Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 33,34,36, 37,39 վարժությունները

33.վարժություն   ա) վարագույր   բ) մոծակ   գ) վարսավիր  դ) զանգակ

34.վարժություն  

Գիրք նշանակում է կոշտ կազմով շատ էջերով կարդալու համար, խելացի մտքերով լի շտեմարան։

Դիմակ նշանակում է փոշիից և վարակից պաշտպանող ռեզինով կտոր

Դերասան նշանակում է դեր խաղացող թատրոնում կամ ֆիլմում,  ես անձամբ ուլիկի դերն եմ Խաղացել

Ընկույզ նշանակում է կոշտ կևղևով պինդ ուտելիք

Ժպիտ նշանակում է ուրախ երես, ուրախություն

Երեխա նշանակում է փոքր մարդ կամ աղջիկ

36.վարժություն     

Տառերի տեղերը փոխված են

37.վարժություն  

հեղուկ, կանչել, բարդի, թանձր։

39.վարժություն  

Արջը գլուխը բարձրացրեց։  Այս նախադասության մեջ գլուխ բառը ուրիշ բառով չենք կարող  փոխարինել։

Սարի կատարին ինչ֊որ բան է փայլում։

Այս մարդը խելք չունի։

Գրքի արաջին մասը  շատ հետաքրքիր էր։

֊Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը,֊որոտաց զորավարը՝ դիմելով  գլխիկոր զինվորներին։

Ինչ֊որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա։

Գերանի ծայրից բռնի՜ր։

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը: Վիլյամ Սարոյան

Մաս առաջին

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը — աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, , ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք մրգաստաններ հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Երկրորդ մաս

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիուն ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։

— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։

Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:

Կես ժամում նա գտավ ձին և բերեց։

— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:

— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։

— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։

Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:

— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։

— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։

— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։

Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։

— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։

— Այս առավոտվանից, — ասաց նա։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։

— Շատ լավ, — համաձայնեցի ես։

Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։

Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։

— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։

— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։

— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։

— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։

— Պարզ և ազնիվ։

— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։

— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։

Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։

Նույն օրը կեսօրից հետո մեր տուն եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.

— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։

Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.

— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։

— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:

— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։

— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:

— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա, — հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ, — ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ, — ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցույց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Խորհրդավոր — Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի,

Տենչանք-մեծ ցանկություն

Տոհմ֊  Մի նախահորից սերված մարդկանց խումբ, որոնք իրար հետ կապված են արենակցական կապերով,

Անհեթեթ֊ անմիտ

Չքավորություն֊ աղքատություն

Մրգաստան֊. Պտղատու ծառերի այգի կամ այգիների ամբողջություն

Շառավիղ֊ Սերունդ, զարմ, հետնորդ

Վիթխարի֊ Չափազանց խոշոր՝ մեծ, հսկայական

Հուժկու֊ Կորովի, ուժեղ, հզոր,

Վայրագ֊ Կատաղի, մոլեգին, անզուսպ, դաժան, անգութ

Դյուրաբորբոք֊ Հեշտ՝ շուտ գրգռվող, դյուրագրգիռ, զայրացկոտ,

Խառնվածք-Բնավորություն, բնություն

Քմահաճ- Իր քմահաճույքով շարժվող՝ իր քմահաճույքով՝ միայն իր ցանկություններով առաջնորդվող, ինքնակամ,

Խթանել֊ Խթանով հարվածել, ոտքերով խփել՝ հարվածել ձիու կողերին,

Սրընթաց֊ Արագընթաց, Արագորեն ընթացող՝ վազող՝ շարժվող,

Անասելի ֊ որ չի կարելի ասել՝ աննկարագրելի,

Զիլ֊ Բարձր և սուր,

Որթատունկ֊ Մատղաշ՝ նորատունկ վազ,

Առվույտ֊ Այդ խոտը հնձած վիճակում՝ իբրև անասնակեր, Թիթեռնածաղիկների ընտանիքին պատկանող կերային խոտաբույս (յոնջա),

Ծխախոտ֊ Այդ բույսի չորացած տերևները, որոնք զանազան ձևերով օգտագործում են ծխելու և շնչելու համար,

  • Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Մուրադի արարքը իմ կարծիքով գողություն էր, որովհետև նա առանց ասելու ձին վերցրել է։

  • Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Մուրադը բարի, աղքատ, կենդանիների հետ լեզու է կարողանում գտնել։

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 21,23,24 վարժությունները:

21 վարժ    1-ում բաղաձայն հնչյուններ են       2֊րդում ձայնավոր հնչյուններ են

23 վարժ   արմատ(5)   ա, ր,մ,ա,տ ,          երերալ(7)    յ,է,ր,է,ր,ա,լ           երազ(5)     յ,է,ր,ա,զ,   

                 Որոտ(5)    վ,օ,ր,օ,տ        տերև(5)     տ,է,ր,է,վ,           որոշում(7)    վ,օ,ր,օ,շ,ու,մ

                Երևելի(8)  յ,է,ր,է,վ,է,լ,ի       

24 վարժ երիտասարդ ֊ 9 տառ  10 հնչյուն                       ոլոռ֊ 4 տառ  5 հնչյուն

                Ողնաշար֊ 7 տառ   8 հնչյուն                              հրշեջ֊ 5 տառ  6 հնչյուն

                Գրքույկ֊6 տառ 7    բարև ֊4 տառ 5 հնչյուն    կարևոր֊6 տառ 7 հնչյուն

               Բաճկոն֊6տառ  6հնչյուն           ոտք֊3 տառ 4 հնչյուն         երամ֊4 տառ  5 հնչյուն

Առաջին օրը դպրոցում, Վիլյամ.Ս

Առաջին օրը դպրոցում:                                          Վիլյամ Սարոյան

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա  թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Թիկնեղ — լայնաթիկունք

Փառամոլ — Փառքի հասնելու մոլի ձգտում ունեցող

Օտարոտի – տարօրինակ, օտար

Արհամարհանք – Անարգանք/անհարգանք/

Հպարտ- Իր արժանիքները գիտակցող և բարձր պահող, վեհ

Արտասվել  — լացել

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  • Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Էմին Ջիմիին Սիրում էր

  • Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

           Ջիմը մինչ դպրոց գնալը մտածում էր, որ էլ չի սիրում Էմիին:

բ) հետո:

           Ջիմը դպրոց գնալուց հետո մտածում էր, որ, լավ է դպրոցում:

  • Բնութագրի՛ր հորը:

         Ջիմի հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա  թիկնեղ մի տղամարդ:

  • Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

               Միսս Բիննին չար պառավ մի լեդի էր, իսկ իմ ուսուցիչները երիտասարդ են  ու բարի

  • Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

          Ես կարծում եմ, որ Ջիմի գործերը դպրոցում լավ կընթանան

  • Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
  • Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

       Ինձ դպրոցում  ուրախացնում են լավ ընկերները իսկ տխրեցնում է որ լողը կարճ է տևում:

Հայոց լեզու 5 գրքից 13, 14, 15, 16, 17, 18 վարժություններ

Վարժ.13 : Է տառով – էջ, էի, էգ, էքսկուրսիա  բառերում

                  Ե տառօվ – կես, սեր, տեր, հավերժ,  բազե, րոպե  բառերում

Վարժ.14:  Օ տառօվ – օր, օգուտ, օտար, օղակ  բառերում

                  Ո տառով – մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո  բառերում

Վարժ.15:  Ա. յէ հնչյուն  — եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ

                 Բ. Վօ հնչյուն – ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք  բառերում

Վարժ.16: Ա. Էվ հնչյուն – հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև  բառերում

                Բ. յէվ հնչյուն- նաև, թեև, և բառերում

Վարժ.17 ա)  ա, է, ը, ի, ու, օ

               բ) բ, գ, դ, ե, զ, թ, ժ, յ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, լ, ն, շ, ո, չ, պ, ջ, ր, ս, վ, տ, ր, ց, փ, ք, և, ֆ

Վարժ.18 ա) սխալ  է

            բ)  ճիշտ է բաղաձայնների համար

            գ)  ճիշտ է ձայնավորների համար

Մ. Գալշոյանի Սպասում պատմվածքը

  • Մ. Գալշոյանի պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Կոմիտասը բարի էր և խելացի, նա աղքատ էր, նա երգահան էր:

Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները: 

Շուրջբոլոր֊բոլորտիք, չորսդի ,

անմիջնորդ֊առանց միջնորդ,

հանդարտ֊խաղաղ,

ծածուկ֊գաղտնի,

գոցել֊ փակել խփել . ծածկել, բառերի հոմանիշները:

Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Գլուխ տալ֊Գլխի շարժումով ողջունել,

Գլուխ ջարդել֊մտածել 

 գլուխ բռնել — Արմատապտուղ՝ պալարապտուղ կամ գլուխ ձևացնել (բույսերի մասին):

 Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 7,8,9,10 վարժությունները:

Վարժություն 7

Ականջօղ, այժմյան, արդուկ , բերրի, գաղտնի, գզվռտոց, դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, զարթնել, զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևէ, որևիցե, տարրական, օրրան։

Վարժություն 8

Ա )աթոռ, բազմոց, բարձ, գրասաեղան, ժամացույց,  խաղալիքներ, համակարգիչ,  մահճակալ, պահարան, պայուսակ։

Բ) Առանց ընտանիքի, Էմիլը Լյոնենբերգայից, Պոչատ աղվեսը, Փոքրիկ Իշխանը, Քչից շատից ամեն ինչից։

Գ) հեռախոս, մեքենա, շուն։

Վարժություն 9

Երդ֊երգ, որբ֊որդ, որթ֊երթ, որձ֊որս, որմ֊որջ, որջ֊որը, որս֊ործ,

Հորդ֊հարդ, հարդ֊մարդ, ուղտ֊ուխտ, աղտ֊աղբ, գիրք֊գիրկ։

Վարժություն 10

Ա. Հնչել և հնչյուն, բարեհունչ և հնչեղ,

Բ. Գեղեցկաձայն և ձայնեղ, ձայն և ձայնել

Հայոց լեզու գրքից գրի՛ր  1,2,3,4,5,6 վարժությունները:

Վարժություն 2

Հայերեն առաջին և երկրորդի տառերի անուների մեջտեղը գրված է ու տառը։ Այբուբեն — տառերի մի ամբողջություն, որոնք օգտագործվում են այս կամ այն լեզվով գրելիս:

Այբբենարան նշանակում է գրագիտության ուսուցման առաջին գիրքը:

Վարժություն 3

Ա,բ,գ, ե, է,ը ,թ,ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ,

Դուրս են մնացել հետևյալ տառեր ը, լ, դ, խ, շ, զ, չ, և, ու , օ, ֆ:

Վարժություն 4

Ուղղագրական բառարանում բառերը դասավորված են այբբենական կարգով։

Վարժություն 5

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

Վարժություն 6

Մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ, մողես, մրջյուն