Թեսթ 5
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
տնօրենի
առաջին —————————————————
երգել
վերադարձա
2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.
գ/ թախանձագին
3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ մենակ միայնակ
բ/ սաստիկ խիստ
գ/ նոր նորահայտ
դ/ փոքր ճստլիկ
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ բնակարան — պարզ +
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր
5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
դ/ դերասանուհին +
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական +
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական
7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
տանել ________________տանում էր_____
հայտարարել _________ հայտարարեցի______________
թողնել __ թողնեց_____________________
____________________ _______________________
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա մայրիկս
ստորոգյալ Տանում էր
9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
ես գիտ եմ, որ նա պետք է ծիծաղ առաջ բերի, ասաց նա,-բայց նայում եմ և արտասվում ահա:
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա,որ նա դրանք իրեն է պահելու:
11. Ո՞ւմ էր պարտական Չապլինին իր առաջին ելույթի համար:
Տնօրենը
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
երբ Չապլինի մայրիկը բեմից հեռացավ:
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով +
դ/մոռացավ երգի բառերը
14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նա ոչ միայն ծիծաղ էր առաջացնում այլ նաև արցունքներ էր առաջ բերում: