:
Մեռնող աղավնին խորհում է ինքնին.
-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.
Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:
Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով` ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:
-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:
-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի
Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:
-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:
- Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: շիթ֊հեղուկի կաթիլ, բոսոր֊մուգ կարմիր, դալկահար֊ գունատ, պարիկը֊հավերժահարսը, ծափեց֊ թևերը իրար խփեց, ստրուկ֊գերի, սրտաբեկ֊Սիրտը կոտրված՝
- Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:ջրի երազ֊աչքը տեսնում է բայց չի կարող խմել,
ստրուկ աշխարհ֊միայն ծառաներից կազմված աշխարհ
- Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
առակը սովորեցնում է, որ աղավնին նախընտրում է մեռնել, քան ապրել առանց
թևերի սողունի կյանքով
- Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:
Թևե՞րս տա՞մ… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի