Մաթեմատիկայի ընտրություւն

  1. Գտնել երկնիշ զույգ թվերի քանակը:
    1) 90 2) 45 3) 44 4) 89
  2. Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը:
    1) 4 2) 5 3) 6 4) այլ պատասխան
  3. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը:
    1) 20 2) 19 3) 18 4) այլ պատասխան
  4. 10000-ից փոքր և 10-ից մեծ քանի՞ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:
    1) 9 2) 8 3) այլ պատասխան 4) 7
  5. Գտնել 1.2.3.……..93.94 (բազմակետերի փոխարեն հերթականությամբ բոլոր բնական թվերն են, մինչև նշված թվերը) արտադրյալի վերջին թվանշանը:
    1) 2 2) 4 3) 3 4) 0
  6. Մտապահված թիվը բազմապատկեցին 8-ով, այնուհետև ստացված թվից հանեցին 5 և ստացվեց 13-ից 7 անգամ մեծ թիվ: Գտնել մտապահված թիվը:
    1) 91 2) 12 3) 96 4) 86
  7. Ի՞նչ թիվ պետք է գրել ? նշանի փոխարեն, որպեսզի տեղի ունենա հետևյալ հավասարությունը
    28x3x14x2=42x?:
    1) այլ պատասխան 2) 28 3) 14 4) 56
  8. 1-ից մինչև 100 բնական թվերի շարքում, որքանո՞վ է զույգ թվերի գումարը մեծ կենտ թվերի գումարից:
    1) 50-ով 2) 100-ով 3) հավասար են 4) այլ պատասխան
  9. Յուրաքանչյուր րոպեում զամբյուղում եղած խնձորների թիվը կրկնապատկվում է: 12 րոպե հետո զամբյուղը լցվում է: Որքա՞ն ժամանակ հետո այն կիսով չափ կլցվի:
    1) 6 2) 11 3) 10 4) 9
  10. 3 մարդ 4 օրում հավասարաչափ ուտում են 24 կգ սնունդ: 8 մարդ 2 օրում քանի՞ կգ սնունդ հավասարաչափ կուտեն:
    1) 24 2) 32 3) 16 4) 48
  11. 2019 բնական թվերի գումարը 2020 է: Գտնել այդ բնական թվերի արտադրյալը:
    1) 2 2) 2020 3) այլ պատասխան 4) 2019
  12. Նշված թվերից ո՞րը կարող է լինել երկու հաջորդական բնական թվերի արտադրյալի վերջին թվանշան:
    1) 5 2) 9 3) 0 4) 3
  13. Հաղորդալարի մի կտորը 6 անգամ կարճ է երկրորդից, իսկ երկրորդ կտորը 125 մ-ով երկար է առաջինից: Գտնել երկրորդ կտորի երկարությունը:
    1) 150 2) 125 3) 25 4) 50
  14. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանները ձախից աջ մեծանում են:
    1) 7 2) 28 3) 13 4) այլ պատասխան
  15. Մեկ նարինջը և երկու բանանը միասին արժեն 800 դրամ, իսկ նույն տեսակի մեկ բանանը և 2 նարինջը միասին արժեն 700 դրամ: Որքա՞ն արժե մեկ նարինջը:

800-700=100

Մաթեմատիկայի Ընտրության գործնեություն

1.Արկղում կա 8 կարմիր, 9 կանաչ և 10 կապույտ գույնի գնդակներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել արկղից, որ նրանց մեջ լինի որևէ երկու գույնից գոնե 2-ական գնդակ։
1) 4 2) 6 3) 13 4) այլ պատասխան

2. Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը և րոպեն (օրինակ՝ 02 ։ 21)։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ է ժամացույցի ցույց տված թվանշանները համընկնում 2021 թվի թվանշանների հետ ( 1 հատ՝ 0, 1 հատ՝ 1, 2 հատ՝ 2 ):
1) 9 2) 10 3) 12 4) այլ պատասխան

3. 3, 5, 9, 17, 33, …, …, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 33-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
1) 188 2) 194 3) 198 4) այլ պատասխան

4.Եթե մտապահված թվի եռապատիկից հանենք 8 և ստացված թիվը բաժանենք 5-ի, ապա կստանանք 14։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։
1) 8 2) 10 3) 11 4) 12
5.Արամը գումարեց ընթացիք շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի ամսաթվերը և ստացավ՝ 27։ Ի՞նչ կստանար Արամը, եթե գումարեր այդ շաբաթվա մնացած օրերի ամսաթվերը։
1) 48 2) 50 3) 53 4) 55

6.AB հատվածի վրա C կետը նշված է այպես, որ BC հատվածը 2 անգամ մեծ է AC
հատվածից։ A կետի և BC հատվածի միջնակետի հեռավորությունը 14 սմ է։ Քանի՞ միլիմետր է B կետի և AC հատվածի միջնակետի հեռավորությունը։

14×2=28սմ

28սմ=280մմ

7.Անին համարակալեց մաթեմատիկայի տետրի էջերը՝ օգտագործելով 183 թվանշան։ Քանի՞թերթ ունի Անիի տետրը։

183:2=92

Պատ․՝ 92թերթ

8.Իրարից տարբեր և հորիզոնական շերտերից կազմված քանի՞ եռագույն դրոշ կարելի է կարել 3 տարբեր գույնի կտորներից։

1

9.Երեք թվերի գումարը առաջին թվից մեծ է 26-ով, երկրորդից՝ 34-ով, երրորդից՝ 42-ով։ Գտեք այդ թվերի գումարը։

10. Վարդանը գրատախտակին գրված թիվը փոխում է հետևյալ կերպ՝ եթե թիվը բաժանվում է 3-ի՝ թվից հանում է 1, եթե 3-ի բաժանելիս մնացորդում 1 է ստացվում՝թվին գումարում է 2, իսկ եթե 3-ի բաժանելիս մնացորդում 2 է ստացվում՝ թվից հանում է 2։ Գրատախտակին գրված է 100 թիվը։ Ի՞նչ թիվ կստանա Վարդանը 15 քայլից հետո։

Բանավոր Մաթեմատիկայի ընտրության գործնեություն

  1. Գտնել 18-ի բաժանարարների քանակը։
    1) 4 2) 5 3) 6 4) 7
  1. Մեքենան 1 ժամ 40 րոպեում անցավ 144 կմ։ Այդ ընթացքում մեքենան յուրաքանչյուր
    վայրկյանում քանի՞ մետր էր անցնում։
    1) 20 2) 24 3) 25 4) այլ պատասխան
  2. Դավիթը աստղանիշերը փոխարինեց թվանշաններով այնպես, որ՝ 𝟖0𝟗 < 8𝟏𝟎 < 9𝟎𝟎 ։
    Գտնել Դավիթի գրած թվանշաների գումարը:
    1) 17 2) 18 3) 19 4) 20
  3. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների գումարը 3-ի բազմապատիկ է։
    1) 29 2) 30 3) 31 4) 33
    5.Եթե եռանիշ թվի մի թվանշանը ջնջեն, ապա կստացվի 99։ Քանի՞ հատ այդպիսի եռանիշ թիվ կա։
    1) 27 2) 29 3) 30 4) այլ պատասխան
  4. Օպերատորը (մուտքագրողը) օրական 6 ժամ աշխատելով, 3 օրում կարող է 54 էջ
    մուտքագրել։ Նա օրական քանի՞ ժամ պետք է աշխատի, որ 8 օրում 120 էջ մուտքագրի։
    1) 8 2) 6 3) 5 4) 4
  5. Գրատախտակին մի տողում գրված է 20 հատ 1 թվանշանը։ Քանի՞ հատ “+” նշան պետք էդնել նրանց միջև, որ գումարը ստացվի 200։
    1) 8 2) 9 3) 10 4) այդպես հնարավոր չէ
  6. 3-ով վերջացող երկնիշ թիվը բազմապատկեցին 45-ով և ստացան 3-ով սկսվող քառանիշթիվ։ Գտնել ստացված քառանիշ թվի թվանշաների գումարը:
    1) 21 2) 20 3) 19 4) 18
  7. Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնք 2-ով բազմապատկելիս ստացվում է երկնիշ թիվ, իսկ 3-ով բազմապատկելիս՝ եռանիշ թիվ։
    1) 13 2) 14 3) 15 4) 16

34-49

  1. 4 գրիչի և 3 մատիտի համար վճարեցին 370 դրամ, իսկ նույնպիսի 2 գրիչի և 3 մատիտի
    համար 230 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 7 գրիչի համար։
    1) 490 2) 560 3) 420 4) 630

Բանավորր մաթեմատիկա

  1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:

10×99=990

990+9=999

Պատ․՝ 10 անգամ

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:

300

  1. Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե’ք այդ թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է  9 թվանշանով:

909

  1. Տրված  32 թվին աջից կցագրել  5, ձախից՝  3, ստացված թիվը  կրկնապատկել։  Ինչ թիվ է ստացվել։

3325×2=6650

5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված  թիվը։ Ինչ թիվ է ստացվել։

8900-90=8810

  1. Կազմել  եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ, քանի այդպիսի եռանիշ թիվ կա։

645, 654, 456, 465, 546, 564

  1. Միևնույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ  շարժվեցին երկու հեծանվորդ: Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 4կմ, իսկ երկրորդը առաջինից  2 անգամ ավել : Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը: Ո՞ր հեծանվորդ էր ավելի արագ ընթանում:

4×2=8կմ

8-4=4կմ

Պատ․՝ երկրորդը

  1. Միևնույն կետից հակադիր ուղղությամբ շարժվեցին երկու հետիոտն: Շարժվելուց որորշ ժամանակ անց առաջինը անցել էր 340մ, որը երկրորդի անցածից  30մ-ով ավելի էր: Որքա՞ն էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը:

340-30=310

340+310=650մ

  1. Երկու տարբեր կետից իրար ընդառաջ վազեցին երկու ընկեր:  Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ նրանցից մեկն անցել է 240մ ճանապարհ, իսկ մյուսը առաջինից  3 անգամ  քիչ: Որքա՞ն էր այդ կետերի հեռավորությունը:

240:3=80

240+80=320մ

  1. Հեծանվորդը I  քաղաքից   II  քաղաք գնում էր  16կմ/ժ արագությամբ և տեղ հասավ 3ժ հետո: Վերադարձին նա նույն ճանապարհը անցավ  4 ժամում։ Վերադարձին ին՞չ  արագությամբ էր շարժվում հեծանվորդը։

16×3=48

48:4=12կմ/ժ

  1. 500 կմ հեռավորության վրա գտնվող երկու քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու գնացք: Գնացքներից մեկի արագությունը 45կմ/ժ էր: Որքան էր երկրորդ գնացքի արագությունը, եթե հանդիպումը տեղի ունեցավ  5 ժ հետո:

45×5=225

500-225=275

275:5=55

Պատ․՝ 55կմ/ժ

Բանավոր մաթեմատիկա

Պահեստում կա գազար, լոլիկ և կարտոֆիլ նրանց ընդանուր զանգվածը 392կգ է։ Կարտոֆիլը գազարից ավել է 6-անգամ, իսկ լոլիկը կարտոֆիլից 2-ով ավել։ Հայտնի է, որ գազարի զանվածը 30կգ է։ Քան՞ի կիլոգրամ են կարտոֆիլը և լոլիկը։

30×6=180 կարտոֆիլ

180+2=182 լոլիկ

Պատ․՝ 180 կարտոֆիլ, 182 լոլիկ

Ընդանուր ճանապարհը 5000մ է։ Զբոսաշրջիկները 100մ անցնում են 2ր։ Քանի րոպեում կանցնեն 5000 մետրը։

100:2=50

5000:50=100րոպե

Պատ․՝ 100 րոպեում

Ծաղկավոր կտորը հինգ մետրը արժի 4000դր, իսկ սպիտակ կտորը 3000դր։ Ինչքան կարժենա մեկ մետրը, երկու կտորը միասին։

4000:5=800

3000:5=600

800+600=1400

Պատ․՝ 1400դրամ

A և B կետերի հեռավորությունը 300կմ է։ A կետից բեռնատար է դուրս գալիս, նրա արագությունը 60կմ/ժ է։ B կետից հանդիպակած դուրս է գալիս մարդատար մեքենա, նրա արագությունը 90կմ/ժ է։ Քան՞ի ժամ հետո նրանք կհանդիպեն։

60+90=150

300:150=2

Պատ․՝ 2ժամ

Բանավոր մաթեմատիկա

1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.

1) 1001

2) 969

3) 990

4) 971

2. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք
հաջորդ թիվը:

1) 16

2) 17

3) 15

4) 18
3. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով
կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով
կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ
կարկանդակներն են ամենաշատը:

1) կարտոֆիլով

2) մսով

3) պանրով

4) հնարավոր չէ ասել

4. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն
այդ կետերից են:

1) 3

2) 4

3) 5

4) 6

5. Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3
աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

1) 5

2) 4

3) 3

4) երբեք չի հավասարվի

6. 217մետր երկարություն ունեցող գնացքը բաղկացած է 7 մարդատար և 20 բեռնատար
վագոններից: Մարդատար վագոնը 4 մետրով երկար է բեռնատար վագոնից: Որքա՞ն է
մարդատար վագոնի երկարությունը:

1) 3

2) 7

3) 9

4) 11

7.Ֆերմայում կան ճագարներ և հավեր, որոնք միասին ունեն 1000 գլուխ և 3150 ոտք: Քանի՞ ճագար և քանի՞ հավ կա ֆերմայում:

1000×2=2000

3150-2000=1150

1150:2=575ճագար

1000-575=425հավ

8.Քանի եռանկյուն կա նկարում։

unnamed

16

9. 1-ից մինչև 20 ամբողջ թվերի մեջ քանի՞ պարզ թիվ կա:

9

10. Գնել են երկու տեսակի կոնֆետներ՝ վճարելով ընդամենը 6500դրամ։ Առաջին տեսակի կոնֆետներից, որի 1 կիլոգրամն արժե 2200դրամ, գնել են 2կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1կիլոգրամը 700դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել։

2×2200=4400

6500-4400=2100

2100:700=3կգ

բանավոր մաթեմատիկա

Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։

Անուն

2. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։

Ոչ, քանի որ աքաղաղը չի կարող խոսել։

3. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։

Դասերը

4. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։

5

5. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։

Նրա կափարիչը

6. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի շատ ծանրաբեռնված։

հավասար են

7. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։

ձկները

9. Ինչո՞ւ մացառախոզը չի կարող խեղդվել։

Որովհետև մացառախոզի փշերի մեջ դատարկ է։

10. Ո՞րն է ամենաբարձր խոտը։

Եղեգները

11. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։

9×2=18

18:3=6

6+4=10

10-2=8

12. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։

Սոճու վրա նարինջ չի աճում

13.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։

5

14. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։
Հենց նա էլ որդին է

15. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։

2

17. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։

Ջայլամները թռչել չգիտեն

բանավոր մաթեմատիկա

Այսօր չափելու ենք արևելյան լանջի մակերեսը և խոտհնձիչի օգնությամբ հնձելու ենք այդ լանջի խոտը։

Արևելյան լանջի լայնությունը 3մ է, իսկ երկարությունը 15մ է։

15×3=45մ2

45մ քառակուսի տարածքից հնձել ենք 5կգ:

Քանի որ 1կգ = 1000գ, 5կգ = 5000գ։

Որպեսզի իմանանք 1մ քառակուսուց որքան խոտ ենք հնձել, պետք է 5000:45=110մ2:

Բանավոր մաթեմատիկա

Կանաչ լանջեր նախագծի շրջանակներում չափեցինք մեր դպրոցի արևելյան լանջը։ Լանջի լայնությունը 3մ է, իսկ երկարությունը 18։ Մակերեսը գտնելու համար 3×18=54մ2:

Հարավային լանջի լայնությունը 3մ է, իսկ երկարությունը 25: Մակերեսը գտնելու համար 3×25=75մ2:

Այսօր իմացանք, որ հարավային և արևելյան լանջի մակերեսը միասին կազմում է 54+75=129մ2:

1 քառակուսի մետրը ջրելու համար անհրաժեշտ է 1500լ ջուր։ 129×1500=1935000լ ջուր։