ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՐՑԵՐ

Ջաննի Ռոդարի

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
— Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
— Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
— Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում էին ուսերը և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
— Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
— Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվել- թափահարել

Զանազան- Մեկը մյուսից տարբեր

Խրճիթ- Խղճուկ տուն

  1. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Որովհետև նա գուլպաները ճիշտ չէր հագնում

  1. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

անիմաստ հարցեր լսել

  1. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. — Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

      որ ծածկվեն վերևից և չերևա մեջինը։

բ. — Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

որ ջրում լողա պոչը շարժելով

գ. Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

որպեսզի տեր ունենան

դ. — Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում:

որովհետև ջուր են բաժանում պատասխանելով ստացած նամակներին

ե. — Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

որ գեղեցիկ լինի դեմքը

  1. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն-հարց-հարցական, սիրել-սիրելի

Հուսահատվել-հույս-հուսալի, հատվել-գնահատվել

Տեղափոխվել-տեղ-այնտեղ, փոխվել-մտափոխվել

Նամականիշներ-նամակ-նամականի, նիշ-թվանիշ

Գարեջուր-գարի-գարիհաց , ջուր-ջրհոր

Ուսումնասիրել-ուսում-ուսումնական, սիրել-սիրասուն

հայտ­նագործություն-հայտ-անհայտ, գործ-գործազուրկ

թարսերես –թարս-թարսություն, երես- պնդերես, աներես։

 

  1. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող ածականները:

Վատ, սովորական, թարս, զանազան, նոր-նոր, երկար, զարմանալի, ճիշտ

  1. Գտի՛ր գոյականները, նրանց հատկանիշներ՝ ածականներ ավելացրու:

Գրագետ տղա, ձանձրալի օր, հետաքրքիր հարց, գեղեցիկ հարցասիրություն, մեծ դարակ, լայն սեղան, համեղ ձուկ, բարակ պոչ, կապույտ աչքեր, գունավոր գուլպաներ, խելացի պատասխան։

 

Оставьте комментарий