Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը (անգիր):
Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:
Բոլորն էլ որոշակի շարժումներ են և ձայն են հանում, իսկ աշնան դեղնաոսկեգույն տերևները ուժեղացնում են քամու շարժումը զգալը և ձայները դարձնում խորhրդավոր:
- Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
Քամին է այս ծով գանձերի տերը
Որովհետև քամին հավաքում է այդ բոլոր դեղին տերևները և դառնում է նրանց տերը:
Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:
Շարժումով, երբ քամին իր գանձերն է տնօրինում:
4.Գրի՛ր, թե տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:
Ոսկեզօծվել-10տառ 11հնչյուն, տերև-4տառ 5հնչյուն, ոսկի-4տառ 5 հնչյուն, ջրվեժ-5տառ 6հնչյուն:
5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:
Բանաստեղծության մեջ նկարագրված է աշունը: Աշնան տերևները գույնզգույն թափված են ամենուրեք: