ԱՄԱՆՈՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Հնդկաստանում

Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

Անգլիայում

Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

Իսպանիայում

Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։

Կոլումբիայում

Նոր տարվա նախօրեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում:

Ֆրանսիա

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

 

Ինչու եմ սիրում իմ Կրթահամալիրը

Ես սիրում եմ  իմ Կրթահամալիրը,  որովհետև մեր մոտ դասերը շատ հետաքրքիր են: Հիմա ես կպատմեմ իմ  դասի մասին։ Մենք համակարգչային և բլոգային աշխատանք ենք կատարում։ Իմ  կրթահամալիրը ունի փակ և բաց լողավազան: Ամառային  արձակուրդը ես ս­իրում  եմ  լողավազանում լողալ։ Այն ունի լավ այգի, ծառուղիներով և թփերով։

 

Աշուն օր․Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ  ամպեր  վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան ։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

չորացած տերև

սպիտակ  ամպ

սառը  օդ

աշնանային եղանակ

աշուն օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

Թռչուն թռավ։

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր: