ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

  Հիշողություն

Ղազարոս Աղայան

 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել,

շինել-սարքել,

կպցնել-փակցնել, միացնել,

ավերակ-քարուքանդ, փլատակ,

սնուցել-սնել,

հափշտակել-թալանել, առևանգել,

կրկին-նորից, ևս, էլի

 

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակն բույն էր շինում։

  1. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը աշխատասեր էր և մաքրասեր էր, սիրում էր իր ձագուկներին։

  1. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Աշխատասեր ծիծեռնակը

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
Ծիծեռնակ Շինում էր
Բույն Երգում էր
Շյուղ Հիշում էր
Ավերակ Կպցնում էր
Թշնամի Կարկատում էր
Տարի Գտնում էր
Ճամփա

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Մեղուից աշխատասեր ծիծեռնակը

Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում շինել: Մի անգամ նա որոշեց մի քիչ հանգստանալ, մտածել և նորից շարունակել շինել։ Այս անգամ նա որոշեց շինել ցանկապատ և հրապարակ։