Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ  հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ: +

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը։

Ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:  կայմերը դրեցին  ծնոտին

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Որ մնացած էլ դուրս գային։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառու՞մ էինք անծանոթ ծովերում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը

Ձուկը բացեց բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ- լողորդ

հանգստանալ-հանգիստ

խաղալ- խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

յոթանասունհինգ

            տասը հազար

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Մեծ ձուկ

Սպիտակ․ նավ

Կին ճանապարհորդ

Փոքր․ ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

Այժմժ-հիմա

Քաջ ուժեղ

Նորից էլի

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ֊ հուզված

Չոր֊թարմ

Դուրս֊ ներս

Հանգիստ անհանգիստ

Չորրորդ նյութ, պատմել առաջին ճամբարային շաբաթը

Ընկեր Քրիստին են ասաց որ Երրորդ ստուգատեսային հինգ նյութեր պետք է անել Մայրենիի ստուգատես բաժնի տակ այդ հինգ նյութի տակ մենք իմացանք որ երեքշափթից բացի հինգշաբթի ենք լողում

Ձիեր

Ձի (լատիներեն՝ Equus ferus caballus) ընտելացված կենդանի է և բացառությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը:

Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում):

Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր: Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ: Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում:

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ): Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն: 

Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի: 

Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ: Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով:

Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)`   Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է ԻրանՖրանսիաԼեհաստան և այլ երկրներ: Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին: Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ: Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:

Անծանոթ բառեր.

Տափաստաններ- Անտառազուրկ՝ խոտով ծածկված, սովորաբար՝ անծայրածիր հարթ տարածություն, որ ընկած է կլիմայական չոր գոտում,

Հեծկաններ-Հեծնելու համար պահվող՝ խնամվող, հեծնելու (ձի, ուղտ)

Լծկաններ- Լծելու անասուն (ձի, եզ, գոմեշ),

Զտարյուն- Անխառն, ընտիր ցեղի, ցեղական (ընտանի կենդանիների մասին),

Սեռահասուն- Սեռապես հասուն, սեռական հասունացման հասած,

Կումիս- Ձիու կաթից պատրաստված խմելիք:

Մեծ սեղանը

Մենք ընտրիքին պատրաստվելու համար թխվածք էինք պատրաստում, խմորի մեջ սոդա լցրեցինք որ փափուկ լինի և մի քիչ լցրեցինք սեղանին: Սեղանը հանկարծ 23 րոպեից ուռեց: Մենք փորձեցինք մի 5 գրամ սոդա լցնենք և 23 րոպե սպասեինք և սեղանը երկու անգամ մեծացավ: Մենք շատ զարմացանք և նույն սեղանից սարքեցինք և փորձեցինք սոդա լցնել և 23 րոպե սպասել: Հայրիկը սղոցով կտրում էր սեղանը , մեկ էլ այն նորից մեծացավ և դարձավ նախկին իր մեծ չափսը: Ես և հայրիկը գնացինք քնելու: Ես երբ արթնացա աչքերիս չհավատացի, որովհետև այն դարձել է այն հին սեղանը:

3-րդ ուսումնական շրջանի ամփոփում

Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում (փետրվարի 1-մայիսի 27)  մայրենիից իրականացրել եմ հետևյալ նախագծերը.

Թումանյանական օրեր-

Իմ երգը բանաստեղծությունը — հղումն այստեղ

Չախչախ թագավորը հեքիաթի հետ աշխատանք հղումն այստեղ

Թումանյանական ֆլեշմոբին -հղումն այստեղ

Տորք Անգեղ նախագիծ —

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ պոեմի ընթերցում , պոեմի բեմադրում ներկայացում Հյուսիսային դպրոցի ուրբաթ-համերգին:

Կարդում ենք Չարենց

Մասնակցել եմ Չարենցյան Ֆլեշմոբին հղումն այստեղ

Ուսումնական գարուն նախագիծ

Կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Էմիլը Լյոնենբերգայից» պատմվածքը- հղումն այստեղ

Կարդում ենք Աղայան նախագիծ

Եղեգնուհին հեքիաթի հետ աշխատանք հղումն այստեղ , հղումն այստեղ, հղումն այստեղ

Կարդում ենք Ռոդարի նախագիծ

Ջանի Ռոդարիի Ջելսոմինոյի արկածները պատմվածքը թեստի ձևով- հղումն այստեղ

Ջանի Ռոդարիի Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա պատմվածքը թեստի ձևով- հղումն այստեղ

Ջանի Ռոդարիի Թե ինչպես կապիկները ճամփորդեցին պատմվածքը թեստի ձևով- հղումն այստեղ

Կարդում ենք Էքզյուպերի նախագիծ

Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը վեպից թեստային աշխատանք հղումն այստեղ, հղումն այստեղ, հղումն այստեղ

Զատկածեսն ընտանիքում նախագիծ

Զատկածեսն ընտանիքում -հղումն այստեղ

Ստեղծագործական աշխատանքներ- հղումն այստեղ, հղումն այստեղ հղումն այստեղ

Մասնակցել եմ մայրենիի Ֆլեշմոբներին