20.03.2020

  1. Կռահի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ պակասող թվերը։
Նախորդող կլոր հարյուրյակը Թիվը Հաջորդող կլոր հարյուրյակը
4600 4696 4700
9800 9874 9900
1200 1239 1300
34400 34467 34500
92100 92152 92200
58700 58729 58800
24700 24713 24800

 

  1. Յուրաքանչյուր դրամանիշից քանի՞ հատ պետք է վերցնել՝ աղյուսակում նշված գումարը ստանալու համար:

 

Գումար
53450 5 3 0 2 0 1 0
26560 2 6 1 0 0 1 1
78370 7 8 0 1 1 1 2
12780 1 2 1 1 0 1 3
45600 4 5 1 0 1 0 0

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

(Եթե դժվարանում ես լուծել խնդիրները, կարող ես օգտվել տեսանյութի օրինակից🙂

Ա. 3 րոպեում Ալեքսը հեծանիվով անցել է 210 մետր ճանապարհ: Յուրաքանչյուր րոպե նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 րոպեում քանի՞ մետր ճանապարհ է անցել Ալեքսը:

Լուծում՝ 210:3=70

Պատասխան՝ 70 մետր

Բ. 7 օրում գնացքն անցել է 350 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր օր անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 օրում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել գնացքը:

Լուծում՝350:7=50

Պատասխան՝50 կմ

Գ. 4 ժամում Արեգն անցել է 16 կմ ճանապարհ: Յուրաքանչյուր ժամ նա անցել է հավասար երկարությամբ ճանապարհ: 1 ժամում քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել Արեգը:

Լուծում՝ 16:4=4

Պատասխան՝4 կմ

 

 

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ

Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանիօգնությամբ:

Եղ- Յուղ

Տափան- գործիք՝ հարթում-հավասարեցնում է վարած ու ցանած արտի երեսը

Արոր- գործիք՝ հողը հերկելու համար

Ուրանալ- ժխտել, Հրաժարվել

 

  1. Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

Կենդանիների տերը գնահատող և հասկացող էր։

 

  1. Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

Ես հավանեցի շանը, որովհետև շունը մարդու ամենալավ բարեկամն է։

  1. Մարտի 18-ին, ժամը՝ 14.00-ին, միացի՛ր տեսադասին, որպեսզի դասարանական խմբով քննարկենք պատմվածքը: