Բառարանընթերցման ֆլեշմոբ 2022

  1. Բառարանաստեղծում՝ թումանյանական բառարան։ Թումանյանի հեքիաթների, բանաստեղծությունների, բալլադների միջից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, դրանք այբբենական կարգով դասավորի՛ր, բացատրի՛ր բառարանների օգնությամբ(նշելով, թե որ բառարանից ես օգտվել) և կազմի՛ր թումանյանական բառարան։

ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ

Մի օր տեսավ օտար թըռչուն՝
Սոխակ կուլար կուց-կուց արուն,
— Ինչո՞ւ, ասավ, սոխա՛կ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.

Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,

Էս լուս ու մութ առավոտուն,
Էս շատ անուշ զով հովերուն
Ախ ու վախով կուլաս արուն։
— Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
Խենթ ու խելառ դու ցընորուն.

Ձմե՛ռ նստեց մեր սարերուն,
Կըտրեց ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն։

Էլի ասավ օտար թըռչուն.
— Հերիք դու լաս, սոխա՛կ սիրուն,
Հերիք դու լաս կուց-կուց արուն,
Էլի կուգա քեզ նոր գարուն,
Արև ծագե էս վայրերուն,

Հալին ձյուներ մեր սարերուն,
Բացվին ջըրեր աղբյուրներուն,
Ու շուրջ առած քո ձագերուն
Բարև կուտաս ծաղիկներուն։

երերուն-տարուբերվող

լուս ու մութ — աղջամուղջ 

կուլար-լաց լինել

կուց-բուռ

կուտաս-կտաս

ցընորուն-Խելագար

օրն ի բուն-ամբողջ օրը

ես օգտագործել էմ նայիրի բառարանը

  1. Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։ Պուլտ-կառավարման վահանակ, Տելեվիզր-հեռուստացույց, կռուտիտ-պտտել, սապոն-օճառ, մերսի-շնորհակալություն: ակումլյատռ-մարտկոց զարյադշնիկ-լիցքավորիչ
  2. Քեզ հետաքրքրող անունների, ազգանունների բառարան: Ստեղծի՛ր քեզ հետաքրքրող անունների, ազգանունների ցանկ, բառարաններից գտի՛ր դրանց բացատրությունները (կարող ես օգտվել այս բառարաններից՝ «Հայոց ազգանունների բառարան«, «Արական անձնանուններ«, «Իգական անձնանուններ«):Կիրակոս /ար.. հուն. տերունական/+յան Տարոն /համանուն գավառի անվանում/, Մանուկ /ար. հայ. մանուկ/+յան Անահիտ /անարատ անբիծ/:

«Իմ երգը»  բանաստեղծությունը

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

անծեր — անվերջ

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

երկյուղ-ահ

  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

հարուստ-աղքատ, առատ-քիչ, ճոխ-աղքատ, բախտավոր-դժբախտ, բարություն-չարություն

  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:

Թումանյանը հարուստ է բանաստեղծություն գրելու շնորհքով, բարությամբ և սիրով:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես, որ  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:Ավետիկ Իսահակյան

  1. Գրի՛ր որսորդ խորունկ, անդուլ, խարտյաշ  բառերի հոմանիշները:

որսորդ֊Որսկան, խորունկ֊նշան, անդուլ֊միշտ, խարտյաշ֊դեղնորակ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: վերջալույս
  2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ(արմատ)+ուտ(ածանց), ածանցավոր

վերջալույս-վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(արմատ)

աշնանային-աշուն(արմատ)+ային(ածանց), ածանցավոր

խորասույզ-խոր(արմատ)+ա(հոդակապ)+սույզ(արմատ)

անտառ-

Դեկտեմբերի 21 

Սիրելի՛ 5-րդցի, մինչև հունվարի 10-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ»  նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:

2022 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:

Ուսումնական ձմեռ

Ես կարդացել եմ «Կանաչ եղևնին» պատմվածքը, որում ինձ դուր եկավ վերջին հատվածը, որտեղ փոքրիկ եղևնին կատարեց բարդու խնդրանքը գրկելով նրա բունը, չնայած նրան, որ բարդին եղևնու ոչ մի խնդրանքը չէր կատարել։ Այն ինձ սովորեցրեց որ պետք է լինել բարի նույնիսկ այն ժամանակ երբ քո նկատմամբ բարի չեն լինում։

Ես դիտել եմ «Տանը մենակ 1, 2» ֆիլմերը և «Սուրբ ծննդյան կարմիր կոշիները» և «Բևեռային ճեպընթաց» մուլտֆիլմերը։ Ես իմացա, որ ով հավատում է Սանտայի գոյությանը, լսում է Սուրբ Ծննդյան զանգակների ղողանջը և թե ինչպիսին պետք է լինի Սուրբ Ծննդյան նվերը ստացողի համար. իրական հրաշք էին կարմիր կոշիկները և զարդատուփը աղքատ աղջկա համար մուլտֆիլմում, և, որ Կեվինը միայնակ կարողանում է վերադարձնել երեխաների համար նախատեսված գումարը Ֆիլմում։

Հայոց լեզու 5 գրքից 90, 91, 92 վարժությունները

Վարժություն.90

սառած , սառնամանիք սառածություն

միամիտ մտաբերել, մտածել ուղղամիտ

մրագույն, մրոտ մրաթաթախ

Վարժություն.91

ամպոտ = ամպ+ոտ

քարոտ = քար+ոտ

օդային = օդ+ային

անշնորհք = ան+շնորք

դժգոհ = դժ+գոհ

հեռավոր = հեռ+ավոր

բարություն = բար+ություն

գրավոր = գրավոր

անորոշ = ան+որոշ

տհաճ = տը+հաճ

Վարժություն.92

թթենի, կարմրոտ, փշոտ, ոսկյա անտուն, գունավոր, թթոտ, կաթոտ, անփուշ, անգույն, խորհրդավոր, անխորհուրդ, խորհրդարան, կարմրավուն, կաթնեղեն, Կարմրավոր

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 82, 83, 85, 86 վարժություններ

82.վարժություն

Ա) նկար, գլուխ հինգ ուրախ փետուր, շյուղ գրպան քաղաք անուն

Բ)Որախություն փետրագանդակ նորություն երկրամտություն շաբաթական օրացույց գլխակորորույս։

83.վարժություն

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև ունեն մեկ արմատ

Բ խմբում բաղադրյալ բառեր են, որովհետև բաժանվում են բաղադրիչների

85.վարժություն

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են օրինակ՝ ծով, նկար, շուն։

Այն բառերը, որոնք հնարավուր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառերն են , օրինակ՝ հեռախոս֊հեռ+ա+խոս, բարկություն ֊ բարկ +ություն, սանամերիկ ֊ սան+ա+մեր+իկ, անպակաս ֊ ան+պակաս։

86.վարժություն

կտցաձև կտցահարել կտցաչափ։ կտուց

կտցաձև ֊ կտուցի ձևով

կտցահարել ֊ կտուցով խփել

կտցաչափ ֊ կտուցի չափսը

ուղղագրություն ուղղագիծ ուղղամիտ ուղղություն։ ուղղիղ

ուղղագրություն ֊ ճիշտ գրելու օրենք

ուղղագիծ ֊ ուղղիղ գիծ

ուղղամիտ ֊ չպոխվող միտք

ուղղություն ֊ ճշտություն

Ողղեկից ուղևոր ուղեմոլոր։ճանապարհ

ուղղեկից ֊ Մեկի ուղևորության ընկեր

ուղևոր ֊ ուղղեկից ֊ Մեկի ուղևորության ընկերը բացի վարորդից

ուղեմոլոր ֊ ճանապարհից շեղված

Տնային 29.11.2021

Բաղադրյալ բառերն են

Քաղաքապետ, անպատկառ, նահանգապետ, փոխարքա, ճանապարհով, քեզանից,  ցնցոտիներ,  շքախմբի, ինձնից, աստիճաններ

Պարզ բառերն են՝

ճանապարհ, մարդ, իշխան, սահման, ոչինչ, շահ, բարձր, խոնարհ, ոտք, առաջնորդ

Հայոց լեզու 5 գրքի 77, 78, 79, 80, 81  վարժությունները:

Վարժություն.77

Մոր քույրը ֊ Մորաքույր

Դարպասը պահող ֊ Դարպասապահ

Ժամանակը ցույց տվող ֊ Ժամացույց

Ջրի աման ֊ ջրաման

Գաղտնիք պահող ֊ գաղտնապահ

Նավ վարող ֊ նավավար

Ծաղկի թերթիկ ֊ Ծաղկաթերթիկ

Արագ վազով ֊ Արագավազ

Ամենից մեծ ֊ ամենամեծ

Պոչ Չունեցող֊Անպոչ

Անուշ Համ ունեցող ֊ անուշահամ

Քարով շինված ֊ քարաշեն

Կին բժիշկ ֊ բժշկուհի

Բալի ծառ ֊ Բալենի

Վարժություն.78

Բարի սիրտ ունեցող ֊ բարեսիրտ

Խիղճ չունեցող ֊ անխիղճ

Բարձր ձայնով ֊ բարձրաձայն

Միշտ ժպտուն ֊ ժպտաերես

Գանձը պահելու տեղ ֊ Գանձարան

Կապույտ աչքերով ֊ Կապույտաչյա

Արքայի որդի ֊ արքայորդի

Հույների երկիր ֊ հունաստան

Փոքր էշ ֊ իշուկ

ծաղիկնրով զարդարված ֊ ծաղկազարդ

Քաղաքում ապրող ֊ Քաղաքացի

Հայերի երկիր ֊ Հայաստան

Վարժություն.79

ավետիս բերող ֊ ավետաբեր

Արագ ընթացող ֊ արագընթաց

Բաժակ ձեռքին արտասանվող ճառ ֊ Բաժակաճառ

Վեպ գրող ֊ վիպասան

Բառարան գրող ֊ բառառանագիր

արտասահմանում ապրող մարդ ֊ արտասահմանցի

Բույսերի մասին գիտություն ֊ բուսաբանություն

Վարժություն.80

Հականիշ=Հակա(հակառակ)+նիշ

Բանջարանոց=բանջար+անոց

Աշակերտ ֊ չի բաժանվում

Աշակերտական ֊ աշակերտ+ական

Տարրական ֊ Տարր+ական

Գլխավոր ֊ Գլխ(Գլուխ)+ավոր

Կարմիր֊ չի բաժանվում

Դաշտամուկ֊Դաշտ+ա+մուկ

Հյուր ֊ չի բաժանվում

Հարստություն ֊ հարստ(հարուստ)+ություն

Կերառատ ֊ Կեր+առատ

վտանգ ֊ չի բաժանվում

Վարժություն.81

Ա. մարդ տեր սիրտ կապույտ արքա ծաղիկ կատու բարի։

Բ. Մարդասեր տիրամայր սրտատրոփ կապտավուն արքայական ծաղկել կատվազգի բարերար

Ա տողի բառերը Բ տողի բառերի արմատներն են

Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 68, 69, 70, 72  վարժությունները:

Վարժություն.68

Համանուն են որովհետև այդ բառեր նույն ձևով են գրվում, բայց տարբեր իմաստ ունեն՝ երկիմաստ են։

Մարտ(ամիս)֊Մարտ(մենամարտ)

Սեր(զգացմունք)֊սեր(կաթի)

Հոր(ջրի)֊Հոր(Հայրիկի)

Հոտ(ոչխարների խումբ)֊Հոտ(բույր)

անտառ(ծառերի խումբ)֊անտառ(առանց տառ)

Արի(քաջ)֊Արի(կանչել)

կար(սեղանի վրա )֊կար(ու ձև)

Վարժություն.69

1.որ խոսքը կարճեր (կարճ կապեր), ավելորդ բաներ չեր ասի։

2.Պարանը կարճ էր (երկար չէր) , աշտարակի ծայրին չհասավ

3.Գլուխը կախ էր (Խոնարհ էր) ու սիրտը կոտրված։

4.դույլը ջրհորը կախեր (իջեցներ) թե չե, թզուկը հայտնվելու էր։

5.Դռան ժանգոտ փակի (կողպեքի) վրա ինչ֊որ թուղթ դրեց ու գնաց։

6.Եթե պատուհանը փակի (ծածկի) , ցուրտ չի լինի։

Վարժություն.70

Հեռվում երևացին նավեր։ Ի՛նչեր

Հեռվում երևացողը նավ էր։ Ի՛նչ

Քաղաքում կային այգիներ։ Ի՛նչեր

Դա քաղաքի ամենամեծ այգին էր։ Ի՞նչը

ի՛նչ ծանոթ ձայն էր։ Ի՞նչ

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք։ Ի՛նչ աներ

Ձեր տղան էր եկել։ Ո՛վ

Տղաներ եկան, որ օգնեն։ Ո՛վքեր

Դա առաջնորդին ծանոթ նետ է։ Ի՛նչ

Տղան փետուրներից սարքել է նետեր։ Ի՛նչեր

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր։ Ի՛նչ աներ

Վարժություն.72

Ծառերին արթնացողը քամին էր։

Այդ օրվանից հետո շատ քամիներ են փչել։

Տարբեր պարեր են սովորեցնում դպրոցում։

Դա չտեսննված մի պար էր։

Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են։

Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն, լավ կլինի։

Թող հենց հիմա աչքերը փակեն ու քնեն։

Բոլոր դռները փակ են, մի՛թե տանը մարդ չկա

Անծանոթ համ էր, այդ մրգից չէի կրել։

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր ունեն։