Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը:
Կաղանդ-ձմեռ,
Կաղանդ Պապա-Ձմեռ պապի,
չհատնել-վերջանալ,
անուշապուր-ծիրանաչրով, սոխառածով պատրաստվող քաղցր ապուր:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը:
անուշապուր պատրաստման եղանակը
Կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:
Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեների մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով, նուշով, նռան հատիկներով: հղումը
- Գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև, ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:
արև—պարզ — (արմատ),
ընկերական—ածանցավոր — ընկեր(արմատ) + ական(ածանց)
անխելք-ածանցավոր — ան(նախածանց) + խելք(արմատ)
վերջալույս-բարդ — վերջ(արմատ) + ա(հոդակապ) + լույս(արմատ)
սեղան—պարզ — (արմատ)
ճաշասենյակ–բարդ — ճաշ(արմատ)+ա(հոդակապ)+սենյակ(արմատ)։
լավն էր
НравитсяНравится