Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
Վերհիշում ենք մնացորդով բաժանում թեման
1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։
74
2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։
116
3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։
39
4․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
709
5․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։
184
Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
1․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։ 16.փաթեթ 20 գիրք
2․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջինհ տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ։ 30 տուփ մն 3լ
3․ Երբ վարպետը 150 մ երկարությամբ լարը բաժանեց 4 մ երկարությամբ հավասար մասերի, արդյունքում ավելացավ ևս մի կտոր: Քանի՞ մետր է ավելացած կտորի երկարությունը: 2 մետր
4․ Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի: 7
5. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկնռրին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ: 7 մն 3
6․ Վաճառականը, վճարելով 14000 դրամ, գնեց որոշ քանակությամբ բրինձ և հավասարաչափ լցրեց 20 պարկերի մեջ: Ի՞նչ գնով պետք է վաճառի նա մեկ պարկ բրինձը, որպեսզի արդյունքում ունենա 2000 դրամ եկամուտ: 800 դրամ
7․ Ունենալով միայն 8 լ և 3 լ տարողությամբ դատարկ ամաններ, ինչպե՞ս կարելի է ծորակից վերցնել 10 լ ջուր:
Օգտագործելով 3լ տարան 3 անգամ 8 լ լցնելով կավելանա 1լ և 8լ կդատարկենք , 2անգամ 3լ ավելացնելով 1լ կստանանք 7 լ վերջինը 3 լ
8․ Հաշվի՛ր 24 մմ կողմով ABCD քառակուսին անկյունագծերով բաժանելիս ստացված 4 եռանկյուններից երեքի մակերեսների գումարը: 432
9․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։4
10․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։18
11․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։10
12․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։12
13․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։18
14․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։22