Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 21,23,24 վարժությունները:

21 վարժ    1-ում բաղաձայն հնչյուններ են       2֊րդում ձայնավոր հնչյուններ են

23 վարժ   արմատ(5)   ա, ր,մ,ա,տ ,          երերալ(7)    յ,է,ր,է,ր,ա,լ           երազ(5)     յ,է,ր,ա,զ,   

                 Որոտ(5)    վ,օ,ր,օ,տ        տերև(5)     տ,է,ր,է,վ,           որոշում(7)    վ,օ,ր,օ,շ,ու,մ

                Երևելի(8)  յ,է,ր,է,վ,է,լ,ի       

24 վարժ երիտասարդ ֊ 9 տառ  10 հնչյուն                       ոլոռ֊ 4 տառ  5 հնչյուն

                Ողնաշար֊ 7 տառ   8 հնչյուն                              հրշեջ֊ 5 տառ  6 հնչյուն

                Գրքույկ֊6 տառ 7    բարև ֊4 տառ 5 հնչյուն    կարևոր֊6 տառ 7 հնչյուն

               Բաճկոն֊6տառ  6հնչյուն           ոտք֊3 տառ 4 հնչյուն         երամ֊4 տառ  5 հնչյուն

Առաջին օրը դպրոցում, Վիլյամ.Ս

Առաջին օրը դպրոցում:                                          Վիլյամ Սարոյան

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա  թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Թիկնեղ — լայնաթիկունք

Փառամոլ — Փառքի հասնելու մոլի ձգտում ունեցող

Օտարոտի – տարօրինակ, օտար

Արհամարհանք – Անարգանք/անհարգանք/

Հպարտ- Իր արժանիքները գիտակցող և բարձր պահող, վեհ

Արտասվել  — լացել

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

  1. Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը:
  • Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:

Էմին Ջիմիին Սիրում էր

  • Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,

           Ջիմը մինչ դպրոց գնալը մտածում էր, որ էլ չի սիրում Էմիին:

բ) հետո:

           Ջիմը դպրոց գնալուց հետո մտածում էր, որ, լավ է դպրոցում:

  • Բնութագրի՛ր հորը:

         Ջիմի հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա  թիկնեղ մի տղամարդ:

  • Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:

               Միսս Բիննին չար պառավ մի լեդի էր, իսկ իմ ուսուցիչները երիտասարդ են  ու բարի

  • Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

          Ես կարծում եմ, որ Ջիմի գործերը դպրոցում լավ կընթանան

  • Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
  • Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

       Ինձ դպրոցում  ուրախացնում են լավ ընկերները իսկ տխրեցնում է որ լողը կարճ է տևում:

Հայոց լեզու 5 գրքից 13, 14, 15, 16, 17, 18 վարժություններ

Վարժ.13 : Է տառով – էջ, էի, էգ, էքսկուրսիա  բառերում

                  Ե տառօվ – կես, սեր, տեր, հավերժ,  բազե, րոպե  բառերում

Վարժ.14:  Օ տառօվ – օր, օգուտ, օտար, օղակ  բառերում

                  Ո տառով – մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո  բառերում

Վարժ.15:  Ա. յէ հնչյուն  — եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ

                 Բ. Վօ հնչյուն – ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք  բառերում

Վարժ.16: Ա. Էվ հնչյուն – հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև  բառերում

                Բ. յէվ հնչյուն- նաև, թեև, և բառերում

Վարժ.17 ա)  ա, է, ը, ի, ու, օ

               բ) բ, գ, դ, ե, զ, թ, ժ, յ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, լ, ն, շ, ո, չ, պ, ջ, ր, ս, վ, տ, ր, ց, փ, ք, և, ֆ

Վարժ.18 ա) սխալ  է

            բ)  ճիշտ է բաղաձայնների համար

            գ)  ճիշտ է ձայնավորների համար

Մ. Գալշոյանի Սպասում պատմվածքը

  • Մ. Գալշոյանի պատմվածքը պատմի՛ր:
  • Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին:

