Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:Ավետիկ Իսահակյան

  1. Գրի՛ր որսորդ խորունկ, անդուլ, խարտյաշ  բառերի հոմանիշները:

որսորդ֊Որսկան, խորունկ֊նշան, անդուլ֊միշտ, խարտյաշ֊դեղնորակ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: վերջալույս
  2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ(արմատ)+ուտ(ածանց), ածանցավոր

վերջալույս-վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(արմատ)

աշնանային-աշուն(արմատ)+ային(ածանց), ածանցավոր

խորասույզ-խոր(արմատ)+ա(հոդակապ)+սույզ(արմատ)

անտառ-

Դեկտեմբերի 21 

Սիրելի՛ 5-րդցի, մինչև հունվարի 10-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ»  նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:

2022 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:

Ուսումնական ժամերգություն

  • Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, 

որ յերկինս ես, 

սուրբ եղիցի անուն  Քո, 

եկեսցէ արքայութիւն Քո, 

եղիցին կամք Քո 

որպէս յերկինս եւ յերկրի:

   Զհաց մեր հանապազորդ 

տո՛ւր մեզ այսօր. 

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 

որպէս եւ մեք թողումք 

մերոց պարտապանաց:

   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 

եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Միասնական կատարում

Հատվածներ Սուրբ Պատարագից

  • Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

  • Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

  • Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
  • Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետքՔոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան 
  • Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

  • Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

  • Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան 
  • Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
  • Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
  • Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
  • Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Ուսումնական ձմեռ

Ես կարդացել եմ «Կանաչ եղևնին» պատմվածքը, որում ինձ դուր եկավ վերջին հատվածը, որտեղ փոքրիկ եղևնին կատարեց բարդու խնդրանքը գրկելով նրա բունը, չնայած նրան, որ բարդին եղևնու ոչ մի խնդրանքը չէր կատարել։ Այն ինձ սովորեցրեց որ պետք է լինել բարի նույնիսկ այն ժամանակ երբ քո նկատմամբ բարի չեն լինում։

Ես դիտել եմ «Տանը մենակ 1, 2» ֆիլմերը և «Սուրբ ծննդյան կարմիր կոշիները» և «Բևեռային ճեպընթաց» մուլտֆիլմերը։ Ես իմացա, որ ով հավատում է Սանտայի գոյությանը, լսում է Սուրբ Ծննդյան զանգակների ղողանջը և թե ինչպիսին պետք է լինի Սուրբ Ծննդյան նվերը ստացողի համար. իրական հրաշք էին կարմիր կոշիկները և զարդատուփը աղքատ աղջկա համար մուլտֆիլմում, և, որ Կեվինը միայնակ կարողանում է վերադարձնել երեխաների համար նախատեսված գումարը Ֆիլմում։

Անհատական ուսումնական պլան



Անուն, Ազգանուն-
Տարոն Կիրակոսյան

Դասարան-5-1,

Ճամբարային խումբ- «Մաթեմատիկ-մեդիագրագետների ջոկատ»

Ընտրությամբ գործունեություն-անիմացիա, թվային արվեստ

Լրացուցիչ կրթություն-  անգլերեն և կարատե
Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում

Երթուղային ծառայություն՝ չեմ օգտվում