«Նուկիմ քաղաքի խելոքները»

Նոյեմբերի 19

  • «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթից դո՛ւրս գրիր և բլոգումդ տեղադրի՛ր այն  հատվածները, որտեղ հեքիաթի հերոսները հանելուկներով են խոսում:
  • Մի քանի հանելուկ էլ դո՛ւ հորինիր:

էն բանը, որ աստված շինել էրուլունք, մենք քանդեցինք: — ղողախ

էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ:- րաքաշ

էն բանը, որ ճզմես մոգ արյուն կհոսի — ռուն

էն բանը, որ կտրես միջից հնգաթև աստղ կհայտնվի — րոձնխ

«Նուկիմ քաղաքի խելոքները»

«Նուկիմ քաղաքի խելոքները» 

  1. 1-ին մաս-ից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հարայ-հրոց- Աղմուկ-աղաղակ

Ափ առնել- Բռունցք կազմել:

Պատգամ- Առաջարկություն

 Նիզակ- Փայտե երկար կոթով խոցող զենք:

 Քսակ- Փող, հարստություն, գանձ

 Հրապուրել-  իր հմայքներին ենթարկել, գերել

Սալա- Զամբյուղ

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող բառերը:

Օր էս էդպես էսպես էլ էն էտ օրհնելով

Առաջադրանքները տեղադրի՛ր բլոգումդ և աշխատի՛ր:

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

  Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաէժան,  խաղացել  են,  էկրան

խաղացել  ենք,  Էջմիածին,  մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրեջք,  տեսել  եք:

2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո:

Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   տնօրեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօգնական:

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

Աշնան մի գեղեցիկ օր Նարեկն ու  Տարոնը նստեցին օդապարիկ: Տարոնը կրակ վառեց և  օդապարիկը վեր բարձրացավ,  քամին քնքշորեն տեղափոխում էր օդաապարիկին դեպի հարավ: Վերևից երևում էր ոսկեզօծված Երևանը: Այդ գեղեցիկ ճանապարհորդությունը շատ օգտակար էր մեր համար: Մի քիչ անց օդապարիկը անէացավ Երևանյան կապույտ երկնքում: Երեկոյան օդապարիկը վայրեջք կատարեց մի գեղեցիկ դաշտում, որտեղ խոտերը մեղմօրոր շարժվում էին:

Առաջադրանքների փաթեթ

1. Գրի´ր բառամիջում   է ունեցող  5 բառ:Օրինակ՝  ամենաէժան, …

էլեկտրաէներգիա, ելևէջ , հնէաբան, որևէ, չէինք,

2.Գրի´ր բառամիջում  օ  ունեցող  5 բառ:Օրինակ՝ անօգնական, …

շտապօգնություն, նմանօրինակ,  շաբաթօրյա, շուրջօրյա, ականջօղ:

3. Գրածդ  բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինիր:

Շուրջօրյա աշխատող  շտապօգնության մեքենաները շաբաթօրյա որևէ զանգ երբևէ չէինք բաց թողնում: Եվ մի օր, մի ծեր կնոջ տանը մենք տեսանք մի իր: Ինձ թվում է, որ հնէաբանները նմանօրինակ ականջօղ չէին տեսել դեռ: Այդ խորհրդավոր պատկերը ամբողջանում էր Էլեկտրաէներգիայով սնուցվող ռադիոյի քաղաքի վրա թափվող գարնանային երգի տաք ելևէջներով:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը (անգիր):

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Բոլորն էլ որոշակի շարժումներ են և ձայն են հանում, իսկ աշնան դեղնաոսկեգույն տերևները ուժեղացնում են քամու շարժումը զգալը և ձայները դարձնում խորhրդավոր:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

     Քամին է այս ծով գանձերի տերը

     Որովհետև քամին հավաքում է այդ բոլոր դեղին տերևները և դառնում է նրանց տերը:

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

       Շարժումով, երբ քամին իր գանձերն է տնօրինում:   

4.Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել-10տառ 11հնչյուն,   տերև-4տառ 5հնչյուն,   ոսկի-4տառ 5 հնչյուն,              ջրվեժ-5տառ 6հնչյուն:

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Բանաստեղծության մեջ  նկարագրված է աշունը: Աշնան տերևները գույնզգույն թափված են ամենուրեք:

Ծիրանի ծառը: Վիլյամ Սարոյան, Մաս երրորդ

Մաս երրորդ

Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։

— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։

— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։

— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։

— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։

— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։

— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։

— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։

— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։

— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։

— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։

— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։

— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։

— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։

— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։

— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։

— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։

Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։

— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։

— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։

— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։

— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։

— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։

— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։

— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։

Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.

— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։

Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Արտասովոր- անսովոր, տարօրինակ

ամենևին- միանգամայն, բոլորովին

հափշտակություն- ոգևորություն, Որևէ բանով՝ որևէ մեկով տարվելը՝ կլանվելը

շաղ գալ- ցրվել ցրիվ գալ սփռվել տարածվել

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2. մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):

  1. Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:

Իմ կարծիքով տղաների արարքը գողություն էր, որովհետև իրենք Հենդերսոնից կարող էին խնդրել որ նա իրենց հյուրասիրեր:

  • Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:

Մաս առաջին- Հեղինակավոր Օգին,

Մաս երկրորդ-Ինքնահավան Օգին,

Մաս երրորդ-Ծիրանի գողություն

  • Բլոգումդ պատմի՛ր ընկերներիդ հետ իրականացրած ամենատպավորիչ արկածներից մեկի մասին:

Մենք կարատեի խմբով գնում էինք Արատեսի ճամբար: Մենք ճանապարհը ընդհատեցինք ոտքով բարձրացանք Սմբատաբերդ: Մեր ճանապարհորդությունը շատ հետաքրքիր էր և արկածներով լի: Տղաներից մեկը հարմար կոշիկ չէր հագել, և ստիպված եղավ ոտաբոբիկ անցնել այդ ճանապարհը՝ իսկական կարատեիստի նման կոփելով կամքը: Մեր ընկեր էդգարը փոքր էր և հոգնել էր: Մեր  Շիհանը  էդգարին նստացրեց իր ուսերին և այդպես տարավ մինչև վերջ:

  • Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝   ամբար, առաջնորդ , վճռական, հնազանդ, հռչակավոր :

Ամբար- Շտեմարան, պահեստատեղ, մառան

առաջնորդ -Ղեկավար, գլխավոր, զորավար

վճռական- որոշիչ, բախտորոշ, հատու, կտրուկ

հնազանդխելոք, Հպատակ

հռչակավոր — անվանի, մեծահամբավ, նշանավոր, ականավոր:

  • Գրի՛ր նշված բառերի հականիշները՝  վեհանձն, վճռական, հնազանդ, մատղաշ, խակ :

Վեհանձնստոր, նվաստ, տմարդի

Վճռականանվճռական

Հնազանդ- անհնազանդ, ըմբոստ

Մատղաշ- հասուն, հասած, ծեր, ալևոր, պառավ

խակ  – հասած, հասուն:

Տնային առաջադրանքներ.

Բազմապատկում։ Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով

Նախ  վերհիշենք, թե ինչպես ենք բազմանիշ թիվը բազմապատկում միանիշ թվով՝

     
x643 
   3 
1929 
     

Այժմ բազմանիշ  թիվը  բազմապատկենք երկնիշ   թվով:

Թիվը  երկնիշ  թվով՝ բազմապատկելիս  սյունակաձև  գրելու  դեպքում  նախ այն  բազմապատկում   ենք  միավորով,  արդյունքը գրում ենք գծից ներքև 1-ին տողում, ապա  տասնավորով, որի  արդյունքը  գրում ենք  երկրոդ տողում  1 նիշ խորքից, և արդյունքները գումարում ենք այնպես,  ինչպես  այս  օրինակներում՝

 x456 
   65 
+2280 
2736  
29640 
      

Այժմ    բազմանիշ   թիվը   բազմապատկենք  եռանիշ  թվով:

Թիվը  եռանիշ  թվով   բազմապատկելիս  սյունակաձև  գրելու դեպքում  նախ այն բազմապատկում ենք միավորով, արդյունքը գրում ենք գծից ներքև 1-ին տողում, ապա տասնավորով, որի  արդյունքը  գրում ենք  երկրոդ տողում  1 նիշ խորքից, հետո հարյուրավորով, որի արդյունքը գրում ենք երրորդ տողում 2 նիշ  խորքից և արդյունքները գումարում ենք այնպես, ինչպես օրինակում՝

 x5462  
   123  
+16386  
10924   
5462    
671826  
        

1 Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

678×5

     
x678 
   5 
5350 
     

1240×3

      
x1240 
    3 
 3720 
      

585×55

 x 585 
    55 
+55505 
       
       
       

548×66

 x 548 
    66 
+66346 
       
       
       

828×882

         
 x  828  
    882  
+  1656  
  6624   
 6624    
 730296  
         

625×304

          
 x   625  
     304  
+   2500  
    000   
  1875    
  190 000  
          

8624×126

          
 x  8624  
     126  
+  51744  
  17248   
  8624    
 1086624  
          

2․ Եթե Կարենի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Կարենը։

(60×5+14):2=157

Տնային առաջադրանքներ.

1․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

174×5

     
x174 
   5 
 870 
     

336×6

      
x 336 
    6 
 2016 
      

466×24

 x 466 
    24 
+ 1864 
  932  
 11184 
       

555×555

          
 x   555  
     555  
+   2775  
   2775   
  2775      
  308025  
          

642×704

 x   642  
     704  
+   2568  
      0   
  4494    
  451968  
          

1932×126

          
 x  1932  
     126  
+  11592  
   3864   
  1932    
  243432  
          

2 Եթե Դավիթի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 5 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Դավիթի մտապահված թիվը։

34×5-2=168

Աշուն գիշեր

Հոկտեմբերի 7

  1. Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։

  • Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շաղալ- բարակ անձրև գալ

Հերկել- վարել, հող հավասարեցնել

Երան- բարակ քամի

  • Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Ձյունիկ- ձյունաճերմակ սպիտակ

Ալ- վառ կարմիր 

Բոց-կրակ, հուր

Հողմ-  ուժգին քամի, մրրիկ, փոթորիկ