Պարապմունք 17

Բնական թվերի գումարման հաշվեկանոնը

Դասարանական առաջադրանքներ

Տնային առաջադրանքներ

1․ Կատարե՛ք գումարում

Օրինակ՝ 6458+2141=8599

   +6458      
    2141      
    8599      

3249+9815=13064

   +3249      
    9815      
   13064      

93725+698911=792636

  +  93725    
    698911    
   792636    

65417+41136=106553

   +65417     
    41136     
   106553     

2328+807=3135

   +2328      
     807      
    3135      

2  Աստղանիշները փոխարինե՛ք այն թվանշաններով, որոնց դեպքում կատարված գումարումը ճիշտ կլինի․

+6814 
 4467 
10271 
+ 70327 
  20973 
  81200 
+ 4763  
  9999  
 13752  

3․ Որո՞նք են այն ամենամեծ և ամենափոքր վեցանիշ թվերը, որոնք կարելի է գրի առնել՝ մեկական անգամ գործածելով 2, 7, 1, 0, 3, 5 թվանշանները։ 753210  102357

4․ Պահեստում կար 7200 աման ներկ, որոնցից խանութները տարան 5400 աման։ Քանի՞ անգամ փոքրացավ պահեստում եղած ներկի ամանների քանակը։7200-5400=1800  7200:1800=4  Պատ.՝4 անգամ

5. Բանավոր հարցեր․

Ո՞րն է բնական թվերի գումարման տեղափոխական հատկությունը։

Ո՞րն է բնական թվերի բազմապատկման տեղափոխական հատկությունը։

Ո՞րն է բնական թվերի գումարման զուգորդական օրենքը։

Ո՞րն է բնական թվերի բազմապատկման զուգորդական օրենքը։

Ո՞րն է բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ։

Տնային առաջադրանքներ

1․ Կատարե՛ք գումարում

5992+3779

  + 5992      
    3779      
    9771      

3207+8034=11241

  + 3207      
    8034      
   11241      

23051+4158=27209

  + 23051     
     4158     
   27209     

77528+19056=96584

  + 77528     
    19056     
    96584     

2  Աստղանիշները փոխարինե՛ք այն թվանշաններով, որոնց դեպքում կատարված գումարումը ճիշտ կլինի․

+55 
 31 
 86 
+337 
 422 
 759 

3. Աղջիկն ամեն օր կարդում է 30 էջ, որից հետո էջանշան է դնում գրքի մեջ։ Երբ նա էջանշանը գրքի մեջ դրել է 6 անգամ, նրան մնացել է կարդալու 18 էջ։ Քանի՞ էջ կա գրքում։ 30×6=180  180+18=198 Պատ.`198 էջ

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 21,23,24 վարժությունները:

21 վարժ    1-ում բաղաձայն հնչյուններ են       2֊րդում ձայնավոր հնչյուններ են

23 վարժ   արմատ(5)   ա, ր,մ,ա,տ ,          երերալ(7)    յ,է,ր,է,ր,ա,լ           երազ(5)     յ,է,ր,ա,զ,   

                 Որոտ(5)    վ,օ,ր,օ,տ        տերև(5)     տ,է,ր,է,վ,           որոշում(7)    վ,օ,ր,օ,շ,ու,մ

                Երևելի(8)  յ,է,ր,է,վ,է,լ,ի       

24 վարժ երիտասարդ ֊ 9 տառ  10 հնչյուն                       ոլոռ֊ 4 տառ  5 հնչյուն

                Ողնաշար֊ 7 տառ   8 հնչյուն                              հրշեջ֊ 5 տառ  6 հնչյուն

                Գրքույկ֊6 տառ 7    բարև ֊4 տառ 5 հնչյուն    կարևոր֊6 տառ 7 հնչյուն

               Բաճկոն֊6տառ  6հնչյուն           ոտք֊3 տառ 4 հնչյուն         երամ֊4 տառ  5 հնչյուն

1. Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։
անուն

2. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։
ոչ

3. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։
դաս

4. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։5

5. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։կափարիչը

6. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի շատ ծանրաբեռնված։ոչ մեկը

7. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։ձուկը

9. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։
փշերը օդ չկա

10. Ո՞րն է ամենաբարձր խոտը։եղեգ

11. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։0

12. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։սոջու վրա նարինջ չի աջում

13.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։
2500մ

14. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։

ես իմ հոր որդին եմ

15. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։2

17. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։ջայլամը չի թռնում

բանավոր մաթեմատիկա

Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։

Անուն

2. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։

Ոչ, քանի որ աքաղաղը չի կարող խոսել։

3. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։

Դասերը

4. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։

5

5. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։

Նրա կափարիչը

6. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի շատ ծանրաբեռնված։

հավասար են

7. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։

ձկները

9. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։

Որովհետև մացառախոզի փշերի մեջ դատարկ է։

10. Ո՞րն է ամենաբարձր խոտը։

Եղեգները

11. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։

9×2=18

18:3=6

6+4=10

10-2=8

12. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։

Սոճու վրա նարինջ չի աճում

13.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։

5

14. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։
Հենց նա էլ որդին է

15. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։

2

17. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։

Ջայլամները թռչել չգիտեն

Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ

 Որևէ թիվ երկու թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված թվերը գումարելով իրար։

Օրինակ՝ 19‧(7+8)=19‧7+19‧8=133+152=285

Օրինակ՝ 194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրեքը․

  • 8‧(7+5)=8×7+8×5=96
  • 4‧(91+64)=4×91+4×64=364+256=620
  • (375+58) ‧2=2×375+2×58=750+116=866
  • (119+32) ‧100= 100×119+100×32=11900+3200=15100

2. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

Օրինակներ՝

194‧40+194‧60=194‧(40+60)=194‧100=19400

164‧80-164‧30=164‧(80-30)=164‧50=8200

  • 132×70+70×68 =70x(132+68)=14000
  • 973‧37-27‧37=37x(973-27)=37×946=35002
  • 388‧99+12‧99=99x(388+12)=99×400=39600
  • 462·120-462·70=462x(120-70)=462×50= 23100

3. Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․

Օրինակներ՝

194‧40+194‧50+19410=194‧(40+50+10)=194‧100=19400

164‧80-164‧20-164‧10=164‧(80-20-10)=164‧50=8200

  • 251·256+251·122+251·34=251x(256+122+34)=251×412 =103412
  • 361·145+361·53+361·52 =361x(53+52+145)=250×361=9025
  • 164·243-164·53-164·9=164x(243-53-9)=181×164=29780

4. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որորնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ։ Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել 837 ուղևոր։ 16×56=866   866-837=29, պատ.՝ 29տեղ:

5 Առաջին գրքում կա 256 էջ, երկրորդում՝ 80 էջով ավելի, իսկ երրորդում՝ երկրորդից 112 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։

256+80+112=448 պատ.՝ 448էջ

Տնային առաջադրանքներ

1.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

  • 6‧(9+6)= 6×9+6×6=54+36=90
  • (37+5)‧20= 20×37+20×5=740+100=840
  • (10-3)‧11= 11×10-11×3=33+110=143
  • (11-9)‧12= 12×11+12×9=132+108=240

2.  Հաշվե՛ք    առավել   հարմար եղանակով․

  • 7‧3+7‧5+7‧2=7x(3+5+2)=70
  • 4‧9+4‧11+4‧3=4x(9+11)+4×3=80+12=92
  • 25‧2+25‧3+25‧5=25x(2+3+5)=25×10=250
  • 32‧16+32‧4+32‧5

3.  Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137։ Ո՞րն է այդ թիվը։   

137-15=122    122:2=61, պատ.՝ 61

Բնական թվեր բազմապատկան տեղափոխական և զուգորդական օրենքները

Բազմապատկման տեղափոխական օրենքը՝

Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։

Օրինակ՝

87‧33=33‧87=2871

Բազմապատկման զուգորդական օրենքը՝

Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։

Օրինակ՝

(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810

Դասարանական առաջադրանքներ

1 Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը։ (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

  • 87∙9=9∙87=783
  • 25∙33=33∙25=825
  • 192∙16=16∙192=3072
  • 24∙543=543∙24 =13032

2․ Ստուգե՛ք հավասարությունը:

 (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

  • (8∙3) ∙5=8∙(3∙5)=120
  • (2∙18) ∙4=2∙(18∙4)=144
  • 11∙(8∙9)=(11∙8) ∙9=792
  • 27∙(5∙6)=(27∙5) ∙6=810

3. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով:

  • 3∙4∙5=(3×5)x4=60
  • 25∙4∙7=700
  • 20∙10∙17=3400
  • 38∙24∙5=38×120=4560

4. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:

4∙25∙138=13800

2∙14∙25∙5=2x5x25x14=3500

6∙4∙5∙20=2400

5. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

  • 290+290+290+290+290+290+290+290+290 =290×9=2610
  • 2388+2388+2388=2388×3=7164

6. Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են 12միանման թիկնոց։ Քանի՞ մետրգործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար։ 1) 36:12=3մ, 2)  3×15=45մ, Պատ.՝ 45մ։ 

Տնային առաջադրանքներ

1 Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը: (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

  • 15∙18=18∙15=270
  • 24∙12=12∙24=288
  • 21∙44=44∙21=924

2 Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով:

  • 72∙6∙0=0
  • 15∙4∙11=660
  • 30‧40‧5=30x5x40=6000
  • 38‧24‧50=38x50x24=45600

3. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:

  • ●      8∙3∙5=8x5x3=120
  • 11∙2∙30∙5= 11∙2x5x30=6600
  • 17∙8∙4∙5=5x4x8x17=2720

4. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

  • 27+27+27+27+27+27+27=27×7=189
  • 104+104+104+104+104+104+104 =7×104=728

Առաջին օրը դպրոցում, Վիլյամ.Ս

Առաջին օրը դպրոցում:                                          Վիլյամ Սարոյան

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա  թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Թիկնեղ — լայնաթիկունք

Փառամոլ — Փառքի հասնելու մոլի ձգտում ունեցող

Օտարոտի – տարօրինակ, օտար

Արհամարհանք – Անարգանք/անհարգանք/

Հպարտ- Իր արժանիքները գիտակցող և բարձր պահող, վեհ

Արտասվել  — լացել

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  • Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Էմին Ջիմիին Սիրում էր

  • Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

           Ջիմը մինչ դպրոց գնալը մտածում էր, որ էլ չի սիրում Էմիին:

բ) հետո:

           Ջիմը դպրոց գնալուց հետո մտածում էր, որ, լավ է դպրոցում:

  • Բնութագրի՛ր հորը:

         Ջիմի հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա  թիկնեղ մի տղամարդ:

  • Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

               Միսս Բիննին չար պառավ մի լեդի էր, իսկ իմ ուսուցիչները երիտասարդ են  ու բարի

  • Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

          Ես կարծում եմ, որ Ջիմի գործերը դպրոցում լավ կընթանան

  • Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
  • Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

       Ինձ դպրոցում  ուրախացնում են լավ ընկերները իսկ տխրեցնում է որ լողը կարճ է տևում:

Հայոց լեզու 5 գրքից 13, 14, 15, 16, 17, 18 վարժություններ

Վարժ.13 : Է տառով – էջ, էի, էգ, էքսկուրսիա  բառերում

                  Ե տառօվ – կես, սեր, տեր, հավերժ,  բազե, րոպե  բառերում

Վարժ.14:  Օ տառօվ – օր, օգուտ, օտար, օղակ  բառերում

                  Ո տառով – մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո  բառերում

Վարժ.15:  Ա. յէ հնչյուն  — եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ

                 Բ. Վօ հնչյուն – ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք  բառերում

Վարժ.16: Ա. Էվ հնչյուն – հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև  բառերում

                Բ. յէվ հնչյուն- նաև, թեև, և բառերում

Վարժ.17 ա)  ա, է, ը, ի, ու, օ

               բ) բ, գ, դ, ե, զ, թ, ժ, յ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, լ, ն, շ, ո, չ, պ, ջ, ր, ս, վ, տ, ր, ց, փ, ք, և, ֆ

Վարժ.18 ա) սխալ  է

            բ)  ճիշտ է բաղաձայնների համար

            գ)  ճիշտ է ձայնավորների համար

Մ. Գալշոյանի Սպասում պատմվածքը

  • Մ. Գալշոյանի պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Կոմիտասը բարի էր և խելացի, նա աղքատ էր, նա երգահան էր:

Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները: 

Շուրջբոլոր֊բոլորտիք, չորսդի ,

անմիջնորդ֊առանց միջնորդ,

հանդարտ֊խաղաղ,

ծածուկ֊գաղտնի,

գոցել֊ փակել խփել . ծածկել, բառերի հոմանիշները:

Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Գլուխ տալ֊Գլխի շարժումով ողջունել,

Գլուխ ջարդել֊մտածել 

 գլուխ բռնել — Արմատապտուղ՝ պալարապտուղ կամ գլուխ ձևացնել (բույսերի մասին):