Թեստ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք  դարձավ նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ անգամ երբեք դարձավ
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
  • գ/հակառակ կողմով
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Պարզ-բարդ              

Վատ-լավ                 

Սովորական-անսովոր
երկար-կարճ            

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

Դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.       

դ/ խրճիթ                               

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Տղա, հարց, գովելի, վատ:

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է              ձանձրացնել
    բ/չէր կարողանում               կարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա      ստվերը

ստորոգյալ     ունի

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
    գ/ամբողջ տարին


  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      ————————————
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Հարցասեր տղան իր բոլոր հարցերը տալիս էր շրջված և ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
    գ/տղան հակառակ ինչուիկ էր

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Ինչուիկը գնաց սարի գագաթը:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ պոչը աղվես ունի:

Ինչու՞ կատուն աչք ունի:

Ինչու՞ քիթը շուն ունի:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ բռնակը դուռ ունի:

Ինչու՞ լույսը լամպ ունի:

Ինչու՞ ջուրը բաժակ ունի: