Մենք ընտրիքին պատրաստվելու համար թխվածք էինք պատրաստում, խմորի մեջ սոդա լցրեցինք որ փափուկ լինի և մի քիչ լցրեցինք սեղանին: Սեղանը հանկարծ 23 րոպեից ուռեց: Մենք փորձեցինք մի 5 գրամ սոդա լցնենք և 23 րոպե սպասեինք և սեղանը երկու անգամ մեծացավ: Մենք շատ զարմացանք և նույն սեղանից սարքեցինք և փորձեցինք սոդա լցնել և 23 րոպե սպասել: Հայրիկը սղոցով կտրում էր սեղանը , մեկ էլ այն նորից մեծացավ և դարձավ նախկին իր մեծ չափսը: Ես և հայրիկը գնացինք քնելու: Ես երբ արթնացա աչքերիս չհավատացի, որովհետև այն դարձել է այն հին սեղանը:
Рубрика: Մայրենի Տարոն
3-րդ ուսումնական շրջանի ամփոփում
Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում (փետրվարի 1-մայիսի 27) մայրենիից իրականացրել եմ հետևյալ նախագծերը.
Թումանյանական օրեր-
Իմ երգը բանաստեղծությունը — հղումն այստեղ
Չախչախ թագավորը հեքիաթի հետ աշխատանք հղումն այստեղ
Թումանյանական ֆլեշմոբին -հղումն այստեղ
Տորք Անգեղ նախագիծ —
Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ պոեմի ընթերցում , պոեմի բեմադրում ներկայացում Հյուսիսային դպրոցի ուրբաթ-համերգին:
Կարդում ենք Չարենց
Մասնակցել եմ Չարենցյան Ֆլեշմոբին հղումն այստեղ
Ուսումնական գարուն նախագիծ
Կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնենբերգայից» պատմվածքը- հղումն այստեղ
Կարդում ենք Աղայան նախագիծ
Եղեգնուհին հեքիաթի հետ աշխատանք հղումն այստեղ , հղումն այստեղ, հղումն այստեղ
Կարդում ենք Ռոդարի նախագիծ
Ջանի Ռոդարիի Ջելսոմինոյի արկածները պատմվածքը թեստի ձևով- հղումն այստեղ
Ջանի Ռոդարիի Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա պատմվածքը թեստի ձևով- հղումն այստեղ
Ջանի Ռոդարիի Թե ինչպես կապիկները ճամփորդեցին պատմվածքը թեստի ձևով- հղումն այստեղ
Կարդում ենք Էքզյուպերի նախագիծ
Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը վեպից թեստային աշխատանք հղումն այստեղ, հղումն այստեղ, հղումն այստեղ
Զատկածեսն ընտանիքում նախագիծ
Զատկածեսն ընտանիքում -հղումն այստեղ
Ստեղծագործական աշխատանքներ- հղումն այստեղ, հղումն այստեղ հղումն այստեղ
Մասնակցել եմ մայրենիի Ֆլեշմոբներին
Մանչուկն ու Կառլսոնը (հատված)
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:
-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:
Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—— Ամբողջ ———
— կդարձնե՞ն ——
— երբեք —
—թռչել——
2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ —մեծ———————————
բ/—գեշ————————
գ/ ուրախ
դ/ անսովոր
3. Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:
——անուրախ——
4. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել +
գ/վնասել
դ/կաշկանդել
5. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա ———վթար————————
բ/աֆիցեր——սպա—————————
գ/դիրեկտոր———տնօրեն————————
դ/զիբիլ———————աղբ——————
6. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
մեծեր—————————————
երեխաներ————————————
աստղեր—————————
քաղաքներ————
7. Տեքստից դո՛ւրս գրիր չորս բայ:
գնալ
ապրել
նայել
թռչել
8. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտոթյունը քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է գովելի:
դ/դատարկ տակառը բարձր ձայն կհանի:
գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը
9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
—————արևածաղիկ———————
10. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:
11. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:
12. Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
13. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Այո , որովհետև Մանչուկը ունի քույր և եղբայր: Ես էլ Մանչուկի նման ուզում եմ շուն ունենալ:
14. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր շուն ունենալ:
15. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Մանչուկին շուն նվիրեին:
Իմ օրերը
Ես ինչպես միշտ ինքնաթիռով գնացի Լուսին որ ծակերը մաքրեմ ես ծակերից մեկը մտա և մինչեև Հայաստանի ամբողջ մասը լինի սև այսինքն ես ախատում եմ առավոտից գիշեր: Մյուս ցերեկ ես լրիվ
լվացի լուսինը և ստացա մեկ միլիոն դոլար, և ասեցին որ յուպիտերը գազից մաքրեմ կստանամ տաս միլիոն դոլար ես գնացի հատուկ պշպանիչով եվ իսկապես ես չմահացա: Եվ մաքրեցի Յուպիտերը և ստացա այդ փողերը, և նրանք էլի ասացին որ մաքրեմ արևը, և նրանք ինձ կտայն միլիարդ դոլար : նրանք հաքցրին շատ սառը հագուստ և տաս տոննա առուց և երկու որ մաքրեցի ստացա մեկ միլիարդ դոլար
Աշխատանք դասարանում և տանը
Թեսթ 9
Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
— Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
— Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
— Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբըփորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
— Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
— Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
բա□տն- բախտն
խն□իր- խնդիր
փոր□ում- փորձում
ըն□ամենը — ընդամենը
2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ +
3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
հրաշալի հրաշավոր
____ ցատկոտելով ___________ ____թռնելով_____________
__________ ուժգին _____ ______ուժեղ___________
__________ բարկացել _____ _______ջղայնացել__________
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն — ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական — ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ +
5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր
տարբերակում է սխալ նշված:
ա/ իրավիճակ – ածական +
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական
6.Տեքստից դուրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական:
______________Լիլի___ ____________________
____________Դավիթ_____ ____________________
____________Արմեն _____ _____________________
_________Հակոբ_______ _____________________
7.Տեքստից դու´րս գրիր փակագծերի մեջ դրված բայերը և համապատասխանեցրու´ տեքստին.
լինել ________լինի____________
_________ ընկնել ________ ________ընկավ____________
____________ սովորեցնել ____ ______ կսովորեցնեմ _______________
__________ չստանալ _______ ___________ չստացան __________
8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.
Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:
ա/գնդակը +
բ/Սարգիս
գ/քեռու
դ/պատուհանը
9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր :
Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին :
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին:
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի :
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
____________________ շատախոս չէր _________________
____________ չէր նվնվում _________________________________________________________
________ չէր խառնվում նրանց խաղերին ________________________________ _
12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.
ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս: +
բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:
գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:
դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:
13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.
ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.
Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:
բ. Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:
Տեքստից ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
__ Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
________________________________________________________________________
14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
______Լիլին գնդակը հանեց հարևանի բակից: _________________________________________
_______________________________________________________________________
15. Ինչի՞ց ես իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց:
______________ Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել)_______________________________________________
_________Այս նախադասությունից______________________________________________________________
Թեստ 8
Կամակոր թագավորը
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ:Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ:Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում:Տանում է, դնում թագավորի առաջ:Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ:Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել:Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դերձակներին, կարճ, մարդ, թախտին :
2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
________շոր կարող__________________
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ +
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր +
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
____ երկրի ___________________ ______գոյական________________
_______ երկար ________ ___ածական__________
______դերձակ _________ ________գոյական__________
______ ասում է _________ _______բայ____________
6.Տեքստում ընդգծված նախադասությունից դո՛ւրս գրիր ենթական և ստորոգյալը:
______թագավոր-ենթակա_______
_____քաշում է-ստորոգյալ______________
7.Տեքստից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում:
Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան:Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.
Դերձակը հասկացավ, որ թագավորը հիմար է:
9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/
10.Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
թագավորի անխելքությունը
11.Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
____կարճ վերմակ և ճիպոտ է բերում _______________
12.Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի: _______________________________________________________________________________
13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:
Հ.Թումանյանի Սուտասանը հեքիաթի հերոսին :
14.Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ մտածիր դու:
Ես շատ բարակ վերմակ կկարեի և բոլոր հաստ վերմակները կպահեի:
15.Ինչպե՞ս ինքդ կվերնագրեիր տեքստը:
Խորամանկ դերձակը
Թեսթ 5
Թեսթ 5
Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը
Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:
… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել) թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:
Ահա բեմեզրի լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:
— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:
1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
տնօրենի
առաջին —————————————————
երգել
վերադարձա
2. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.
