Թեստ 2

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փաղչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում, երբ, պատշգամբը, ակնթարթի
  2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ    ջինջ
բ/լուռ         լռիկ
գ/ակնդետ անթարթ, անընդհատ
դ/ընտանի սովոր

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ դ/ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին            գ/դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ              բ/համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել               ա/մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  1. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

խորասույզ

լուսամուտ
աղմկահույզ

վերջալույս

  1. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ պատվեր
 բ/մալինա ազնվամորի

գ/կենգուրու ագեվազ

դ/ստարտ սկիզբ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    եղնիկ

որսորդ

բարեկամ

երեկո

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    գ/առաջին –ածական
  2. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
    Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
  3. Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
  4. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
  5. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
    Եղնիկը մատաղ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքեր ուներ:
  6. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը շատ էր կարոտում անտառը:

  1. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին:

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով

Շան գարունը

Կար-չկար մի շուն կար, այդ շունը շատ էր սպապսում գարնանը: Մենք նույնպես սպասում էինք գարնանը, որպեսզի շանը տանենք զբոսնելու: Այս ձմռանը անքան շատ ձյուն էր եկել, որ անգամ շանը ծածկում էր: Այդ պատճառով մենք չկարողացանք նրան տանել զբոսանքի: Շունը շատ որախացավ որ շուտով գարուն պետք է գա:

Թեստ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք  դարձավ նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ անգամ երբեք դարձավ
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
  • գ/հակառակ կողմով
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Պարզ-բարդ              

Վատ-լավ                 

Սովորական-անսովոր
երկար-կարճ            

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

Դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.       

դ/ խրճիթ                               

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Տղա, հարց, գովելի, վատ:

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է              ձանձրացնել
    բ/չէր կարողանում               կարողանալ
    գ/դնեն                                     դնել
    դ/դարձավ                              դառնալ
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա      ստվերը

ստորոգյալ     ունի

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.
    գ/ամբողջ տարին


  2. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      ————————————
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Հարցասեր տղան իր բոլոր հարցերը տալիս էր շրջված և ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.
    գ/տղան հակառակ ինչուիկ էր

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    Ինչուիկը գնաց սարի գագաթը:
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ պոչը աղվես ունի:

Ինչու՞ կատուն աչք ունի:

Ինչու՞ քիթը շուն ունի:

  1. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու՞ բռնակը դուռ ունի:

Ինչու՞ լույսը լամպ ունի:

Ինչու՞ ջուրը բաժակ ունի:

ՍՈՒՏ ՉՈՐՍ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ

Ես երազում գնացել էի տիեզերք, բայց ես չգիտեի, որ դա երազ է կամ սուտ տեսարան:

Ես տիեզերքում ավելացրել եմ մի չորս մոլորակ նրանք կոչվում են, Զոր, Սոր, Բոր, Վոր:

Զորը կապույտ գույն էր, Վորը վարդագույն է, Սորը սև գույն է իսկ Բորը սպիտակ է:

«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան

Պարզ 5 բառ               ածանցավոր 5 բառ               բարդ 5, բառ: 

Աղքատ                        աղբանոց                                կիսավեր

 Օր                              կարգադրություն                   աչքալուս

  Ջուր                          լավություն                              խնամախոս

  Բաղաջ                    անպատվություն                     տունուտեղ

Ջաղաց                       հնձվոր                                   աղուհացը

«Չախչախ թագավորը» հեքիաթի բառարան

Ջաղացպան- Ջրաղացպան- Ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ,

 քուրք- մուշտակ, մորթիով վերարկու

փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ,

Բաղարջ- Չթթված  խմորից թխած հաց,

Լինգ- մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող,

Կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար

Խնամախոս- Հարսնախոս

Խլշկոտել-Այս ու այն կողմը նայել՝ դիտելու համար Կացեք- կենալ, Կանգ առնել, Սպասել:

ԻՄ ԵՐԳԸ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն

  • Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

անտակ — հատակ չունեցող

անծեր- Անծայր

       Ճոխ- Հարուստ

      պարգև-  նվեր, ընծա, մրցանակ

       վերուստ- Երկնքից

       Երկյուղ- Վախի զգացու

ահ-վախ

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

անծեր անհուն, անվերջ

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

 Երկյուղ — ահ

  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:

բանաստեղծության վերնագիրը նշանակում է որ Թումանյանը հարուստ է բանաստեղծություններով:  Բանաստեղծությունը իր մասին է: