Աշխատանք դասարանում և տանը

Թեսթ 9 

 

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում. 

  — Ես եկա˜… 

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր: 

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս: 

  Մայրը ծիծաղում էր. 

  — Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել: 

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց. 

  — Ես եկա˜… 

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ: 

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող: 

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել: 

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի: 

  Լիլին վազելով եկավ. 

  — Ես եկա˜… 

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց. 

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել): 

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                   

         լրացնելով բաց թողած տառերը:
         բա□տն- բախտն

         խն□իր- խնդիր

          փոր□ում- փորձում  

         ըն□ամենը — ընդամենը

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:  

  

ա/արագ վազել 

  բ/ծառեր տնկել 

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ +

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները 

հրաշալի  հրաշավոր

____ ցատկոտելով ___________                  ____թռնելով_____________ 

__________ ուժգին  _____                  ______ուժեղ___________ 

__________ բարկացել _____                  _______ջղայնացել__________ 

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը. 

         ա/ պատմություն  —  ածանցավոր 

          բ/ շատախոս – բարդ 

          գ/ սովորական —  ածանցավոր 

          դ/ փոքրիկ – պարզ  +

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր 

տարբերակում է սխալ նշված:  

ա/ իրավիճակ – ածական  +

       բ/պատուհան – գոյական 

       գ/որովհետև – շաղկապ 

        դ/վեց – թվական 

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական: 

         ______________Լիլի___                ____________________ 

         ____________Դավիթ_____                ____________________ 

         ____________Արմեն _____               _____________________ 

         _________Հակոբ_______               _____________________ 

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին. 

          լինել ________լինի____________ 

         _________ ընկնել ________                ________ընկավ____________ 

         ____________ սովորեցնել ____               ______ կսովորեցնեմ _______________ 

         __________ չստանալ _______               ___________ չստացան __________ 

 8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.  

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: 

ա/գնդակը  +

բ/Սարգիս 

գ/քեռու 

դ/պատուհանը 

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները: 

Գիտունի հետ քար քաշիր,     անգետի հետ փլավ մի կեր :

Լեզուն չլիներ,    ագռավները աչքերը կհանեին :     

Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին: 

Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի :

                                                               

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ: 

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր: 

    ____________________ շատախոս չէր _________________

    ____________ չէր նվնվում _________________________________________________________ 

    ________ չէր խառնվում նրանց խաղերին ________________________________  _ 

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը. 

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: 

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը: 

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում: 

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին. 

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին. 

Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 

Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի: 

Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ: 

Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: 

Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում: 

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:  

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր: 

         __ Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

         ________________________________________________________________________ 

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:  

              ______Լիլին գնդակը հանեց հարևանի բակից: _________________________________________ 

              _______________________________________________________________________ 

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց: 

              ______________  Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել)_______________________________________________ 

             _________Այս նախադասությունից______________________________________________________________