գ/ թախանձագին
3. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ մենակ միայնակ
բ/ սաստիկ խիստ
գ/ նոր նորահայտ
դ/ փոքր ճստլիկ
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ բնակարան — պարզ +
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր
5. Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.
ա/ լապտերների
բ/ ծափահարությունների
գ / աչքերում
դ/ դերասանուհին +
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ քրքիջ-ածական +
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական
7. Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.
տանել ________________տանում էր_____
հայտարարել _________ հայտարարեցի______________
թողնել __ թողնեց_____________________
____________________ _______________________
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.
Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա մայրիկս
ստորոգյալ Տանում էր
9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասությունը:
ես գիտ եմ, որ նա պետք է ծիծաղ առաջ բերի, ասաց նա,-բայց նայում եմ և արտասվում ահա:
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.
Ես վախեցա,որ նա դրանք իրեն է պահելու:
11. Ո՞ւմ էր պարտական Չապլինին իր առաջին ելույթի համար:
Տնօրենը
12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ:
երբ Չապլինի մայրիկը բեմից հեռացավ:
13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.
ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով +
դ/մոռացավ երգի բառերը
14. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.
գ/աչքերում արցունքներ էին հայտնվել
15. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:
Նա ոչ միայն ծիծաղ էր առաջացնում այլ նաև արցունքներ էր առաջ բերում:
Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ-Եղեգով պատված տեղ՝ վայր, բոշա-Մուրացկան, չոլեչոլ-անապատից անապատ, շուշաբանդ-ապակուց պատ, նաժիշտ-ծառա, խարդախություն- Որևէ անպետք նյութ այլ նյութի հետ խառնելը:, ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս, ընծա-նվեր, ճարահատյալ-ճարը կտրած, եղելություն-դեպք, բառերը:
- Թագավոր-ավոր, թագուհի-ուհի, խարդախություն-ություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:1-մաս , Ինչու թագավորի որդին չէր ամուսնանում, հնարավոր է քարից մարդ շինել: 2-մաս Ինչու բոշան խեղդեց եղեգնուհուն, Ինչու որդին չհավատաց: 3-մաս Ինչ ձուկ որսացին, Բոշան ձկանը ինչ արեց, : 4-մաս Ինչ եղավ կորած փշի հետ, Բոշան ինչպես վարվեց ծառի հետ: 5-մաս Ինչ կերան պառավի տանը: Իսկ կաքավը ինչպես խորովվեց :
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր: 1-մաս Եղեգնուհու ծնվելը, 2-մաս Եղեգնուհու խեղդվելը, 3-մաս Թագավորական ձկնորսություն, 4-մաս Պառավի դուստրը, 5-մաս Բարին այստեղ չարն այնտեղ:
- Ուռկան-ուռկաններ, ձուկ-ձկներ, ավազան-ավազաններ, ձկնորս-ձկնորսներ բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը հգոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է: հեշտ բառը ածական է:
Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթի 4-րդ մասի անծանոթ բառերը։
մշտադալար-միշտ դալար՝ կանաչ,
մշտաբեր-միշտ բերող՝ պտղաբերող,
տաշեղ- փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր,
խուփ-ամանի՝ անոթի կափարիչ, կափույր,
բղուղ-կճուճ,
կանուխ-վաղ առավոտյան, առավոտ շուտ,
ջահրա-ճախարակ-մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով,
հողեղեն-մարդ, հողից ստեղծված,
Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
գաղտնիք,
վերևը
համարցակ
ջարդելով
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
բ/ անհամբեր
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/ վտանգավոր անվտանգ
բ/ չարություն խելոքություն
գ/ թույլ ուժեղ
դ/ տգեղ գեղեցիկ
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
գ/ մուրճ- ածանցավոր
5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ ծաղիկ ցաղիկներ
բ/ իշխան իշխաններ
գ/ քամի քամիներ
դ/ փուշ փշեր
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
դ/ ոսկեգանգուր-գոյական
7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
նայել նայեց
փորձել ___փորձեց_____________________
ամաչել _________ ամաչեց_______________
ուտել ___________ուտում_____________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա _____քամին___________
ստորոգյալ ___________խաղում էր_____
9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ ուտում:
Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:
11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ
12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
գ/ որ քամի էր:
13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
որ նա լուրջ մադեր ոչ թե փոկրիկ
14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:
նրա անվատգությունը
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
որովհետև քամի էր