Դասարանական և տնային առաջադրանքներ

Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

Դասարանական և տնային առաջադրանքներ

Գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են։

Բազմապատկումն ու  բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են։

Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են համարվում, քան գումարումն ու հանումը։

Միևնույն կարգի գործողությունների կատարման կարգը․

Հաշվի՛ր

2184-725+96542-7205=90796

1000:48:200=10

2154:2030=1290

8592-657+124567-7025=125477

5100:640:200=170

33600:60:7022=176

«Նուկիմ քաղաքի խելոքները»

1. Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:

Պատգամավորները իսկի էլ խելոք չեին, իսկ թագավորը խորամանկում է նրանց և պարզում դա:

2. Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:

  Թագավոր                պատգամավորներ     

  1. խելացի                           անխելք
  2. խօրամանկ                   միամիտ                                                            
  3. հարուստ                       ահքատ 
  4. խելոք                            հիմար         

3. Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա:

էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ

4.Կետերը փոխարինի´ր  բ,  պ  կամ  փ  տառերով (բպփի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի բառերից նշված երեքը կհանդիպես  հեքիաթում: Փորձիր գտնել  այդ բառերը հեքիաթում և դուրս գրել նախադասությունները:

Սուրբ,  սրբել,  դարբին,  խաբել,  թպրտալ, ճամփա,  երբներանգ,  երբեք,  համբուրել, 

 փրփրել,հինգշաբթի, ճամփորդ,  դարպաս,  ճանապարհ,  խաբկանք,  աղբանոց,  իբրև,

 եղբայր:

Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: 

Դասարանում

Քառակուսի։ Քառակուսու պարագծի և մակերեսի  հաշվումը

Դասարանական առաջադրանքներ

1․ Հաշվի՛ր 12սմ կողմով քառակուսու պարագիծը։ 12×4=48

2․ Հաշվի՛ր 3դմ կողմով քառակուսու մակերեսը։ 3×3=9

3․ Քառակուսու երեք կողմերի գումարը 36սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։ 36:3=12, 12×12=144

4․ Քառակուսու պարագիծը 36 սմ։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

6․ Քառակուսու պարագիծը 100դմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1․ Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 1487=1000 + 400+80+7
  • 6294=6000+200+90+4
  • 138560=100000+30000+8000+500+60

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։8000ով

3 Համեմատի՛ր

  • 1478 < 6574
  • 586 > 147
  • 2698 = 2698
  • 26853 < 26854
  • 369472 > 359472

4 Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով

36124+13211

         Ստուգում՝  49335  
+  36124   13211  
   13211   36124  
   49335           

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112  7=

    112  Ստուգում՝         
x     7   7847    
   784    7  112  
          08      
            7      
           14     
            14     
             0     

6. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

39:7=

             
 397     Ստուգում՝  
  355      7×5+4=39 
   4         

7.  5 դեցիմետր 30 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով: 80սմ

3 կմ 4 մ 2դմ -ն արտահայտիր դեցիմետրերով: 30042դմ

Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։   99ժ

8.  Համեմատի՛ր։ (աստղանիշի փոխարեն տեղադրելով <, >, =)

9000կգ < 9000տ

24տ250գ > 23տ250գ

7ր20վ < 7ր30վ

9.  6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։    20 տարեկան

10.  Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 640-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 2015-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

13ժամ 35 րոպե

Ծիրանի ծառը

 Ծիրանի ծառը

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Ըստ երևույթին — երևի, կարծես

ամբար — Մեծ պահարան՝ ցորեն, ալյուր պահելու համար:

էակ — Շնչավոր գոյացություն

հավատարիմ- վստահելի

Վեհանձն — Հոգեկան բարձր հատկանիշներով օժտված

Դարձյալ- նորից

Զիլ- Բարձր ձայն

Վճռական- համարձակ 

Մաս երկրորդ

Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։

— Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է,— ասաց Օգին իր խմբի անդամներին։

— Մի՞թե ծիրանը մարտին է հասնում,— հարցրեց Նիքի Փալոդան։

— Նախ, համարյա թե ապրիլն է,— ասաց Օգին,— և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։

— Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում,— ասաց Օգին,— ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։

— Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև,— ասաց Շեկ Մանուկյանը,— տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։

— Երանի այդպես լինի,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է,– ասաց Նիքի Փալոդան։— Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։

— Դա անցյալ տարի էր,— ասաց Օգին,— այս տարին ուրիշ է։

Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…ու

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շուտ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

— Գուցե տանը չէ, Օգի,– շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։

— Տանն է,— ասաց Օգին,— նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։

Մագլցում- Մագիլներով կառչելով բարձրանալ

Վաղահաս-  Վաղ հասունացող

Գոհացնել- Գոհ դարձնել

Կամացուկ- Կամաց կերպով

Նորելուկ- նոր հրապարակ իջած

աչալրջությամբ -ուշադրությամբ

Դասարանական առաջադրանքներ

Բազմանիշ թվի բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով

Դասարանական առաջադրանքներ

1․ Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․

Օրինակ՝ 696:12=58

Սյունակաձև

 69612     
  6058     
  96       
   96       
    0       

Ստուգում

   x 58     
    12     
   +116     
    58      
    696     

990:45=22

Սյունակաձև

  99045     
   9022     
   90       
    90       
     0       

Ստուգում՝

   x 22      
     45      
 + 110      
    88       
    990      

1518:22=69

Սյունակաձև

 151822   6132
  13269   7154
  198     8176
   198     9198
    0       

Ստուգում՝

   x 69      
     22      
 +  13 8      
   138       
  1518      

2805:85=33

Սյունակաձև

 280585   2170
  255 33   3255
  255       
   255       
    0       

Ստուգում՝

   x 85      
     33      
 +  255      
   255       
   2805      

Տնային առաջադրանք

1․ Կատարի՛ր բաժանում և արդյունքը ստուգի՛ր բազմապատկումով․

938:14=67

Սյունակաձև

  93814   5 70
   8467   684
   98     798
    98       
     0       

Ստուգում՝

   x 14      
     67      
 +   98      
    84       
    938      

1862:98=19

Սյունակաձև

 186298     
  9819     
  882       
   882       
    0       

Ստուգում՝

   x 98      
     19      
 +  882      
    98       
  1862      

8673:59=147

Սյունակաձև

 867359   5295
  59 147  4236
 277        
  236        
  413       
   413       
    0       

Ստուգում՝

   x 59      
    147      
 +  413      
   236       
   59        
  8673      

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

Ամեն, ուսին Ալիք երգելով Ալ Երան Օդի

Полезный человек

Полезный человек

Бабушка и её внук Коля сажали огурцы. Коля держал в руках мокрую тряпочку с семенами. Бабушка брала по семечку и опускала в землю.
Вдруг Коля услышал запах свежего огурца.
— Такие маленькие, а уже пахнут огурцами! — удивился мальчик.
— Всегда видно, что из чего получится, — ответила бабушка. — Я вчера крапиву на грядке полола — листики ещё маленькие, но пальцы обожгла. Сердитый вырос бы сорняк.
— А видно, каким я буду, когда вырасту? — спросил Коля.
— Видно, — улыбнулась бабушка. — Ты у меня помощник. Вырастешь и будешь хорошим работником, полезным стране человеком.

Найди в тексте слова, в которых есть звуки [б], [п], [в], [ф],  

Б — Бабушка брала обожгла бы буду улыбнулась будешь работником

П — тряпочку опускала запах пахнут крапиву получится полола пальцы     помощник полезным

В — внук Вдруг свежего ответила вырос видно Вырастешь человеком

Ф — Всегда вчера

Աշուն գիշեր

Հոկտեմբերի 7

  1. Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

  • Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շաղալ- բարակ անձրև գալ

Հերկել- վարել, հող հավասարեցնել

Երան- բարակ քամի

  • Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ- ձյունաճերմակ սպիտակ

Ալ- վառ կարմիր 

Բոց-կրակ, հուր

Հողմ-  ուժգին քամի, մրրիկ, փոթորիկ

Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ

Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ

1 Աննան ապրում է բազմահարկ շենքում։ Նրանից վերև կա 8 հարկ, իսկ ներքև՝ 5 հարկ։ Քանի հարկանի է այն շենքը, որտեղ ապրում է Աննան։

8+5+1=14

2 Մարիան պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։4

3 Հրաչը հաշվեց, որ իր և իր ընկերների տարիքների գումարը հավասար է 48-ի։ Հետո նա նկատեց, որ հինգ տարի հետո նրանց բոլորի տարիքների գումարը կլինի 78։ Քանի՞ ընկեր ունի Հրաչը։5