Տնային

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:

  • Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր  բառերը:

Կաղանդ-ձմեռ,

Կաղանդ Պապա-Ձմեռ պապի,

չհատնել-վերջանալ,

անուշապուր-ծիրանաչրով, սոխառածով պատրաստվող քաղցր ապուր:

  • Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:

անուշապուր պատրաստման եղանակը

Կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:

Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեների մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով, նուշով, նռան հատիկներով:  հղումը

  • Գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև,  ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:

արև—պարզ — (արմատ),

ընկերական—ածանցավոր — ընկեր(արմատ) + ական(ածանց)

անխելք-ածանցավոր — ան(նախածանց) + խելք(արմատ)

վերջալույս-բարդ — վերջ(արմատ) + ա(հոդակապ) + լույս(արմատ)

սեղան—պարզ — (արմատ)

ճաշասենյակ–բարդ — ճաշ(արմատ)+ա(հոդակապ)+սենյակ(արմատ)։

Տնային: 1 комментарий

Добавить комментарий