Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ:
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Օրան-խուրձ
Պաղեց- սառեց
Հևալ- Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել
Մարմանդ- Մեղմ
Դալուկ- Դժգույն
3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
առավոտ- Լուսածագ
արև — Արեգակ, արեգ
քող – Շղարշ
քուն — Նիրհ, նինջ, ննջյուն
մշուշ — Մառախուղ
Քամին -Հողմ
ժիր — Աշխույժ
4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
վար եկան – իջան
շար եկան-շարվան
բուք արավ-բքեց
սուգ արավ-սգեց
շող կապեց-շողեց
մաղ տալով- մաղել
5. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ:
Սևացած ամպերը խուրձ խուրձ իջան և շարվեցին սարի վրա: Արեգակը այլևս չի տաքացնում, սկսել են աշնան ցուրտ օրերը: