Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 1-3 մասերի անծանոթ բառերը

մինուճար-միակ միջոց,

աչքադրել-սիրահարվել

կամք-նպատակ կատարելու ունակություն

չոլեչոլ-անապատ

եղեգնուտ-եղեգի անտառ

 անմատչելի-Ոչ մատչելի

ընկղմած-Խոր տեղում տեղավորված

աղախիններ-նաժիշտ

այլանդակ-տգեղ

բոշա-պնդերես մուրացկան գնչու

ապարանք-փառահեղ տուն

փարատել-մեղմել վերացնել

ճարահատյալ-միջոցները սպառված

չբանեցրած-չօգտագործած

սաթ-Սատանայի քար

ընծա-նվեր

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը

images (1)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դարձավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խորհրդավոր հայտնության գաղտնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա ընկավ երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փորձեցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան կապես։Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ տխրեց, հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Դարձավ, խորհրդավոր, գաղտնիք, փորձեց։
  2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող+

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    Թավ-նուրբ, բարակ, պարզ-բարդ, գեղեցիկ-տգեղ, երկար-կարճ, ուղիղ-ծուռ։
  2. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառեր

դ/ մոլորակ-մոլորակներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

Տեսնել-տեսավ

Ընկնել-ընկավ

Կապել-կապես

Տխրել-տխրեց

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա-նա

ստորոգյալ-օրորում էր

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    Հարցական-Ո՞րտեղ է քո տունը։ Բացականչական- -Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է։
  2. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում։

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    Գեղեցիկ, զրնգուն:
  2. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում+

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    — Սա ի՞նչ առարկա է:
  2. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    սար գնալ
  3. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը: անվերջ չես կարող վազել կամ քայլել

թեստ

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
կողքին, վարդ, տարօրինակ, անգամ

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Վարդը փուշ ունի, իսկ վարդակակաչը՝ ոչ: Նրանք իմ աչկի փուշն են դառձել:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը:

գ/ զբոսայգի

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ — մատ  —
քաղաքային  — գրիչ  —

5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

տուն երկիր կլոր սուր կառուցել

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց — ճանափարհորդել
բ/պետք է վճարեք — պետք է վճարել
գ/ասաց—ասել
դ/երազում էր—երազել էրփ

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
————————————————————————————————————————————————————————————————————————

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——————————:
բ/Խաչն իմն է ———————— ես գիտեմ:
գ/Փողոցում ———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
————արևածաղիկ———————

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
բերան

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Երկրում՝ որտեղ ոչ մի սուր բան չկար:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Երկու ապտակ տալ պարեկին: Երկու օր առանց ջրի

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

ոչ

Թեստ, Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

images

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
  2. եղբայր
  3. հեքիաթ ____________________________
  4. հարյուր
  5. պատմվածքը ___________________

2.Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել

  1.  Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
    ա/ գեղեցիկ               __սիրուն_______________
    բ/ շատ                      _____________լիքը______
    գ/կախարդական    _____արտասովոր_______________

դ/ մեծ                     __խոշոր___________________

Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկություն պարզ

դ/ անգետ — ածանցավոր

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուր գոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյական

  • Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
  • հասկանալ ____________հասկանում ենք______
  • ճանաչել _______________ճանաչում են___
  • հիշել________________հիշում եմ__
  • _վախենալ __________վախենում եմ______                   

  • 8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

  Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
ենթակա   __իշխանիկը___________

ստորոգյալ   _________ապրում էր_____

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    __ Քանի՞ եղբայր ունի: ___________________________________________________________________________

Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: ___________________________________________________________________________

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար:

  1. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
    _____ Մեծահասակները թվեր շատ են սիրում: _____________________________________________________________________________

___________________________________________________________________________________

  1. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
    _ Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը: _________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

  1. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

  1. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

  1. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:
    _ Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն: _________________________________________________________________________________

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

1.կենդանաբանական

ճամփա

ճամփորդում

կեսօր

Ընձուղտ

տարօրինակ

ընձուղտ

ճամփորդում

2.կեսօր-Կես+oր/բարդ/

ձանձրալի-ձանձր+ալի/ածանցավոր/

արևամուտ-արև+ա +մուտ/բարդ/

աշխարհ-պարզ

ճանապարհորդ-ճանապարհ+որդ/ածանցավոր/

3.Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա. ենթակա-կապիկները

ստորոգյալ-ճամփորդեցին

բ. Կպիկները ճամփորդեցին:

գ.

Լույսն արագ անջատվեց:

Աննան գեղեցիկ նվագում է:

Աստղերը շողշողում են և լուսավորում երկինքը:

4. այգի-Որթոց ,վազնուտ, ռազ 2. Զբոսայգի, պուրակ

ճանապարհ-ճամբա, ճամփա, ուղի. շավիղ, կածան, արահետ, նրբուղի

արևամուտ-Մայրամուտ, վերջալույս, իրիկնամուտ, իրիկնալույս

5.տարօրինակ-սովորական, բնական

գիշեր-ցերեկ

նույն-այլ, տարբեր

դուրս գալ— ներս գալ

6.մեծ, տարօրինակ, ձանձրալի

7.Ես համամիտ չեմ կապիկների հետ, կարծում եմ, որ աշխարհը շատ գունեղ ու հետաքրքիր կարող է լինել, եթե ինքներս այն դարձնենք այդպիսին:

Մոծակն ու մրջյունը 2

2.Առակը մեզ սովորեցնում է լինել աշխատասեր և հույսը չդնել մյուսների վրա:

3.գիժ-Խենթ, Խելագար

ժիր-շխույժ, վառվռուն, թռվռան, թռվռուն, առույգ, արագաշարժ, ճարպիկ

շեն-Բազմամարդ, մարդաբնակ: 2. Արդյունաբեր, բարելից: 3. (փխբ.) Կենդանւի, կանգուն: 4. Զվարթ, ուրախ, շենշող

թշվառ-Խեղճ, ողորմելի, չարքաշ, թշվառական, դժբախտ, անբախտ, տարաբախտ

թուխ-Թխաթույր, թխորակ, թխագույն, թյուրաթուխ, մթագույն, լուրթ

 ամբար-Շտեմարան, պահեստ, պահեստատեղ, պահեստարան, համբարանոց

սուգ անել-սգալ, Ողբալ, լալ, կոծել, արտասվել, հեծեծալ, հառաչել, ցավել

պաղել-Սառչել, մրսել, ցրտահարվել, մեշել

դալկանալ-Դեղնել, գունատվել, դժգունել, դժգունանալ, տժգունել

3.ժիր-ծույլ, թմրած

սուսիկ-փուսիկ-շատախոս

աշխույժ-ալարկոտ ,դանդաղաշարժ, թույլ, հոգնած

ծույլ— աշխատասեր

լիքը— դատարկ

ուրախ— տխուր

առողջ— հիվանդ

5. գոյական-մոծակ, մրջյուն, ամբար, աշխարհ, դուռ, ճանապարh, թև, արև, սեղան, այգի

ածական-ուրախ, ծույլ, առողջ, աշխույժ, թուխ , թշվառ, Ճահճոտ,
Ճոխ , Դառը ,սառը

2.ժիր-Աշխույժ, կենսախինդ, կայտառ

թուխ-Սևին տվող մուգ գույնի, մուգ գորշագույն

ճահճոտ-ճահճաշատ, ճահճուտ, ճահճապատ

ճոխ-Հարուստ, փարթամ

պահնորդ-պահակ,Պահնորդական բաժանմունքի աշխատող

3.

  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։
  • Ահը շատ է, քան թե մահը։

4.Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարթնել

Թեստ 3

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտումց անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

սուրբ

ավելորդ

  1. Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

քաղհան                            քաղ+հան

քմահաճույք                           քիմ+ա+հաճույք

 ակնթարթ                           ակն+թարթ

շրջակայք                            շուրջ+ա+կայք

  1. Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղք     

բ/ սիրուն               գեղեցիկ

գ/ բղավել               ճչալ

դ/ դաշտ                 արտ

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

գ/ երազ  – ածանցավոր

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

դ/ամուսին

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

գ/ առավոտյան -գոյական         

  1. Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

գեղեցիկ                           գեղեցկանալ

թափ                          թափել

կատակ                           կատակել

երազ                             երազել

  1. Որ՞ն է տրված նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան:

Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց:

10.Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Մարդիկ մտածում էին, թե նա չար վհուկ է, որովհետև իրենց կարծիքով նա զբաղված էր վհուկությամբ: Իսկ մյուս մասը կարծում էր, թե նա բարի գործերով է զբաղված:

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ: