1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.
1) 1001
2) 969
3) 990
4) 971
2. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:
1) 16
2) 17
3) 15
4) 18
3. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:
1) կարտոֆիլով
2) մսով
3) պանրով
4) հնարավոր չէ ասել
4. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:
1) 3
2) 4
3) 5
4) 6
5. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:
1) 5
2) 4
3) 3
4) երբեք չի հավասարվի
6. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է
մարդատար վագոնի երկարությունը:
1) 3
2) 7
3) 9
4) 11
7.Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում:
1000×2=2000
3150-2000=1150
1150:2=575ճագար
1000-575=425հավ
8.Քանի եռանկյուն կա նկարում։

16
9. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա:
9
10. Գնել են երկու տեսակի կոնֆետներ՝ վճարելով ընդամենը 6500դրամ։ Առաջին տեսակի կոնֆետներից, որի 1 կիլոգրամն արժե 2200դրամ, գնել են 2կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1կիլոգրամը 700դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել։
2×2200=4400
6500-4400=2100
2100:700=3կգ