Հոկտեմբերի 7
- Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը:
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին — կարմիր շաղալեն,
Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու հերկելով,
Երան — երան
Թռչելով
Օդի վրան։
- Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շաղալ- բարակ անձրև գալ
Հերկել- վարել, հող հավասարեցնել
Երան- բարակ քամի
- Կապույտով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Ձյունիկ- ձյունաճերմակ սպիտակ
Ալ- վառ կարմիր
Բոց-կրակ, հուր
Հողմ- ուժգին քամի, մրրիկ, փոթորիկ