Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բացատրի՛ր։

մրրկում֊փոթորկում

գգվող֊Սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել

կարկաչ֊Հոսող փոքր ջրի ձայն

Հուզում֊շփոթմունք

Երկու սև ամպ

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: Բանաստեղծության մեջ գերակշռում է շարժումը, որովհետև հողմը փորձում էր սև ամպերին առանձնացնել, բայց չեր կարողանում առանձնացնել։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
  • Իրար կըպած ու միասին,
  • Երկու սև ամպ, երկու սև ամպ։
  • այդ տողն եմ ես ընտրել որովհետև հողմը փորձում էր սև ամպերին առանձնացնել բայց չէր կարողանում առանձնացնել
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը: Չար հողմը
  • Արձակ, գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Կանաչ երկնքում հողմը փորձում էր սև ամպերին արանձնացրել բայց չեր կարողանում առանձնացնել, որովհետև նրանք մասին են։

Հայոց լեզու 5 գրքից 129 130 131 132

129.Վարժություն

 Անէանալ, Դինոզավրները ութսուն միլիոն տարի արաջ անէացել են։

Էլեկտրոէներգիա, Էլեկտրոէներգիան ստանում են քամուց, ջրից, արևից։

Լայնէկրան, Հիմա արտադրում են մենակ լայնէկրան հերուստացուցներ։

Ամենաէժան, Հեցանիվով ճամփորդելը դա ամենաէժան տարբերակն է։

Մանրէ, Հողի մեջ կան շատ մանրէներ։

Վայրէջք, Օդապարիկը քամու պայմանում սպորտային վայրէջք։

Հնէաբան, Հնէաբանը զբաղվում է հնագույն դարաշրջաններում գոյություն ունեցած և անհետացած կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ՝ նրանց բրածո մնացորդներով:

130.Վարժություն

Տնօրեն — Մեր դպրոցը այսօր պետք է դիմավորի իր նոր տնօրենին։

Կեսօր — Կեսօրին ես պետք է գնամ գյուղ։

Անօթևան — Աը թափառում էր փողոցներում։

Ամենաօտար — Այս խնջույքի ամենաօտար մարդը Ալեքսն էր:

Նախօրոք — Ես Նախօրոք պատրաստվել էի մեր արշավին:

Բացօթյա — Ես շատ եմ սիրում բացօթյա միջավայր:

Միջօրեական — Միջօրեականներն ձգվում են մի բևեռից մինչև մյուսը։

131.Վարժություն

Հագնելով շորը ես տեսա վրան բզեզ, նրա թևերը մարգարիտի նման փայլում էին, ինձ թվաց որ բզեզը կենդանի է, սակայն դա դարբնի գործ էր։ Երբեմն ուրբաթ օրը Վալերը ինձ պարգևներ էր բերում, իմ հետ մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում։ Այդ նա է բզեզին պատրաստել։

132.Վարժություն

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133.Վարժություն

Թարկմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթակել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

Հայոց լեզու 5 գրքից 103, 104, 105, 106, 107, 108

103.Վարժություն

Ա) ջրահարս, ծովանկար ֊ ջրանկար, ծովահարս

Բ)ժանգապատ, արծաթագույն ֊ ժանգագույն, արծաթապատ

Գ)Հողմածին , ջրաղաց ֊ հողմաղաց, ջրածին

Դ)զորագունդ երկրամաս ֊ զորամաս երկրագունդ

104.Վարժություն

Ձեռագիր ֊ Ձեռ(Ձեռք)+ա+գիր

Գեղանկար ֊ Գեղ(գեղարվեստական)+ա+նկար

շրջազգեստ ֊ շրջ(շուրջ)+ա+զգեստ

սիրահոժար ֊ սիր(սեր)+ա+հոժար

դեղնակտուց ֊ դեղն(դեղին)+ա+կտուց

Հոդակապ ֊ Հոդ+ա+կապ

105.Վարժություն

ա)առևտուր

Բ)դասաժամ

106.Վարժություն

ծանր֊֊ծանր, զույգ֊֊զույգ, չորս֊֊չորս, խիստ֊֊խիստ, արագ֊֊արագ, բաց֊֊բաց, թաց֊֊թաց,

107.Վարժություն

տող֊֊տող, շարք֊֊շարք

108.Վարժություն

աման֊չաման, մարդ֊մուրդ, պարապ֊սարապ, ակաս֊պակաս, մանր֊մունր, փոքր֊֊մոքր, ոլոր֊֊մոլոր, սուս֊֊փուս

Բառարանընթերցման ֆլեշմոբ 2022

  1. Բառարանաստեղծում՝ թումանյանական բառարան։ Թումանյանի հեքիաթների, բանաստեղծությունների, բալլադների միջից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, դրանք այբբենական կարգով դասավորի՛ր, բացատրի՛ր բառարանների օգնությամբ(նշելով, թե որ բառարանից ես օգտվել) և կազմի՛ր թումանյանական բառարան։

ՍՈԽԱԿԻ ՎԻՇՏԸ

Մի օր տեսավ օտար թըռչուն՝
Սոխակ կուլար կուց-կուց արուն,
— Ինչո՞ւ, ասավ, սոխա՛կ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արուն.

Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
Հապա ինչո՞ւ դու օրն ի բուն,

Էս լուս ու մութ առավոտուն,
Էս շատ անուշ զով հովերուն
Ախ ու վախով կուլաս արուն։
— Ի՞նչ կըխոսես, օտար թըռչուն,
Խենթ ու խելառ դու ցընորուն.

Ձմե՛ռ նստեց մեր սարերուն,
Կըտրեց ջըրիկ աղբյուրներուն,
Կըտրեց հոտիկ ծաղիկներուն,
Կըտրեց ձենիկ իմ ձագերուն,
Ի՞նչպես չըլամ կուց-կուց արուն։

Էլի ասավ օտար թըռչուն.
— Հերիք դու լաս, սոխա՛կ սիրուն,
Հերիք դու լաս կուց-կուց արուն,
Էլի կուգա քեզ նոր գարուն,
Արև ծագե էս վայրերուն,

Հալին ձյուներ մեր սարերուն,
Բացվին ջըրեր աղբյուրներուն,
Ու շուրջ առած քո ձագերուն
Բարև կուտաս ծաղիկներուն։

երերուն-տարուբերվող

լուս ու մութ — աղջամուղջ 

կուլար-լաց լինել

կուց-բուռ

կուտաս-կտաս

ցընորուն-Խելագար

օրն ի բուն-ամբողջ օրը

ես օգտագործել էմ նայիրի բառարանը

  1. Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։ Պուլտ-կառավարման վահանակ, Տելեվիզր-հեռուստացույց, կռուտիտ-պտտել, սապոն-օճառ, մերսի-շնորհակալություն: ակումլյատռ-մարտկոց զարյադշնիկ-լիցքավորիչ
  2. Քեզ հետաքրքրող անունների, ազգանունների բառարան: Ստեղծի՛ր քեզ հետաքրքրող անունների, ազգանունների ցանկ, բառարաններից գտի՛ր դրանց բացատրությունները (կարող ես օգտվել այս բառարաններից՝ «Հայոց ազգանունների բառարան«, «Արական անձնանուններ«, «Իգական անձնանուններ«):Կիրակոս /ար.. հուն. տերունական/+յան Տարոն /համանուն գավառի անվանում/, Մանուկ /ար. հայ. մանուկ/+յան Անահիտ /անարատ անբիծ/:

«Իմ երգը»  բանաստեղծությունը

Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:

անծեր — անվերջ

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:

երկյուղ-ահ

  • Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

հարուստ-աղքատ, առատ-քիչ, ճոխ-աղքատ, բախտավոր-դժբախտ, բարություն-չարություն

  • Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:

Թումանյանը հարուստ է բանաստեղծություն գրելու շնորհքով, բարությամբ և սիրով:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես, որ  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ  էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին սկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Հարցեր և առաջադրանքներ

      1.   Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:Ավետիկ Իսահակյան

  1. Գրի՛ր որսորդ խորունկ, անդուլ, խարտյաշ  բառերի հոմանիշները:

որսորդ֊Որսկան, խորունկ֊նշան, անդուլ֊միշտ, խարտյաշ֊դեղնորակ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: վերջալույս
  2. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ- անտառ(արմատ)+ուտ(ածանց), ածանցավոր

վերջալույս-վերջ(արմատ)+ա(հոդակապ)+լույս(արմատ)

աշնանային-աշուն(արմատ)+ային(ածանց), ածանցավոր

խորասույզ-խոր(արմատ)+ա(հոդակապ)+սույզ(արմատ)

անտառ-

Դեկտեմբերի 21 

Սիրելի՛ 5-րդցի, մինչև հունվարի 10-ը կատարի՛ր «Ուսումնական ձմեռ»  նախագծի առաջադրանքները, տեղադրի՛ր բլոգումդ, ապա հղումն ինձ ուղարկի՛ր:

2022 թվականը թող քեզ համար լինի գույների, ստեղծականության, ուսումնական ամենահետաքրքիր գիտելիքների ձեռքբերումների տարի:

Ուսումնական ձմեռ

Ես կարդացել եմ «Կանաչ եղևնին» պատմվածքը, որում ինձ դուր եկավ վերջին հատվածը, որտեղ փոքրիկ եղևնին կատարեց բարդու խնդրանքը գրկելով նրա բունը, չնայած նրան, որ բարդին եղևնու ոչ մի խնդրանքը չէր կատարել։ Այն ինձ սովորեցրեց որ պետք է լինել բարի նույնիսկ այն ժամանակ երբ քո նկատմամբ բարի չեն լինում։

Ես դիտել եմ «Տանը մենակ 1, 2» ֆիլմերը և «Սուրբ ծննդյան կարմիր կոշիները» և «Բևեռային ճեպընթաց» մուլտֆիլմերը։ Ես իմացա, որ ով հավատում է Սանտայի գոյությանը, լսում է Սուրբ Ծննդյան զանգակների ղողանջը և թե ինչպիսին պետք է լինի Սուրբ Ծննդյան նվերը ստացողի համար. իրական հրաշք էին կարմիր կոշիկները և զարդատուփը աղքատ աղջկա համար մուլտֆիլմում, և, որ Կեվինը միայնակ կարողանում է վերադարձնել երեխաների համար նախատեսված գումարը Ֆիլմում։

Հայոց լեզու 5 գրքից 90, 91, 92 վարժությունները

Վարժություն.90

սառած , սառնամանիք սառածություն

միամիտ մտաբերել, մտածել ուղղամիտ

մրագույն, մրոտ մրաթաթախ

Վարժություն.91

ամպոտ = ամպ+ոտ

քարոտ = քար+ոտ

օդային = օդ+ային

անշնորհք = ան+շնորք

դժգոհ = դժ+գոհ

հեռավոր = հեռ+ավոր

բարություն = բար+ություն

գրավոր = գրավոր

անորոշ = ան+որոշ

տհաճ = տը+հաճ

Վարժություն.92

թթենի, կարմրոտ, փշոտ, ոսկյա անտուն, գունավոր, թթոտ, կաթոտ, անփուշ, անգույն, խորհրդավոր, անխորհուրդ, խորհրդարան, կարմրավուն, կաթնեղեն, Կարմրավոր