Ուսումնական ձմեռ

Ես կարդացել եմ «Կանաչ եղևնին» պատմվածքը, որում ինձ դուր եկավ վերջին հատվածը, որտեղ փոքրիկ եղևնին կատարեց բարդու խնդրանքը գրկելով նրա բունը, չնայած նրան, որ բարդին եղևնու ոչ մի խնդրանքը չէր կատարել։ Այն ինձ սովորեցրեց որ պետք է լինել բարի նույնիսկ այն ժամանակ երբ քո նկատմամբ բարի չեն լինում։

Ես դիտել եմ «Տանը մենակ 1, 2» ֆիլմերը և «Սուրբ ծննդյան կարմիր կոշիները» և «Բևեռային ճեպընթաց» մուլտֆիլմերը։ Ես իմացա, որ ով հավատում է Սանտայի գոյությանը, լսում է Սուրբ Ծննդյան զանգակների ղողանջը և թե ինչպիսին պետք է լինի Սուրբ Ծննդյան նվերը ստացողի համար. իրական հրաշք էին կարմիր կոշիկները և զարդատուփը աղքատ աղջկա համար մուլտֆիլմում, և, որ Կեվինը միայնակ կարողանում է վերադարձնել երեխաների համար նախատեսված գումարը Ֆիլմում։