Рубрика: Մայրենի
2.ժիր-Աշխույժ, կենսախինդ, կայտառ
թուխ-Սևին տվող մուգ գույնի, մուգ գորշագույն
ճահճոտ-ճահճաշատ, ճահճուտ, ճահճապատ
ճոխ-Հարուստ, փարթամ
պահնորդ-պահակ,Պահնորդական բաժանմունքի աշխատող
3.
- Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
- Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։
- Ահը շատ է, քան թե մահը։
4.Մրջյուն, աշխարհ, հանկարծ, համբուրել, զարթնել
Թեստ 3
Թեստ 3
Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.
-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:
«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:
Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:
«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտումց անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.
-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:
Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Տեքստի 4 բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀ լարացնելով բաց թողած տառերը:
անգամ
երբ
սուրբ
ավելորդ
- Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ, բաժանի՛ր բաղադրիչների:
քաղհան քաղ+հան
քմահաճույք քիմ+ա+հաճույք
ակնթարթ ակն+թարթ
շրջակայք շուրջ+ա+կայք
- Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/ աստիճան սանդուղք
բ/ սիրուն գեղեցիկ
գ/ բղավել ճչալ
դ/ դաշտ արտ
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
գ/ երազ – ածանցավոր
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
դ/ամուսին
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
գ/ առավոտյան -գոյական
- Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛ բայեր:
գեղեցիկ գեղեցկանալ
թափ թափել
կատակ կատակել
երազ երազել
- Որ՞ն է տրված նախադասության ենթական.
Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:
Ջելսոմինոն
- Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան:
Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց:
10.Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
- Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:
- Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.
ա/ ահագին ուժ խնայելը
- Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
- Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
Մարդիկ մտածում էին, թե նա չար վհուկ է, որովհետև իրենց կարծիքով նա զբաղված էր վհուկությամբ: Իսկ մյուս մասը կարծում էր, թե նա բարի գործերով է զբաղված:
- Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:
Թեստ 2
ԵՂՆԻԿԸ
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փաղչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
փախչում, երբ, պատշգամբը, ակնթարթի - Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
ա/զուլալ ջինջ
բ/լուռ լռիկ
գ/ակնդետ անթարթ, անընդհատ
դ/ընտանի սովոր
- Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
ա/ լույս աշխարհ գալ դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին գ/դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել ա/մեկին պաժել, լավ ծեծել
ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել
- Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
խորասույզ
լուսամուտ
աղմկահույզ
վերջալույս
- Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/զակազ պատվեր
բ/մալինա ազնվամորի
գ/կենգուրու ագեվազ
դ/ստարտ սկիզբ
- Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
եղնիկ
որսորդ
բարեկամ
երեկո
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
գ/առաջին –ածական - Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: - Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
- Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով: - Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Եղնիկը մատաղ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքեր ուներ: - Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին
- Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Եղնիկը շատ էր կարոտում անտառը:
- Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին:
- Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով
Շան գարունը
Կար-չկար մի շուն կար, այդ շունը շատ էր սպապսում գարնանը: Մենք նույնպես սպասում էինք գարնանը, որպեսզի շանը տանենք զբոսնելու: Այս ձմռանը անքան շատ ձյուն էր եկել, որ անգամ շանը ծածկում էր: Այդ պատճառով մենք չկարողացանք նրան տանել զբոսանքի: Շունը շատ որախացավ որ շուտով գարուն պետք է գա:
Թեստ 1
Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք՝ գալիս էր ու հարցնում.
-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.
-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:
-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝ ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:
Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
ամբողջ անգամ երբեք դարձավ
- Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
- գ/հակառակ կողմով
- Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Պարզ-բարդ
Վատ-լավ
Սովորական-անսովոր
երկար-կարճ
- Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.
Դ/գարեջուր
- Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
դ/ խրճիթ
- Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:
Տղա, հարց, գովելի, վատ:
- Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է ձանձրացնել
բ/չէր կարողանում կարողանալ
գ/դնեն դնել
դ/դարձավ դառնալ
- Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա ստվերը
ստորոգյալ ունի
- Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
գ/ամբողջ տարին - Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
————————————
- Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Հարցասեր տղան իր բոլոր հարցերը տալիս էր շրջված և ոչ ոք չէր կարողանում պատասխանել: - Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
գ/տղան հակառակ ինչուիկ էր
- Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Ինչուիկը գնաց սարի գագաթը: - Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչու՞ պոչը աղվես ունի:
Ինչու՞ կատուն աչք ունի:
Ինչու՞ քիթը շուն ունի:
- Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :
Ինչու՞ բռնակը դուռ ունի:
Ինչու՞ լույսը լամպ ունի:
Ինչու՞ ջուրը բաժակ ունի:
ՍՈՒՏ ՉՈՐՍ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ
Ես երազում գնացել էի տիեզերք, բայց ես չգիտեի, որ դա երազ է կամ սուտ տեսարան:
Ես տիեզերքում ավելացրել եմ մի չորս մոլորակ նրանք կոչվում են, Զոր, Սոր, Բոր, Վոր:
Զորը կապույտ գույն էր, Վորը վարդագույն է, Սորը սև գույն է իսկ Բորը սպիտակ է:

«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան
Պարզ 5 բառ ածանցավոր 5 բառ բարդ 5, բառ:
Աղքատ աղբանոց կիսավեր
Օր կարգադրություն աչքալուս
Ջուր լավություն խնամախոս
Բաղաջ անպատվություն տունուտեղ
Ջաղաց հնձվոր աղուհացը
«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան
Ջաղացպան- Ջրաղացպան- Ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ,
քուրք- մուշտակ, մորթիով վերարկու
փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ,
Բաղարջ- Չթթված խմորից թխած հաց,
Լինգ- մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող,
Կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար
Խնամախոս- Հարսնախոս
Խլշկոտել-Այս ու այն կողմը նայել՝ դիտելու համար Կացեք- կենալ, Կանգ առնել, Սպասել: