ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
անտակ — հատակ չունեցող
անծեր- Անծայր
Ճոխ- Հարուստ
պարգև- նվեր, ընծա, մրցանակ
վերուստ- Երկնքից
Երկյուղ- Վախի զգացու
ահ-վախ
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
անծեր –անհուն, անվերջ
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
Երկյուղ — ահ
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
բանաստեղծության վերնագիրը նշանակում է որ Թումանյանը հարուստ է բանաստեղծություններով: Բանաստեղծությունը իր մասին է: