Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Իմ ամփոփը եմ իմ երրորդ ուսումնական շրջանը

ես արել եմ Աղայանական ֆլեշմոբը

գնում եմ մայր դպրոց նախագիծըhttps://taron.school.blog/2022/06/01/%d5%a3%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81/

ես արել եմ Ուսումնական գարուն նախագիծ

Իմ Տերյանական ֆլեշմոբը

Բառառան ընթերցման ֆլեշմոբhttps://taron.school.blog/2022/02/07/2288/

Գնում եմ Մայր դպրոց

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես
  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները
  • Մայր դպրոցն ու ես
  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից
  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը
    • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Հյուսիսային դպրոցում կա շատ սիրուն պուրակ և Հյուսիսային դպրոցից լավ է երևում Մասիս սարը։ Ես Հյուսիսային դպրոցին ծանոթացա երկու տարեկանում և ինձ համար ամեն մի քարը, թուփը հարազատ են։ Ես սիրում եմ մեր դպրոցի այգին և մեր շատ լավ այգեպանին, մենք նաև ամեն օր հավեսով հավաքում ենք աղբը որ մեր դպրոցը լինի ամենալավը։ Իմ համար Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքներն են՝ այգին, այգեպանը, ընկեր Քնարիկը, ուսուցչուհիները, բացօթյա լողավազանը, արտասահմանը և մարզադահլիճը։

Մայր դպրոցից ես սպասում եմ ավելի շատ նոր գիտելիքներ ընկերներ և նոր առառկաններ հետաքրքիր փորձեր ։

Մայր դպրոցի կեսում ես եղել եմ առաջին երկրորդ երրորդ հարկում, իսկ մյուս կողմին կծանոթանամ երբ որ սովորեմ արդեն միջին և ավագ դպրոցում։

Իմ սիրած վայրը 3D պրինտերի դասասենյակն է։

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Որովհետև այդ տիտղոսին ոչ ոք չի կասկածում։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

վեհ ու հպարտ կեցվածքով ու բնավորությամբ, մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա֊թագավոր, խոշոր֊մեծ, վեհ֊բարձր, կասկածել֊չհավատալ:

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ֊այո, ծանր֊թեթև, խոշոր֊փոքր, մեծահոգի֊փոքրոգի, ոչնչացնել֊առաջացնել, կուշտ֊սոված:

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Նա զիջում է ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

գնալ, շնորհվել , նախազգուշացնել, ոչնչացնել, դողալ

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Նա լավ որսի վրա բացահայտ է գնում՝ իր բարձր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների ուժեղ արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-կազմվածք, կեցվածք, ասածվածք,

-ային-դաշտային արևային, հեծանվային,

-ական- մաթեմատտիկական, բնագիտական, հայկական,

-ակ-առվակ, հեռադիտակ, գնդակ

-եղեն-մրգեղեն, ընդեղեն, մսեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: Առյուծն ապրում է 25–30 տարի:

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

գոյական֊֊գարուն, արև, ժամացույց, ծաղիկ, երեխա, նավաստի,։

ածականներ֊֊խիզախ, բարի, հրաշալի, մաքուր, երկար,

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսուցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

իշխան, ճեղք, գործ, շքեղություն ուսուցիչ, դեղնություն, բժիշկ, հյուսք

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, տեր, ժապավեն, մարդ, կին։ 

գլուխներ, թվականներ, երկրներ, սենյակներ, հարևաններ, ծառեր, տերեր, ժապավեններ, մարդիկ, կանայք

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

հասարակ գոյականներ֊ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ,

հատուկ գոյականներ֊Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան։

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  

բարեկամ֊բարդ բառ , բարի+կամք,

գրավոր֊ ածանցավոր բառ, գիր+ավոր,

ծով-պարզ բառ,

լուսամուտ֊բարդ բառ, լույս+մուտք,

անպետք֊ածանցավոր բառ, ան +պետք,

հողոտ֊ածանցավոր բառ, հող+ոտ,

գնորդ֊ածանցավոր բառ, գին+որդ,

ամառ -պարզ բառ:

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

կաթնային, խորհրդավոր, գետակ, հեռավոր, քարոտ, ամպիկ,

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։ 

Դավիթի Մանեն սիրահարված է։

Գնդակը արագ թռնում է։

Հարևանի շունը ոսկորով կշտացել է։

Վահագը չկերակրեց, որովհետև շունը կուշտ էր։

Ինքնաստուգում

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանի՛ր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում:

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին: Ուղտը իր մարմնի ջերմաստիճանը կարգավորում է իր սապատում կուտակված ճարպերի օգնությամբ:

2. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև իր սապատում ճարպեր են կոուտակված:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

խիտ բուրդ

դիմացկուն կենդանի

գեղեցիկ ուղտ

շոգ եղանակ

6 Լրացրու բաց թողած տառերը՝ առաջին, կեսօր, բարձրություն, վերելակ, հորեղբայր, դասընկեր, տարօրինակ, անօգուտ

7. Տեքստում ընդգծված գոյականները դարձրո՛ւ ածականներ:

Բուրդ-բրդյա,

Բարձրություն-բարձր,

Երկարություն-երկար,

Գեղեցկություն-գեղեցիկ,

Ուժ-ուժեղ

Սապատ-սապատյա:

Հայոց լեզու 5 գրքից 185, 186, 187 , 188, 189, 190, 191, 192 վարժությունները:

185

Կատուն մռմռում էր. երևի նեղացրել էին։

Երեխան նվնվում էր. երևի նեղացրել էին։

Տղան ցատկեց ցանկապատից դուրս։

Փիսոն ցատկեց ցանկապատից դուրս։

Ծառի ճյուղը ճանկռել է տատիկի ձեռքը։

Չարաճճի Անգելինան ճանկռել է տատիկի ձեռքը։

186

ա) թռչուններ, բ)երիտասարդներ, գ)կանայք։

187

ա խմբի բառերը եզակի գոյականներ են, իսկ բ խմբի բառերը ա խմբի բառերի հոգնակին են։

188

Բ) սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, մատանիներ, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ։

189

1.Գոյականը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։

2.Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ հատ առարկա։

3.Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս շատ առարկաներ։

190.

Ա.

Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր. արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, գեղեր, սրտեր, գրեր, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, տատեր, պապեր։

Բ

եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագործարաններ։

միավանկ բառերին ավելանում է ֊եր, բազմավանկ բառերին ավելանում է ֊ներ։

191

ա.

մատյաններ, պանրագործարաններ, սեղաններ, թռչուններ, գրպաններ։

բ. փնջեր, ձվեր, սրեր, քթեր։

192

Հերթկան ոլորաններից հետո երևացին սրբավայրերը։ Վերևում արձաններ են նստած։ Արձանները կորցրել են գլուխները։ Երկրաշարժները բազմիցս սասանել են այդ լեռների գագաթները, օտար բանակների զինվորները ձգտել են խորտակել իրենց անհասանելի ու թշնամական սրբավայրերը։ Արձանները, բարձրաքանդակներն ու գազանների կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմերից։

«Ուսումնական գարուն» նախագիծ

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Գարնանային արձակուրդներին կարդացել եմ Հովհանես Թումանյանի «Գելը» պատմվածքը։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Այ ուստեք, բա հարսանքավորնե՞րը որտեղ են։

Ասում ենք հարսանքավորները– ետ դառան գնացին։ Չուզեցին ձեր գեղը մտնեն։

— Էդ ո՞վ էին որ․․․  — Գելերը

— Ո՞նց թե գելերը․․․

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Այս պատմվածքի հերոսը գելն(գայլ) է։ Գայլը արագավազ է, սուր է տեսնում և շատ ուժեղ կենդանի է։ Երբ որ գայլը հարձակվում է, երկու մարդկանցով և հրացանով էլ այդքան էլ հեշտ չէ։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Գիրքը ասում է մարդուն թե ինչքան է գայլը վտանգավոր և գյուղացիք դրա մասին զրուցում են իկրական պատահած դեպքերի մասին և զգուշացնում թե գայլերին ոնց վախեցնել, օրինակ հաստ պարան ձիուց կապում էս գայլը մտածում է որ օձ է և մոտիկ չի գալիս

  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Հայոց լեզու 5 գրքից 151, 152, 153, 154 վարժությունները:

151

Ա խմբի բառերը գոյական են

Բ խմբի բառերը բայ են

152

Ա խմբի բառերը գոյական են իսկ Բ խմբի բառերը Ա խմբի բառերի գործողություներն են,

153

Ա խմբի բառերը պատասխանում են ի՛նչ հարցին իսկ Բ խնբի բառերին կարելի է տալ գործողություն

154

Բակում մի երտասարդ սրինգ էր նվագում։

Երեխան քարերի մեջ ինչ֊որ բան էր գտել։

Մի մարդ մութ գիշերով ձոր իջավ։

Անձրևը անընդհատ գալիս է։

Արևի առաջին շողերի հետ քաղաքային աղմուկով է լցվում։

Հ. Թումանյանի «Մայրը»

Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքը կարդա՛, անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բացատրի՛ր։

ամբար֊պահեստ

մարագ֊հարդանոց

Բլոգումդ պատմի՛ր,  թե ինչ սովորեցիր պատմվածքը կարդալուց հետո։ 

Ես հասկացա, որ կենդանիներն էլ մարդկանց նման զգացմունքներ ու սիրտ ունեն։ Նրանք էլ  են ցավ զգում մորը կամ երեխային կորցնելիս։ Պետք է գնահատել մայրիկի բոլոր տանջանքներն ու շնորհակալ լինել նրանից:

Պատմվածքից դո՛ւրս գրիր 10 գոյական,  5 ածական, 5 բայ։

Գոյական.

Ծիծեռնակ, բույն, ամբար, գարուն, գյուղ, ձու, կերակուր, կտուց, ձող, տարիներ:

Ածական.

զվարթ, դեղին, քաղցր, սուր, փոքրիկ:

Բայ.

Ճչալ, բերել, կարդալ, զրույց անել, շարժվել

Արև և Լուսին բալադ

եթերք֊Օդի ամենավերին մաքուր ու նոսր շերտերը

անսասան֊անշարժ

դյութական֊կախարդական

տաշտ֊թաս

հունցում֊շաղախում

անոսր֊շատ բարակ

այեր֊ձայներ

համրընթաց֊դանդաղ

ունկնդիր֊ լսող 

գանգուր֊խուճուճ

կեռ֊կորաձև

շարմաղ֊ճերմակ

լուսունակ֊Լույս ունեցող

խավար֊մթություն

խարխափել֊Անհայտության՝ անորոշության մեջ լինել,

համառ-Իր ասածի, հարկ եղածից ավելի հաստատամիտ, չզիջող, կամակոր, կողքը հաստ,

պպին կանգնել֊կամակորել, համառել,

վես֊վեհ, սիգապանծ, գոռոզ,

հողեղեն֊ հողից սարքած՝ կերտած՝ պատրաստած, մարդ

Ջոկ֊ Առանձին, մյուսներից բաժանված՝ առանձնացած:

Արև և Լուսին բալադը սովորացնում է, որ մարդկությունը պետք է ուրախանա, որ արևը կա և երկար ժամանակ մթության մեջ չի մնացել ։

Լինում են երկու գեղեցկադեմ երեխաներ ծնված շքեղ երկնային ապարանքում: Աղջկա անունը Արեգակ է, տղայինը Լուսնյակ։ Մայրը կանչում է նրանց և սկսում է որոշել թե, որ մեկը պետք է երևա ցերեկը, իսկ որ մեկը գիշերը։ Մայրը որոշում է որ արևը պետք է շողա ցերեկը սակայն Լուսնյակը համառում է և ինքն է ուզում ցերեկը երևա, բայց մայրն ապտակում է նրան իր խմորոտ ձեռքով և Լուսնյակը հեռանում է։ Այսպես ամեն մեկն անցնում է իր գործին։ Երեխաները իրար չէին տեսնում, տանջվում էին կարոտից։ Եվ մի օր Աստված այնպես արեց որ երեխաները կրկին հանդիպեցին կարճ ժամանակով, իսկ այդ ընթացքում աշխարհը խավար էր ու լուռ։