Հիշողություն
Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
…
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
…
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
…
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:
Օրինակ՝
կպցնել-ամրացնել,
շինել-սարքել,
կպցնել-փակցնել, միացնել,
ավերակ-քարուքանդ, փլատակ,
սնուցել-սնել,
հափշտակել-թալանել, առևանգել,
կրկին-նորից, ևս, էլի
- Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
Ծիծեռնակն բույն էր շինում։
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
Ծիծեռնակը աշխատասեր էր և մաքրասեր էր, սիրում էր իր ձագուկներին։
- Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
Աշխատասեր ծիծեռնակը
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
| Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
| Ծիծեռնակ | Շինում էր |
| Բույն | Երգում էր |
| Շյուղ | Հիշում էր |
| Ավերակ | Կպցնում էր |
| Թշնամի | Կարկատում էր |
| Տարի | Գտնում էր |
| Ճամփա |
- Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Մեղուից աշխատասեր ծիծեռնակը
Կար- չկար մի աշխատասեր ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում շինել: Մի անգամ նա որոշեց մի քիչ հանգստանալ, մտածել և նորից շարունակել շինել։ Այս անգամ նա որոշեց շինել ցանկապատ և հրապարակ։