Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:
Որովհետև այդ տիտղոսին ոչ ոք չի կասկածում։
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:
վեհ ու հպարտ կեցվածքով ու բնավորությամբ, մեծահոգի
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:
արքա֊թագավոր, խոշոր֊մեծ, վեհ֊բարձր, կասկածել֊չհավատալ:
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:
ոչ֊այո, ծանր֊թեթև, խոշոր֊փոքր, մեծահոգի֊փոքրոգի, ոչնչացնել֊առաջացնել, կուշտ֊սոված:
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:
Նա զիջում է ընձառյուծին:
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։
գնալ, շնորհվել , նախազգուշացնել, ոչնչացնել, դողալ
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։
Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
Նա լավ որսի վրա բացահայտ է գնում՝ իր բարձր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների ուժեղ արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք-կազմվածք, կեցվածք, ասածվածք,
-ային-դաշտային արևային, հեծանվային,
-ական- մաթեմատտիկական, բնագիտական, հայկական,
-ակ-առվակ, հեռադիտակ, գնդակ
-եղեն-մրգեղեն, ընդեղեն, մսեղեն
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։
Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: Առյուծն ապրում է 25–30 տարի: