1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի բառերը:
Սողալ — Դանդաղորեն տարածվել՝ ՝սփռվել
Բուսել — Աճել
Թևավոր — Թևեր ունեցող
Անհուն Հուն չունեցող
3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) ուղի. Ճամփա
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեղծությունը սովորիր անգիր:
