ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ, ՊԱՏՈՒՄ

Ես տեսա,որ մի քիչ ներկայացումը նման չէր իսկական հեքիաթին, որովհետև այնտեղ ռեպ էին անում։ Մենակ այն մասն էր իսկակական մասը, որ կատուն ճոն էր  և  շունն էլ գլխին գդակ  չուներ և համա,  համա շատ չուշանա։ Եվ այծ կար այնտեղ և ագռավ  և մի քանի  ուրիշ տիկնիկներ կային։

ՆՈՐ ԱՎԱՐՏ ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Ինչո՞ւ չես կարել, բա դու երդվել ես մայրիկիդ արև:

Եթե սուտ ես երդվել ու չես կարել, մայրիկիդ վատ բան կպատահի,

մայրիկդ կմահանա: Մյուս անգամ չանես։Կատուն ազդվեց շան խոսքերից

և շունը տեսավ որ արդեն կատուն իր խոստումը կատարել է և ընկերացան։

 

SIMPLE PR

  1. i worc  evre day
  2.   you worc  evry day

3. she worcs evry  day                                                                              Do

4. we worc evry day                                                                                dous 

5.you worc evre day

6.they worc evry day

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Մուլտֆիլմն՝ այստեղ:

Դուրս  գրիր անհասկանալի բառերն  ու բառառանի  օ