Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Տեքստից դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:գոցել֊փակել խփել ծածկել

«Իմ համար ամենաթանկ բանը»

Մարդկությունը ունի շատ կարևոր առարկաներ օրինակ արև, օդ, ջուր, ուտելիք և Երկիր մոլորակ։ Արևի, օդի, մաքուր ջրի օգնությամբ մարդ կարող է ապրել

և երկիր մոլորակը արևի շնորհիվ է այսպիսին որ կյանքը այստեղ կարող է գոյատևել, արևի շնորհիվ է, որ երկիր մոլորակը սառույց չի դարձել։ Ինձ համար ամենաթանկ բանը արևն է։

Կյանքից թանկ բանը

Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: շիթ֊հեղուկի կաթիլ, բոսոր֊մուգ կարմիր, դալկահար֊ գունատ, պարիկը֊հավերժահարսը, ծափեց֊ թևերը իրար խփեց, ստրուկ֊գերի, սրտաբեկ֊Սիրտը կոտրված՝
  2. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:ջրի երազ֊աչքը տեսնում է բայց չի կարող խմել,

ստրուկ աշխարհ֊միայն ծառաներից կազմված աշխարհ

  • Ո՞րն է առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:

առակը սովորեցնում է, որ աղավնին նախընտրում է մեռնել, քան ապրել առանց

թևերի սողունի կյանքով

  • Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը:

Թևե՞րս տա՞մ… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Հազարան Հավք հեքիաթը, Աշնանային ընթերցանություն 

  • Ի՞նչ տվեց-սովորեցրեց քեզ այս հեքիաթը։

Ինձ սովորեցրեց այս հեքիաթը, որ մարդ պետք է  նպատակ ունենա և նպատակի հետևից գնա և ոչ մի դեպքում չշեղվի։

  • Ո՞ր  հատվածը կառանձնացնեիր, ինչո՞ւ։

Ես կառանձնացնեի ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ հատվածը, որովհետև Արեգն արծվի ձագերին փրկեց վիշապ օձից և մայր արծվի օգնությամբ դուրս եկավ մութ աշխարհի։

  • Ո՞ր կերպարը հավանեցիր, ինչո՞ւ։

Ես հավանեցի Արեգի կերպարը, որովհետև մենակ նա գնաց հազարան հավքի հետևից։

  • Աշխարհներից որո՞ւմ  կցանկանայիր հայտնվել։ 

      Ես կցանկանայի հայտնվել ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ:

  • Հազարան հավքը Հյուսիսի կրթական պարտեզում։

Այգում չորացած ծառ ունենք, հավքը չէր թողնի որ չորանար, և բոլոր ծառերը փարթամ կդարցեր։

  • Հազարան հավքը Սարալանջում։

Սարալանջում աստիճանները կամարակապ փարթամ բույսականությամբ շրջապատված կլինե էին, հեքիաթի հերոսների արձանները կզարդարեին ծառուղիները։

  • Հազարան հավքը որտեղո՞վ կցանկանայիր թռչեր-անցներ, ծաղկեցներ։

Մեր այգու մոշաթթի հազվագյուտ ծառի վրայով, մեր քաղաքների ու սարերի վրայով։

Աշնանն անտառում

Մի անգամ հայրիկիս հետ մեկնեցի պապիկիս ծննդավայր՝ բարձր֊լեռնային հովտում տեղակայված գեղատեսիլ մի բնակավայր, որը գտնվում էր գեղեցիկ, ցրտադիմացկուն ծառերով անտառի եզրին։ Այնտեղ ես շատ հետաքրքիր օրեր անցկացրեցի։ Ես շատ շուտ ծանոթացա տեղի երեխաների հետ, որոնք իրենց օրվա ամբողջ ժամանակը տարբեր օգտակար բաներ էին անում։ Ես միացա նրանց և հաջորդ օրը արդեն նրանց հետ անտառ գնացի։ Մենք զինված էինք ամուր փայտերով և պարաներով, ունեիք պարկեր մեր ավարը տուն բերելու համար։ Ճանապարհին ես պարզեցի, որ վայրի տանձ էնք հավաքելու, սակայն տեղ հասնելով ես ոչ մի տանձ չտեսա։ Ծառերի վրա միայն փոքր խնձորներիկներ էին։ Մենք գործի անցանք։ Բոլորը գիտեին իրենց անելիքը, բացի ինձանից։ Երկու պարան փռեցինք և փայտերը արագ կապեցինք հատուկ տեղերով ու ստացանք աստիճան։ Եվս մեկ պարան նետեցինք ծառի հակառակ կողմը ու դրա միջոցով աստիճանը բարձրացրինք ծառի վրա։ Պարանի ծայրը ամուր կապեցինք մոտիկ ծառին ու ամենաճարպիկին ոգնեցինք որ բարձրանա։ Քանի որ գիշերները ցուրտ էր լինում, այդ տանձիկները ճարպիկի օգնությամբ հեշտությանբ թափվում էին գետնին, իսկ մենք հավաքում ու լցնում էինք պարկերը։ Այսպես մենք միասին շատ հեշտությամբ մի մեծ գործ արեցինք։

Աշուն

                                                            

  Դրսում արդեն աշուն է: Դեղին և կարմիր տերևներ են թափում: Վերջապես նուռը, տանձը, խնձորը, խաղողը և այլ շատ մրգեր հասել են: Ամենուրեք ոսկեգույն տերևներ են, քամին տանում բերում է գույնզգույն տերևները: Թռչունները երամներով չվում են տաք երկրներ: Օրերը դարձել են ավելի հետաքրքիր և բազմերանգ:

Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը

Կարդա՛ Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ծվեն ֊  Շորի՝ գործվածքի պատռված փոքրիկ շերտ՝ կտոր

      Մշուշ ֊ Մառախուղ

      Կածան֊ Ոտքի նեղ ճանապարհ

     Եղյամն֊ Աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի բույսերի առարկաների վրա նստող     

     մթնոլորտային տեղում:

     մամուռ —  Տարածվող կամ ուղիղ ցողուններով բեղմնիկավոր բույս

Փայտահատ — Անտառափայտ կտրող բանվոր