Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1.Ո՞րն է այս առակի խորհուրդը; Մեկնաբանի՛ր:

Մեծամիտները իրենց դնում են ամենաուժեղի տեղը:

2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:      

Ով տուն չի շինել, կարծում է սյուները բսնովի են:

Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ, որ երգեմ։

3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

4. Խորհուրդ տուր այս առակի հերոսներին:

Նապաստակ ջան, դու պետք է հասկանաս քո հնարավորությունները:

Դասարանական վարժությունները:

Դասարանական վարժությունները:

1.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել: Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ, բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ

ա, բ, գ, , ե, , է, ը, թ, ժ, ի, , , ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, , ո, , պ, ջ, ռ, ս, վ, տ,  ր, ց,  , փ,  ,  ,  ,  ,

            դ     զ                   լ խ                                 շ    չ                                    ու     ք և օ ֆ

ա,ե,է,ը,ի,ո,օ,ու:

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

Դարպաս, Եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

3.Կոմիտասի «Աշուն օր« բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 

    5 բաղաձայնով սկսվող բառեր:

    ձայնավորով   ամպեր եկան Օրան առավոտ օդ

     բաղաձայնով    Սևուկ վար Սարի վրա շար

Աշուն օր

Աշուն օր

 Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ:


Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։


Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան-խուրձ

Պաղեց- սառեց

Հևալ- Արագ-արագ  և ընդհատաբար շունչ քաշել

Մարմանդ- Մեղմ

Դալուկ- Դժգույն

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

առավոտ- Լուսածագ

 արև — Արեգակ, արեգ

քող – Շղարշ

քուն — Նիրհ, նինջ, ննջյուն 

մշուշ — Մառախուղ

Քամին -Հողմ 

ժիր — Աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան – իջան

շար եկան-շարվան

բուք արավ-բքեց

սուգ արավ-սգեց

շող կապեց-շողեց

մաղ տալով- մաղել

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ:

Սևացած ամպերը խուրձ խուրձ իջան և շարվեցին սարի վրա: Արեգակը այլևս չի տաքացնում, սկսել են աշնան ցուրտ օրերը:

Ճանապարհ

Մենք կարատեյի խմբով գնում էինք Արատես, ճանապարը ահագին երկար էր:

Բայց մեքենայով էինք գնում, ճանապարհի երկարությունը  170 կիլոմետր էր: Մենք

ճանապարհին բարձրացանք Սմբատաբերդ,որի բարձրությունը 2 կիլոմետր էր: Մեր ճանապարհորդությունը շատ հետաքրքիր էր և արկածներով լի:

Կառլսոն

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Նախասենյակից հաչոց լսվեց։ Կտրուկ շարժումով Մանչուկը նստեց։

Այդ ի՞նչ է, շու՞ն, ― հարցրեց Մանչուկը ։

Այո՛, ― ասաց հայրիկը, ― շուն է։ Քո շունն է։

― Այս իսկական շնիկն ի՞մն է , ― շշնջաց Մանչուկը։

Դե՛, այժմ դու երջանրի՞կ ես, Մանչու՚կ, ― հարցրեց հայրիկր։

Մանչուկը միայն հառաչեց։ Մի՞թե հայրիկը դեռ կասկածում է։ Նա այնքան երջանիկ էր։

Բի՜մբո, փոքրի՜կ Բիմբո, դու իմ շնի՜կն ես։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Բոսեն և Բետան Մանչուկի մեծ եղբայրը և քույրն են։

Քրիստերն ու Գունիլան Մանչուկի դասընկերներն են։

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ մարդուկ է և թռչում է։

Բիմբոն փոքրիկ կարճամազ տաքսա ցեղատեսակի շնիկ է:

  • Գրի՛ր կարծիքդ այս գրքի մասին:

Շատ լավն էր   

  • Պատմի՛ր քո ծննդյան օրերից մեկի մասին, որը, կարծում ես, ամենագեղեցիկն է եղել:

Իմ վեց ամյակը հիշարժան էր բարեկամների և ծաղրածուի մասնակցությամբ:

  • Ո՞րն է քո ստացած ամենագեղեցիկ նվերը և ի՞նչ կցանկանայիր ստանալ գալիք ծննդյանդ տոնին:

Գալիք ծննդյանս տոնին կցանկանայի արագություն փոխող հեծանիվ:

Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը

1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի
տակին դողալով,
Ճամփի
ծայրին բուսել է
Կյանքի
ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր, անհունի  բառերը:

Սողալ — Դանդաղորեն տարածվել՝ ՝սփռվել 

Բուսել — Աճել

Թևավոր — Թևեր ունեցող

Անհուն  Հուն չունեցող

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) ուղի. Ճամփա

4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:

 5. Բանաստեղծությունը  սովորիր  անգիր:

Սասունցի Դավիթ 9-15

Սասունցի Դավիթ

 

9

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գընաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,

Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։
Читать далее «Սասունցի Դավիթ 9-15»

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ

Հովհաննես Թումանյանի մշակումը

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Читать далее «Սասունցի Դավիթ»