Ես Սեբաստացի եմ

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Մեր դպրոցում բոլորը սովորում են համակարգիչներով, մեր դպրոցում կա «Ընտրություն» առարկա։ Ամեն տարի յուրաքանչյուր սովորողը կարող է ընտրել իրեն հետաքրքրող առարկա՝ հրաձգություն, նետաձգություն, տարբեր լեզուներ և այլն։ ֆիզկուլտուրայի դասին մենք կարող ենք ընտրել տարբեր մարզաձևեր՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, ձյուդո և այլն։ Ամեն տարի մի քանի անգամ դասարանով գնում ենք ճամփորդության։ Մենք նաև գնում ենք եռօրյա ճամբար` Արատես և Վաղարշեն։

Ես սիրում եմ մեր կրթահամալիրը և կրթության ձևը։

Оставьте комментарий