Կոմիտասը բարի էր և խելացի, նա աղքատ էր, նա երգահան էր:

Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները: 

Շուրջբոլոր֊բոլորտիք, չորսդի ,

անմիջնորդ֊առանց միջնորդ,

հանդարտ֊խաղաղ,

ծածուկ֊գաղտնի,

գոցել֊ փակել խփել . ծածկել, բառերի հոմանիշները:

Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով:

Գլուխ տալ֊Գլխի շարժումով ողջունել,

Գլուխ ջարդել֊մտածել 

 գլուխ բռնել — Արմատապտուղ՝ պալարապտուղ կամ գլուխ ձևացնել (բույսերի մասին):

 Հայոց լեզու 5 գրքից գրի՛ր 7,8,9,10 վարժությունները:

Վարժություն 7

Ականջօղ, այժմյան, արդուկ , բերրի, գաղտնի, գզվռտոց, դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, զարթնել, զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևէ, որևիցե, տարրական, օրրան։

Վարժություն 8

Ա )աթոռ, բազմոց, բարձ, գրասաեղան, ժամացույց,  խաղալիքներ, համակարգիչ,  մահճակալ, պահարան, պայուսակ։

Բ) Առանց ընտանիքի, Էմիլը Լյոնենբերգայից, Պոչատ աղվեսը, Փոքրիկ Իշխանը, Քչից շատից ամեն ինչից։

Գ) հեռախոս, մեքենա, շուն։

Վարժություն 9

Երդ֊երգ, որբ֊որդ, որթ֊երթ, որձ֊որս, որմ֊որջ, որջ֊որը, որս֊ործ,

Հորդ֊հարդ, հարդ֊մարդ, ուղտ֊ուխտ, աղտ֊աղբ, գիրք֊գիրկ։

Վարժություն 10

Ա. Հնչել և հնչյուն, բարեհունչ և հնչեղ,

Բ. Գեղեցկաձայն և ձայնեղ, ձայն և ձայնել

Հայոց լեզու գրքից գրի՛ր  1,2,3,4,5,6 վարժությունները:

Վարժություն 2

Հայերեն առաջին և երկրորդի տառերի անուների մեջտեղը գրված է ու տառը։ Այբուբեն — տառերի մի ամբողջություն, որոնք օգտագործվում են այս կամ այն լեզվով գրելիս:

Այբբենարան նշանակում է գրագիտության ուսուցման առաջին գիրքը:

Վարժություն 3

Ա,բ,գ, ե, է,ը ,թ,ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ,

Դուրս են մնացել հետևյալ տառեր ը, լ, դ, խ, շ, զ, չ, և, ու , օ, ֆ:

Վարժություն 4

Ուղղագրական բառարանում բառերը դասավորված են այբբենական կարգով։

Վարժություն 5

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

Վարժություն 6

Մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ, մողես, մրջյուն

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ  հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ: +

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը։

Ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:  կայմերը դրեցին  ծնոտին

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Որ մնացած էլ դուրս գային։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառու՞մ էինք անծանոթ ծովերում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը

Ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ- լողորդ

հանգստանալ-հանգիստ

խաղալ- խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

յոթանասունհինգ

            տասը հազար

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ ձուկ

Սպիտակ․ նավ

Կին ճանապարհորդ

Փոքր․ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Այժմժ-հիմա

Քաջ ուժեղ

Նորից էլի

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ֊ հուզված

Չոր֊թարմ

Դուրս֊ ներս

Հանգիստ անհանգիստ

Չորրորդ նյութ, պատմել առաջին ճամբարային շաբաթը

Ընկեր Քրիստին են ասաց որ Երրորդ ստուգատեսային հինգ նյութեր պետք է անել Մայրենիի ստուգատես բաժնի տակ այդ հինգ նյութի տակ մենք իմացանք որ երեքշափթից բացի հինգշաբթի ենք լողում