Եղնիկ

Նոյեմբերի 25

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հանդ- Դաշտ, արտ

Վառվռուն-բոցավառ

Մակաղած-Հանգստի, շոգից պատսպարվելու և կթվելու համար հավաքված

Ոսկեգեղմ-ոսկետերև

Խորունկ- Խոր

Խարտյաշ- Ոսկեգույն դեղինի շագանակագույնին տվող գույնով:

Երկայն-երկար

Լռիկ- լռություն

Խորասույզ- Ջրի մեջ սուզված

Անդուլ-  դադար չունեցող, անդադար

Ղողանջուն- Ղողանջ արձակող

Շնշնկան- Մեղմ ձայն հանելով փչել 

Ծեծկել- Հաճախ՝ շարունակ ծեծել

Հողմ- Ուժեղ քամի

Փեղկ- Դռան պատուհանի բացվող ու փակվող մաս

Շառաչ- հռնդյուն

Ոստում- Ոստյուն, ցատկ

Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթային վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Նոյեմբերի 26

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):

Որսորդը գտնում է եղնիկին և նվիրում իր ընկերոջ երեխաներին: Օր-օրի եղնիկը ընտելանում է երեխաներին և ամբողջ օրը նրանց հետ անցկացնում: Նա մեկ-մեկ բարձրանում էր պատշգամբ և նայում սիրուն անտառին, կարոտում էր երևի: Մի գիշեր ուժեղ քամին բերում էր անտառի աղմուկը, խշշոցն ու մռունչը, ծեծելով պատուհանները: Եղնիկը ականջ էր դնում անտառի ձայներին, որը նրան մայրենի լեզվով կանչում էր իր մոտ: Քամին շատ է ուժեղանում և բացում է պատուհանը, իսկ եղնիկը փախնում է անտառ:

Նկարագրի՛ր եղնիկին:

Խորունկ սև ու ջինջ աչքերով խարտյաշ մի մատղաշ եղնիկ էր և զգայուն հոգի ուներ:

  • Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:

Եղնիկը ծնվել է անտառում և պետք է ապրի անտառում

  • Բլոգումդ գրի՛ր բառերի հոմանիշերը:

Հանդ-  դաշտ,, վերջալույս- Մայրամուտ, խարտյաշ- դեղնորակ, ջինջ- Մաքուր, անդուլ- Անդադար, նազելի- գեղեցիկ, վճիտ- մաքուր, հուժկու- Ուժեղ, թախծալի- տրտմալի, հողմ- Քամի , ոստյուն- ցատկ, խավար- Մթություն, սաստկանալ- Խստանալ

  • Գրի՛ր նաև  բառերի հականիշները:

Բարեկամ- թշնամի, ջինջ- պղտոր, թաքուն- հայտնի, երեխա- մեծ, զգայուն- անտարբեր, խավար- լույս

  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

      Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթվել, ծածկվել