03.11.22

2. Լրացնել բաց թողնված տառերը։

Ընդամենը ինը հոգի էին հայազգի այն վարդապետները‚ որոնք հալածանքներից
մազապուրծ‚ իրենց քառասներկուամյա առաջնորդի՝ Մխիթար‚ որդի Պետրոսի Սեբաստացու
ղեկավարությամբ‚ 1717 թվականի աշնանը հաստատվեցին Վենետկից հարավ գտնվող Սուրբ
Ղազար կղզում։ Միաբանությունը‚ որը սկզբում ուներ «Որդեգիր կուսին‚ վարդապետ
ապաշխարհության» անվանումը‚ ոչնչով հայտնի չէր‚ նրա ծավալելիք գործունեության մասին
հակասական և անորոշ կարծիքներ կային‚ և զարմանալի չէր‚ որ Վատիկանի կարդինալների
խորհուրդը նրանց պետք է հատկացներ հենց Սուրբ Ղազարը՝ անշուք մի կղզի‚ որը շուրջ երկու
դար եղել էր բորոտների կայան‚ ուներ ընդամենը մեկ ջրհոր ու մի խարխուլ աղոթատուն‚ և այդ
ժամանակ կատարելապես անտեր էր ու անբնակ։