Автор: Տարոն Կիրակոսյան
Պարզ և բաղադրյալ թվեր
Դասարանական առաջադրանքներ
1․ Ո՞րն է ամենափոքր բաղադրյալ թիվը։ 4
2․ Գտե՛ք այն բոլոր պարզ թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում անհավասարությունը ճիշտ կլինի։
8x*<72 1, 2, 3, 5, 7:
3x*<99 1, 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31:
3. Ի՞նչ թվով պետք է բազմապատկել 18-ը, որպեսզի արտադրյալը 300-ով մեծ լինի 3300-ից։ 3300+300=3600, 3600:18=200
4․ 2-ը և 3-ը պարզ թվեր են, որոնց տարբերությունը հավասար է 1-ի։ Կա՞ արդյոք պարզ թվերի ուրիշ այդպիսի զույգ։ այո
5․ Հնարավո՞ր է 33 մատիտն այնպես բաժանել 4 աշակերտների մեջ, որ յուրաքանչյուրին բաժին ընկած մատիտների քանակը կենտ թիվ լինի։ ոչ
Տնային առաջադրանքներ
1․ Որոշե՛ք, թե 1, 95, 211, 348, 47, 491, 653, 651, 83, 900 թվերից որոնք են պարզ։ 1 47 83 211 491 653:
2․ Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
(25, 35 5
(1, 82 1
(18, 24) 6
(64, 68) 4
(93, 36) 3
(66, 32) 2
3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է։ Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը։ 72:4=18 18x18x18=5832սմ2
4․ 29, 44, 81, 37, 123, 1, 673, 625, 769, 602, 827 թվերից առանձնացրեք՝
պարզ թվերը 1 29 37 673 769 827
բաղադրյալ թվերը 81 123 625 602 44
5․ Խանութ բերեցին 53 արկղ արևածաղկի ձեթ՝ ամեն արկղում 18շիշ։ Մեկ շաբաթում այդ ձեթից վաճառվեց 486 շիշ։ Քանի՞ արկղ ձեթ մնաց չվաճառված։ 486:18=27 53-27=26
Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Դասարանական առաջադրանքներ
1․ Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները․
18 և 24 1, 2, 3, 6
18 և 9 1, 3, 9
15 և 25 1, 5
2․ Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
4 և 14 1, 2
36 և 24 1, 2, 3, 4, 6, 12
27 և 45 1, 3, 9
3․ Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1- է։
5, 15, 9 5, 9
32, 81, 108 81, 32
110, 16, 25 16 25
4․ Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքած մեծահասակներից և երեխաներից թիմեր պիտի կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակներով մեծահասակներ և հավասար քանակներով երեխաներ։ Աենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 24 մեծահասակներից և 30 երեխաներից։ 6 թիմ
5․ Ինչի՞ են հավասար ABCD ուղղանկյան պարագիծը ու մակերեսը, եթե շրջանագծերից յուրաքանչյուրի շառավիղը 2 սմ է։ AD=BC=6x2x2սմ=24սմ, AB=CD=2x2x2սմ=8սմ, P=AB+BC+CD+DA=64սմ S=ABxBC=8×24=192սմ2

6․Մայրը գնեց խնձորներ և բաժանեց երեք երեխաների միջև։ Արսենին տվեց խնձորների կեսը և էլի կես խնձոր, Լիլիթին՝ մնացածի կեսը և էլի կես խնձոր, իսկ Դավիթին՝ մնացածի կեսը և վերջին կես խնձորը։ Յուրաքանչյուր երեխան քանի՞ խնձոր ստացավ ։ Ես չեմ կարողանում լուծել այս խնդիրը։
Տնային առաջադրանքներ
1․ Գտե՛ք հետևյալ թվերի բոլոր ընդհանուր բաժանարարները․
14 և 58 1 , 2
12 և 32 1, 2, 4
17 և 25 1
2․ Գտե՛ք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
21 և 22 1
55 և 33 11
64 և 42 2
3․ Ընտրե՛ք այն երկու թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1- է։
14, 7, 4 7 , 4
18, 35, 55 18, 55
35, 49, 55 49, 55
4․ Շքերթին մասնակիցների երկու խմբեր պիտի շարասյուներ կազմեն այնպես, որ շարքերն իրար հավասար լինեն։ Մի խմբում կա 72 հոգի, մյուսում՝ 108։ Քանի՞ հոգի պիտի լինեն մեկ շարքում, եթե շարասյունը հնարավորին չափ լայն պիտի լինի։ 36
5․ Եռանկյան մի կողմի երկարությունը 7սմ4մմ է, երկրորդինը՝ 6մմ-ով ավելի, երրորդինը՝ առաջինից 6մմ-ով պակաս։ Որքա՞ն է եռանկյան պարագիծը։ P=74+80+68=222մմ
6․ Երկու շտեմարաններում պահվում է ընդամենը 50տ780կգ ցորեն, ընդ որում երկրորդում՝ առաջինից 5տ330կգ-ով պակաս։ Քանի՞ կիլոգրամ ցորեն է պահվում շտեմարաններից յուրաքանչյուրում։
50780+5330=56110 56110:2=28055կգ 2-ում, 28055-5330=22725կգ 1-ում:
Բառարանընթերցման ֆլեշմոբ 2022
- Բառարանաստեղծում՝ թումանյանական բառարան։ Թումանյանի հեքիաթների, բանաստեղծությունների, բալլադների միջից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, դրանք այբբենական կարգով դասավորի՛ր, բացատրի՛ր բառարանների օգնությամբ(նշելով, թե որ բառարանից ես օգտվել) և կազմի՛ր թումանյանական բառարան։
ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ
Մի օր տեսավ օտար թըռչուն՝
Սոխակ կուլար կուց-կուց արուն,
— Ինչո՞ւ, ասավ, սոխա՛կ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.
Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,
Էս լուս ու մութ առավոտուն,
Էս շատ անուշ զով հովերուն
Ախ ու վախով կուլաս արուն։
— Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
Խենթ ու խելառ դու ցընորուն.
Ձմե՛ռ նստեց մեր սարերուն,
Կըտրեց ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն։
Էլի ասավ օտար թըռչուն.
— Հերիք դու լաս, սոխա՛կ սիրուն,
Հերիք դու լաս կուց-կուց արուն,
Էլի կուգա քեզ նոր գարուն,
Արև ծագե էս վայրերուն,
Հալին ձյուներ մեր սարերուն,
Բացվին ջըրեր աղբյուրներուն,
Ու շուրջ առած քո ձագերուն
Բարև կուտաս ծաղիկներուն։
երերուն-տարուբերվող
լուս ու մութ — աղջամուղջ
կուլար-լաց լինել
կուց-բուռ
կուտաս-կտաս
ցընորուն-Խելագար
օրն ի բուն-ամբողջ օրը
ես օգտագործել էմ նայիրի բառարանը
- Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։ Պուլտ-կառավարման վահանակ, Տելեվիզր-հեռուստացույց, կռուտիտ-պտտել, սապոն-օճառ, մերսի-շնորհակալություն: ակումլյատռ-մարտկոց զարյադշնիկ-լիցքավորիչ
- Քեզ հետաքրքրող անունների, ազգանունների բառարան: Ստեղծի՛ր քեզ հետաքրքրող անունների, ազգանունների ցանկ, բառարաններից գտի՛ր դրանց բացատրությունները (կարող ես օգտվել այս բառարաններից՝ «Հայոց ազգանունների բառարան«, «Արական անձնանուններ«, «Իգական անձնանուններ«):Կիրակոս /ար.. հուն. տերունական/+յան Տարոն /համանուն գավառի անվանում/, Մանուկ /ար. հայ. մանուկ/+յան Անահիտ /անարատ անբիծ/:
«Իմ երգը» բանաստեղծությունը
Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
անծեր — անվերջ
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
երկյուղ-ահ
- Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
հարուստ-աղքատ, առատ-քիչ, ճոխ-աղքատ, բախտավոր-դժբախտ, բարություն-չարություն
- Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:
Թումանյանը հարուստ է բանաստեղծություն գրելու շնորհքով, բարությամբ և սիրով:
Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես, որ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
Անհատական ուսումնական պլան. 3-րդ ուսումնական շրջան
Անուն, Ազգանուն-Տարոն Կիրակոսյան
Դպրոց, դասարան- Հյուսիսային 5-1
Ընտրությամբ գործ. խումբ- Անիմացիա
Երկարօրյա ծառայություն — չեմ օգտվում
Երթուղային ծառայություն- չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ-/Կարատե, Մայր դպրոց, դպրոցում է, թե դպրոցից դուրս,
Անուն, Ազգանուն-Տարոն Կիրակոսյան
Դպրոց, դասարան- Հյուսիսային 5-1
Ընտրությամբ գործ. խումբ- Անիմացիա
Երկարօրյա ծառայություն — չեմ օգտվում
Երթուղային ծառայություն- չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ-/Կարատե, Մայր դպրոց, դպրոցում է, թե դպրոցից դուրս, Մայր դպրոցում/
Դասարանում
Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:Ավետիկ Իսահակյան
- Գրի՛ր որսորդ խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
որսորդ֊Որսկան, խորունկ֊նշան, անդուլ֊միշտ, խարտյաշ֊դեղնորակ
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: վերջալույս
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ- անտառ(արմատ)+ուտ(ածանց), ածանցավոր
վերջալույս-վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(արմատ)
աշնանային-աշուն(արմատ)+ային(ածանց), ածանցավոր
խորասույզ-խոր(արմատ)+ա(հոդակապ)+սույզ(արմատ)
անտառ-
Դեկտեմբերի 21
Սիրելի՛ 5-րդցի, մինչև հունվարի 10-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ» նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:
2022 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:
Ուսումնական ժամերգություն
- Տերունական աղոթք
Հայ՛ր մեր,
որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո,
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
տո՛ւր մեզ այսօր.
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. ամէն:
Միասնական կատարում
Հատվածներ Սուրբ Պատարագից
- Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան
Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:
- Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
- Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
- Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
- Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:
- Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:
- Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան
- Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
- Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
- Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
- Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։
Ուսումնական ձմեռ
Ես կարդացել եմ «Կանաչ եղևնին» պատմվածքը, որում ինձ դուր եկավ վերջին հատվածը, որտեղ փոքրիկ եղևնին կատարեց բարդու խնդրանքը գրկելով նրա բունը, չնայած նրան, որ բարդին եղևնու ոչ մի խնդրանքը չէր կատարել։ Այն ինձ սովորեցրեց որ պետք է լինել բարի նույնիսկ այն ժամանակ երբ քո նկատմամբ բարի չեն լինում։
Ես դիտել եմ «Տանը մենակ 1, 2» ֆիլմերը և «Սուրբ ծննդյան կարմիր կոշիները» և «Բևեռային ճեպընթաց» մուլտֆիլմերը։ Ես իմացա, որ ով հավատում է Սանտայի գոյությանը, լսում է Սուրբ Ծննդյան զանգակների ղողանջը և թե ինչպիսին պետք է լինի Սուրբ Ծննդյան նվերը ստացողի համար. իրական հրաշք էին կարմիր կոշիկները և զարդատուփը աղքատ աղջկա համար մուլտֆիլմում, և, որ Կեվինը միայնակ կարողանում է վերադարձնել երեխաների համար նախատեսված գումարը Ֆիլմում։