Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք; 

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են: 

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: 

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում: 

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում: 

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:  

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար: 

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա: 

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը. 

-Ռիկի՛, Ռիկի՛: 

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի: 

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ: 

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը: 

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի: 

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ: 


1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—— Ամբողջ ——— 

— կդարձնե՞ն ——
— երբեք — 

—թռչել—— 

2.      Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ —մեծ——————————— 

բ/—գեշ———————— 

գ/  ուրախ
դ/ անսովոր

 

3.      Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ: 

——անուրախ—— 

4.      Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է. 

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել +
գ/վնասել 

դ/կաշկանդել

 

5.      Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով 

ա/ավարիա ———վթար————————
բ/աֆիցեր——սպա—————————
գ/դիրեկտոր———տնօրեն————————
դ/զիբիլ———————աղբ—————— 

6.      Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով: 


մեծեր————————————— 

երեխաներ————————————
աստղեր—————————
քաղաքներ———— 

7.      Տեքստից դո՛ւրս գրիր չորս  բայ:
գնալ 

ապրել

նայել                       
թռչել                   

             

8.      Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից: 

ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտոթյունը քան քաղցր սուտը: 

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի: 
գ/Ամեն գործի վերջն է գովելի: 

դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի: 

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

 

9.      Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
                                  —————արևածաղիկ——————— 

10.   Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:


Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:
 

11.   Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
 

12.   Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի: 
 13.   Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Այո , որովհետև Մանչուկը ունի քույր և եղբայր: Ես էլ Մանչուկի նման ուզում եմ շուն ունենալ:
 

14.   Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր շուն ունենալ:
 
15.   Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Մանչուկին շուն նվիրեին:

Առաջադրանքներ դասարանում և տանը

  1. Բառերից անջատի´ր նախածանցները:

Վեր հանել, դժ բախտ, ան հնար, չ կամ, չ գալ, դժ գոհ, ան հեռատես, արտա բյուջե, ներ մուծել:

  • Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:

Շնաձուկ, գինեգործ, բուսակեր, հուսահատ, լուսամուտ, կեսօր:

3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝լուսամուտ- լուս-լույս

Լուսամուտ- լուս-լույս, այգեպան-այգե-այգի , սիրահար –սիր-սեր, առվակ- առ-առու, գոտեպնդել –գոտե-գոտի, մթնել –մթ-մութ, հուսահատություն –հուս -հույս, ընկուզենի- ընկուզ-ընկույզ ,  գրող –գր-գիր, Էջմիածին –էջ-իջնել :

  • Առանձնացրո´ւ գոյականները:

, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, , , , , գեղեցկություն, գրիչով, խոսքով, , վազքով, սեղանում, անտառում, , , , խոսքում, , տնտեսուհի,:

Աշխատելով  գեղեցիկ դանդաղ մեղմորեն խոսելով վազելով  խոսում գոռում մեծանում վերադառնալով  հաճելի

5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:

Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր

Դասացուցակ= Դաս+ա+ցուցակ, չտես= չը+տես, մարդակեր= մարդ+ա+կեր, յուղոտ= յուղ+ոտ, հացաման= հաց+ա+ման, ամանեղեն= աման+ե+ղեն, լուսավոր= լուս+ա+վոր, լուսամուտ= լուս+ա+մուտ, անտեսանելի= անտես+անելի, խոշորացույց= խոշոր+ա+ցույց, ցուցամատ= ցուց+ա+մատ, դռնակ= դռ+նակ, լավություն= լավ+ություն, անհոգնել= ան+հոգնել, դժգոհ= դժ+գոհ, քարոտ= քար+ոտ, պարսկուհի= պարսկ+ուհի, հայուհի= հայ+ուհի, Վրաստան= Վրա+ստան:

  • Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:

Ա. Հացեղեն, հայաստան, հնդկուհի, հոտային, դժգոհ, գարնան

Բ. Եղեն, ան(նախածանց), դժ(նախածանց), ային, ստան, ուհի

  • Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ,)

Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը  թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

  • Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:

Թախտ, զմրուխտ, նախշուն,  ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք,  վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:

