26.09.2022 երկուշաբթի

Դարձվածքներ ՝

Մազ դառնալ ֊֊֊ սաստիկ բարակել՝ նիհարել,

ծակ ու ծուկ մտնել ֊֊֊֊գնալ տնտղել,

ծոծրա՜կդ կտեսնես ֊֊֊֊երբեք չես (չի․․․) ստանա (արժանանա) ,

փակ բերան ֊֊֊ քչախոս․ լռակյաց,

պատերի տակ կուչ գալ ֊֊֊ անապաստան վիճակում լինել,

թանկ հաճույք է ֊֊֊֊֊֊֊ լավ բան է,բայց թանկ է նստում

օձի ճուտ ֊֊֊֊ սատանա, շատ՝ չար մարդ 

սար ու քարի վրա՛ ընկնի ֊֊֊֊ չկատարվի՛ ,

թեթև շունչ առնել ֊֊֊ մի բեռից  ձերբազատվել, հոգեպես թեթևանալ,

շան երես ունենալ ֊֊֊֊ պնդերես՝ անամոթ լինել։

2. Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:

Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:

– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճյուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)

Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր, ճգնել, օգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել