Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի

Դասարանական առաջադրանքներ

1 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 101, 204, 340, 535, 821 թվերը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 1, 4, 0, 5, 1

2 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 73, 241, 189, 700, 384, 445 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 3, 1, 4, 0, 4, 0

3 3, 87, 26, 839, 1000, 562, 98443, 380064, 235, 566678 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։ 3, 87, 839, 98443, 235 և 26, 562, 380064, 566678 1000

4 Երկու հնգանիշ թվերից մեկի գրառման մեջ նվազման կարգով մեկը մյուսին են հաջորդում բոլոր զույգ թվեր նշանակող թվանշանները, մյուսի գրառման մեջ՝ կենտ թվեր նշանակողները։ Այդ թվերից ո՞րն է ավելի մեծ։Կենտը ավելի մեծ է

5 Ուղղանկյունն ունի քառակուսու կողմին հավասար լայնություն։ Ուղղանկյան լայնությունից քանի՞ անգամ մեծ պիտի լինի նրա երկարությունը, որպեսզի նրա պարագիծը քառակուսու պարագծից մեծ լինի 2 անգամ։ Պատ.՝ 3 անգամ երկարությունը

6 Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։50֊ով

7 30, 634, 200, 555, 625, 730, 1020, 85 թվերից առանձնացրե՛ք այն թվերը, որոնց բաժանարարներն են միաժամանակ 2-ը, 5-ը, 10-ը։ 30,200,730,1020

8Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 18-ի, և՛ 96-ի բաժանարար են։

18- 9 3, 6, 18, 1, 2     96-1,2,3,4,6, 8, 12, 16,  24, 32, 48, 96   Պատ.՝1,2,3,6

9 Թիվը 34-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 17 է, իսկ մնացորդը՝ 3։ Գտե՛ք այդ թիվը։ 34×17+3=581

10 Էյֆելյան աշտարակն ունի երեք դիտահարթակ, որոնցից առաջինը գետնից 57մ բարձրություն ունի, երկրորդը նրանից 58մ-ով բարձր է, իսկ երրորդը գետնից բարձր է 276մ։ Ինչքա՞ն ժամանակում վերելակը երկրորդ դիտահարթակից կհասնի մինչև երրորդը, եթե 1 վայրկյանում բարձրանա 3մ 22սմ։ 57+58=115  3մ 22սմ=322սմ 276-115=161մ=1610սմ  1610:322=5     Պատ.՝5 վարկյան 

Տնային առաջադրանքներ

1 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 601, 508, 260, 325, 913 թվերը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 1, 8, 0, 5, 3

2 Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 67, 351, 289, 600, 748, 935 թվերը 5-ի բաժանելիս ստացվող մնացորդները։ 2, 1, 4, 0, 3, 0

3 2, 9, 124, 1680, 3333, 7, 249640, 249650, 65, 647113 թվերը բաժանե՛ք երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։ 9, 3333, 7, 65, 647113 և 2, 124 1680, 249640, 249650

4 Գրե՛ք 3-ից մեծ որևէ հինգ զույգ թվեր և դրանք ներկայացրե՛ք՝ 4,6,8,10,12

ա․երկու հավասար գումարելիների գումարի տեսքով, 2+2, 3+3, 4+4, 5+5, 6+6

բ․երկու անհավասար գումարելիների գումարի տեսքով, 3+1, 2+4, 3+5, 6+4, 3+9

5 Զբոսաշրջիկները շրջագայության են դուրս եկել երեք միատեսակ ավտոբուսներով։ Առաջինում կա 48 զբոսաշրջիկ, երկրորդում՝ 39, իսկ երրորդում՝ 33։ Կարելի՞ է արդյոք բոլոր զբոսաշրջիկներին հավասար քանակներով տեղավորել այդ ավտոբուսներում։   48+39+33=120  120:3=40 Պատ.՝այո 40

6 Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,3

7Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 125-ի, և՛ 35-ի բաժանարար են։  125-1,5,25,125      35-1,5,7,35                Պատ.՝1,5

8 Թիվը 48-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 11 է, իսկ մնացորդը՝ 5։ Գտե՛ք այդ թիվը։ 48×11+5=532

9 Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ։ Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է։ 12:2=6                                           Պատ.՝ 6 ժամ

10․ Նարեկը պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։

Պատ.՝4 կոշիկ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s