Եղբայրս մի փոքրիկ գաղտնիք ուներ։ Նա մի անգամ գողացել էր պապիկիս այգու սանդուղքը և գնացել բախչագողի։ Բայց նա այնքան վախկոտ էր, որ երբ լսել էր հարևանի շների հաչոցը, նա ճեղքելով այգու պարսպի տախտակները՝ փախել էր այնտեղից։ Առավոտյան պապիկս իր թախտին նստած հասկացավ, որ նա խախտել էր մեր տան օրենքները։

Իմ օրերը

Ես ինչպես միշտ ինքնաթիռով գնացի Լուսին որ ծակերը մաքրեմ ես ծակերից մեկը մտա և մինչեև Հայաստանի ամբողջ մասը լինի սև այսինքն ես ախատում եմ առավոտից գիշեր: Մյուս ցերեկ ես լրիվ

լվացի լուսինը և ստացա մեկ միլիոն դոլար, և ասեցին որ յուպիտերը գազից մաքրեմ կստանամ տաս միլիոն դոլար ես գնացի հատուկ պշպանիչով եվ իսկապես ես չմահացա: Եվ մաքրեցի Յուպիտերը և ստացա այդ փողերը, և նրանք էլի ասացին որ մաքրեմ արևը, և նրանք ինձ կտայն միլիարդ դոլար : նրանք հաքցրին շատ սառը հագուստ և տաս տոննա առուց և երկու որ մաքրեցի ստացա մեկ միլիարդ դոլար

Թեստ 2

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին4) 9706      

Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:

5)    900-ով:

  • Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
  • Կմեծանա-5 ով
  • Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
  • 10 
  • Ընտրիր այն թվանշանը, որը 5075< 50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով անհավասարությունը ճիշտ լինի:
  • 8               
  •  Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են  աճման   կարգով: 

4) 4626, 5319, 62436, 78427

  •     ժամը րոպեներով արտահայտած կլինի

2)   6               

  •  5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի

5)   5350:

  • Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:

5)   36:

  •  Գծագրում ներկված է պատկերի
  •  6/9 մասը                                                                                         
  • 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:   89
  • Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ հաջորդականության չորրորդ անդամը: 15
  • 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը: 234-35=199
  • AC հատվածի   երկարությունը 6սմ 7մմ է,  BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի    երկարությունը միլիմետրերով: 151
  • Հաշվիր   3900+( 2100:3-12×50)  արտահայտության արժեքը:4000
  • Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին: 9 սմ
  • Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը որքա՞ն պետք է վերադարձնի:2600

Աշխատանք դասարանում և տանը

Թեսթ 9 

 

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

  — Ես եկա˜… 

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

  Մայրը ծիծաղում էր. 

  — Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել: 

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

  — Ես եկա˜… 

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի: 

  Լիլին վազելով եկավ. 

  — Ես եկա˜… 

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել): 

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                   

         լրացնելով բաց թողած տառերը:
         բա□տն- բախտն

         խն□իր- խնդիր

          փոր□ում- փորձում  

         ըն□ամենը — ընդամենը

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

  

ա/արագ վազել 

  բ/ծառեր տնկել 

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ +

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

հրաշալի  հրաշավոր

____ ցատկոտելով ___________                  ____թռնելով_____________ 

__________ ուժգին  _____                  ______ուժեղ___________ 

__________ բարկացել _____                  _______ջղայնացել__________ 

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

         ա/ պատմություն  —  ածանցավոր 

          բ/ շատախոս – բարդ 

          գ/ սովորական —  ածանցավոր 

          դ/ փոքրիկ – պարզ  +

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/ իրավիճակ – ածական  +

       բ/պատուհան – գոյական 

       գ/որովհետև – շաղկապ 

        դ/վեց – թվական 

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

         ______________Լիլի___                ____________________ 

         ____________Դավիթ_____                ____________________ 

         ____________Արմեն _____               _____________________ 

         _________Հակոբ_______               _____________________ 

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին. 

          լինել ________լինի____________ 

         _________ ընկնել ________                ________ընկավ____________ 

         ____________ սովորեցնել ____               ______ կսովորեցնեմ _______________ 

         __________ չստանալ _______               ___________ չստացան __________ 

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը  +

բ/Սարգիս 

գ/քեռու 

դ/պատուհանը 

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,     անգետի հետ փլավ մի կեր :

Լեզուն չլիներ,    ագռավները աչքերը կհանեին :     

Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին: 

Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի :

                                                               

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

    ____________________ շատախոս չէր _________________

    ____________ չէր նվնվում _________________________________________________________ 

    ________ չէր խառնվում նրանց խաղերին ________________________________  _ 

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: 

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 

Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 

Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 

Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 

Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

         __ Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

         ________________________________________________________________________ 

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

              ______Լիլին գնդակը հանեց հարևանի բակից: _________________________________________ 

              _______________________________________________________________________ 

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

              ______________  Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել)_______________________________________________ 

             _________Այս նախադասությունից______________________________________________________________

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեման

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

74

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

116

3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
39

4․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

709

5․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

184

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։ 16.փաթեթ 20 գիրք

2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջինհ տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։ 30 տուփ  մն 3լ

3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը: 2 մետր

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի: 7


5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկնռրին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ: 7 մն 3

6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ: 800 դրամ

7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:

Օգտագործելով  3լ  տարան 3 անգամ  8 լ լցնելով  կավելանա 1լ և 8լ կդատարկենք ,  2անգամ 3լ ավելացնելով 1լ  կստանանք 7 լ  վերջինը  3 լ  

8․ Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը: 432

9․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։4

10․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։18

11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։10

12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։12

13․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։18

14․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։22

Թեստ 8

Կամակոր  թագավորը 

 

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ:Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
   դերձակներին, կարճ, մարդ, թախտին :

2.Ի՞նչ  է  նշանակում դերձակ բառը. 

________շոր կարող__________________ 

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված. 

    ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ 

     բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել 

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի 

     դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ +

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր. 

      ա/ օրերից 

      բ/  գլուխ                             

      գ/ թագավոր +

       դ/ ոչինչ 

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը: 

   ____ երկրի ___________________            ______գոյական________________ 

   _______ երկար ________                          ___ածական__________ 

   ______դերձակ _________                          ________գոյական__________ 

   ______ ասում է  _________                          _______բայ____________ 

6.Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

   ______թագավոր-ենթակա_______            

   _____քաշում է-ստորոգյալ______________ 

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն: 

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:

Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է: 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը   ծաղկին  նայելով  է  բացվում: 

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք: 

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա: 

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 

  թագավորի անխելքությունը  

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: 

____կարճ վերմակ և ճիպոտ է բերում _______________ 

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: 

   Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:  _______________________________________________________________________________ 

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 

    Հ.Թումանյանի Սուտասանը հեքիաթի հերոսին :

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: 

   Ես շատ բարակ վերմակ կկարեի և բոլոր հաստ վերմակները կպահեի:  

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: 

Խորամանկ դերձակը

Թեսթ 5 

Թեսթ 5 

Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը 

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու: 

 … Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ: 

 Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:  

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ: 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
տնօրենի

առաջին ————————————————— 

երգել

 վերադարձա

 2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 

 
 գ/ թախանձագին
 

3. Գրի՛ր տրված  բառերի հոմանիշները.
ա/ մենակ        միայնակ

բ/  սաստիկ     խիստ

գ/ նոր              նորահայտ 

դ/ փոքր           ճստլիկ

 4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/ բնակարան — պարզ +
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր  

5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.  


   ա/ լապտերների 

   բ/ ծափահարությունների 

   գ / աչքերում 

   դ/ դերասանուհին  +

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.  

ա/ քրքիջ-ածական +
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
 դ/տեսարան-գոյական  

7. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին. 

տանել ________________տանում էր_____ 

հայտարարել _________ հայտարարեցի______________ 

թողնել  __ թողնեց_____________________ 

____________________                    _______________________ 

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 

    Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      մայրիկս

ստորոգյալ    Տանում էր

9. Տեքստից դու՛րս գրիր  ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:
ես գիտ եմ, որ նա պետք է ծիծաղ առաջ բերի, ասաց նա,-բայց նայում եմ և արտասվում ահա:

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա,որ նա դրանք իրեն է պահելու:

11. Ո՞ւմ էր պարտական Չապլինին  իր առաջին ելույթի համար:
Տնօրենը

12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:
երբ Չապլինի մայրիկը բեմից հեռացավ:

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.  

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով +
դ/մոռացավ երգի բառերը  

14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.  

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել  

 

15. Ո՞րն էր  Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:  

Նա ոչ միայն ծիծաղ էր առաջացնում այլ նաև արցունքներ էր առաջ բերում: