Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք,

վերևը

համարցակ

ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

բ/ անհամբեր

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   անվտանգ

բ/ չարություն  խելոքություն

գ/ թույլ  ուժեղ

դ/  տգեղ գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

գ/ մուրճ- ածանցավոր

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ցաղիկներ

բ/ իշխան   իշխաններ

գ/ քամի   քամիներ

դ/ փուշ   փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

նայել նայեց

փորձել ___փորձեց_____________________

ամաչել _________ ամաչեց_______________

ուտել ___________ուտում_____________

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա       _____քամին___________

ստորոգյալ   ___________խաղում էր_____

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  ուտում:

Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

գ/ որ քամի էր:

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

որ նա լուրջ մադեր ոչ թե փոկրիկ

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

նրա անվատգությունը

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

որովհետև քամի էր

Գարունը սիրող շուն

Շունը սպասում էր գարնանը որովհետև նա չէր համբերում թե երբ են իրեն տանելու ման տալու, որովհետև նա կարող էր գնալ ման գալու, բայց նրան ծածկում էր ձյունը: Նա երկու ամիս սպասեց և ձյուն չկար :

Հավասար համարիչ ունեցող կոտորակների համեմատումը

Դասարանական առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

7/123 < 7/103 25/142 = 25/142 17/18 = 17/18 14/19 < 14/16

2.Համեմատի՛ր ։

3/5 < 3/4 4/30 < 4/15

3․ Լրացրու՛ աղյուսակը։

Մասը3/163/243/48
Թիվը
489
9618126

4․ Արան իր ունեցած դրամի 3/5 մ ասը ծախսեց գիրք գնելու, իսկ 1/5 մասը՝ տետր գնելու համար։ Որքա՞ն դրամ մնաց Արայի մոտ այդ գնումնեից հետո, եթե նա ուներ 1000 դրան։

5․ Այգին ունի 1200մ2 մակերեսը, որի 2/3 մասը զբաղեցնում են խնձորենիները, իսկ մնացած մասը՝ տանձենիները։ Որքա՞ն մակերես են զբաղեցնում խնձորենիները, և որքա՞ն՝ տանձենիները։

800 մ2 խնձորները 400մ2 տնձենիները

6․ Հաշվի՛ր Լուսինեյի տարիքը՝ գիտենալով, որ նա ծնվել է 1992 թվականին։ Քանի՞ տարեկան կլինի նա 5 տարի հետո։ Քանի՞ տարեկան կլինի նա 2040 թվականին։ Ո՞ր թվականին է լրանալու նրա ծննդյան 30 ամյակը։ 5,տ 48,տ 2022թ

7․ Անահիտը ծնվել ՝ 1997 թվականի մարտի 12-ին, դրանից 3 տարի 18օր հետո ծնվել է նրա քույրը։ Գտի՛ր քրոջ ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը։ 2000թ մարտի 30

Տնային առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

3/4 > 3/5 4/7 < 4/5 6/17 < 6/15 9/29 < 9/28

2․ Համեմատի՛ր

2/5մ > 2/10մ 7/20դմ < 7/10դմ

3 Լրացրու՛ աղյուսակը։

Մասը  3/43/6    3/8
Թիվը
4836 24 18
9672 48 36

4․ Վարորդը ձմերուկի 3/5 մասը դատարկեց առաջին խանութում, իսկ մնացած 2500կգ-ը՝ երկրորդ խանութում։ Վարորդը որքա՞ն ձմերուկ դատարկեց առաջին խանութում։3750կգ

5․ Երկու թվերի գումարը 200 է։ Դրանցից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Որո՞նք ն այդ թվերը։40, 160

6․ Հայկը ծնվել է 2002 թվականին՝ հայրիկից 25 տարի ուշ։ Պապիկը ծնվել է հայրիկից 26 տարի շուտ։ Ո՞ր թվականին է ծնվել հայրիկը :։ Ո՞ր դարում է ծնվել պապիկը, և քանի՞ տարեկան է նա հիմա: 1977թ 20դար 70տ

Մոգական թվեր

297130212
128213298
214296129

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 3×3 մոգական քառակուսի։

214286134
140220274
280128200
690734676
 686700714
724666710
4501700850
14001000600
11503001550
458507535
577500423
465493542
458507535
577500423
465493542
145243212
267200133
188157255
145243212
267200133
188157255

  Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 34 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

138121
   310615
211714
16594

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 50 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

1312196
207169
6171215
1118318

Բազմապատկման զուգորդական հատկությունը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։

7x60x5=2100

172x2x5=1720

6x5x6x5x6x5=27000

2x4x3x2+6x7x5x2=468

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ= 800 մ +1կմ200մ

8կմ=3 կմ 900 մ + 4կմ900մ

6կմ= 3 մ 50 սմ + 2մ50սմ

12սմ = 1 սմ 4մմ + 10սմ6մմ

14դմ= 3դմ 3սմ +10դմ7սմ

3․ Համեմատի՛ր

12տ40կգ < 12տ4ց

11ց65կգ > 1տ70կգ

4․ Դպրոցում սովորում է 450 աշակերտ։ Աղջիկները 12-ով քիչ են տղաներից։ Քանի՞ տղա է սովորում այդ դպրոցում։ Լուծում՝ 450:2=225, 12:2=6, 225+6=231, Պատ՝ 231տղա,  219 աղջիկ:

5․  2 պարկերից առաջինում կար 27կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 5 կգ վաճառեց և 3 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։ Լուծում՝ 27-3-5=19 , 19-3=16, Պատ՝ 16 կգ ալյուր:

6․ Գտի՛ր այն թվերը, որոնց տարբերութունը 451 է, իսկ գումարը՝ 1451։

Լուծում՝ 451+1451=1902,  1902:2=951,  1451-951=500, Պատ՝ 500,  951:

Տնային առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։

7x60x5=2100

172x2x5=1720

6x5x6x5x6x5=27000

2x4x3x2+6x7x5x2=48+420=468

2. Վերականգնի՛ր հավասարությունները

2կմ350մ+ 650 մ =3կմ

7կմ550մ+ 2 կմ 450մ =10կմ

2մ25սմ + 75սմ = 3մ

2սմ2մմ+ 12սմ 8մմ = 15սմ

2մ7դմ + 15 մ 3 դմ = 18մ

3․ Համեմատի՛ր

5կգ600գ < 6կգ500գ

23կմ30մ <30կմ23մ

12դմ5դմ > 10դմ8դմ

4․ Շաբաթօրյակին մասնակցում էին 125 աշակերտ։ Աղջիկները 11-ով շատ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ էր մասնակցում այդ շաբաթօրյակին։ Լուծում՝ 125-11=114, `114:2=57, 57+11=68,  Պատ՝ 68 աղջիկ:

5․ 2 պարկերից առաջինում կար 24կգ ալյուր։ Երբ վաճառողը այդ պարկից 4 կգ լցրեց երկրորդի մեջ, ապա պարկերում ալյուրի քանակները հավասարվեցին։ Որքա՞ն ալյուր կար երկրորդ պարկում։

Լուծում՝ 24-4 =20, 20-4=16, Պատ՝ 16 կգ:

6․ 280 տեղանոց դահլիճում համերգի ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով շատ էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր մուտքի տոմսի արժեքը՝ գիտենալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը 120000 դրամ է։ Լուծում՝ 280+120=400, 400:2=200, 280-200= 80, 120000:200=600, Պատ՝ 600 դրամ:

Փաթեթ 3

1․ Հաշվի՛ր, թե քանի եռանկյուն կա այս պատկերում։ Պատ՝ 9

2․ Փակագծերն այնպես տեղադրի՛ր, որ ճիշտ հավասարություն ստացվի։

(7×9+12):3-2=23

3․ Լրացրո՛ւ աղյուսակը

1լ նավթ 850գ
5լ նավթ4250 գ
190լ նավթ161500 գ
13լ նավթ11050գ

4․ Լրացրո՛ւ աղյուսակը

1լ սնդիկ 13600գ
5լ սնդիկ68000գ
190լ սնդիկ2584000գ
13լ սնդիկ176800գ

5․ Ուղղի վրա հավասար հեռավորությամբ 30 կետ է նշված։ Հարևան կետերի հեռավորությունը 5սմ է։ Որքա՞ն է ծայրակետերի հեռավորությունը։ Պատ՝ 145 սմ:

6․ Ըստ գծագրի հաշվի՛ր երկու տակառների տարողությունները։  


Պատ՝ I տակառը 80լ, II տակառը 40լ:

7․ Քանի՞ րոպեում 1-ից 51 թվերը հերթականությամբ կգտնես։ Պատ՝ 4 րոպե:

Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-3 մասերի անծանոթ բառերը

մինուճար-միակ միջոց,

աչքադրել-սիրահարվել

կամք-նպատակ կատարելու ունակություն

չոլեչոլ-անապատ

եղեգնուտ-եղեգի անտառ

 անմատչելի-Ոչ մատչելի

ընկղմած-Խոր տեղում տեղավորված

աղախիններ-նաժիշտ

այլանդակ-տգեղ

բոշա-պնդերես մուրացկան գնչու

ապարանք-փառահեղ տուն

փարատել-մեղմել վերացնել

ճարահատյալ-միջոցները սպառված

չբանեցրած-չօգտագործած

սաթ-Սատանայի քար

ընծա-նվեր

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես։Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Դարձավ, խորհրդավոր, գաղտնիք, փորձեց։
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող+

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    Թավ-նուրբ, բարակ, պարզ-բարդ, գեղեցիկ-տգեղ, երկար-կարճ, ուղիղ-ծուռ։
  2. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառեր

դ/ մոլորակ-մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

Տեսնել-տեսավ

Ընկնել-ընկավ

Կապել-կապես

Տխրել-տխրեց

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա-նա

ստորոգյալ-օրորում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    Հարցական-Ո՞րտեղ է քո տունը։ Բացականչական- -Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է։
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում։

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    Գեղեցիկ, զրնգուն:
  2. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում+

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    — Սա ի՞նչ առարկա է:
  2. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    սար գնալ
  3. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: անվերջ չես կարող վազել կամ քայլել

Փաթեթ 2

Փաթեթ 2

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Լրացրու՛ աղյուսակների դատարկ վադակները անհրաժեշտ թվերով։

Գումարելի658292437129805309207173051492
Գումարելի7429846233912061291414396
Գումար14011177060 322121174481588

Գործողությունները կատարիր այստեղ․

 6582    92437 129805
+7429   +84623+391206
14011   177060 521011
                     
  309207 17305   1492
 +12914   143     96
  322121 17448   1588
Նվազելի93788456150431760000051428709805
Հանելի46573956719382937542118596287924
Տարբերություն47215499431048822457933932421881

Գործողությունները կատարիր այստեղ․

 9378  84561  504317  
4657 39567 193829  
 4721  54994  310488  
                      
600000  51428  709805
 375421 18596  287924
 224579  33832  421881

2․ Շրջանի դատարկ մասում ինչ թիվ պետք է գրել 1,3,6,10,15:, 21

3․ Դատարկ շրջանակում ինչ թիվ պետք է գրել։ 2,3,4,            9,1,17          14,6,61

4․ Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով:Ալեն-75 սմ 16քայլ  և Արեն-80սմ 15քայլ

5.Հաշվի°ր ամենամեծ զույգ քառանիշ և ամենափոքր կենտ եռանիշ թվերի  տարբերությունը: 9998-101=9897

6.Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 564 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը  63 կմ⁄ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե  ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 4 ժամ հետո:                   78կմ 1 ժամում

թեստ

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին, վարդ, տարօրինակ, անգամ

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Վարդը փուշ ունի, իսկ վարդակակաչը՝ ոչ: Նրանք իմ աչկի փուշն են դառձել:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը:

գ/ զբոսայգի

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ — մատ  —
քաղաքային  — գրիչ  —

5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

տուն երկիր կլոր սուր կառուցել

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց — ճանափարհորդել
բ/պետք է վճարեք — պետք է վճարել
գ/ասաց—ասել
դ/երազում էր—երազել էրփ

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
————————————————————————————————————————————————————————————————————————

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——————————:
բ/Խաչն իմն է ———————— ես գիտեմ:
գ/Փողոցում ———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
————արևածաղիկ———————

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
բերան

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Երկրում՝ որտեղ ոչ մի սուր բան չկար:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Երկու ապտակ տալ պարեկին: Երկու օր առանց ջրի

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

ոչ