Դարձվածքներ ՝
Մազ դառնալ ֊֊֊ սաստիկ բարակել՝ նիհարել,
ծակ ու ծուկ մտնել ֊֊֊֊գնալ տնտղել,
ծոծրա՜կդ կտեսնես ֊֊֊֊երբեք չես (չի․․․) ստանա (արժանանա) ,
փակ բերան ֊֊֊ քչախոս․ լռակյաց,
պատերի տակ կուչ գալ ֊֊֊ անապաստան վիճակում լինել,
թանկ հաճույք է ֊֊֊֊֊֊֊ լավ բան է,բայց թանկ է նստում
օձի ճուտ ֊֊֊֊ սատանա, շատ՝ չար մարդ
սար ու քարի վրա՛ ընկնի ֊֊֊֊ չկատարվի՛ ,
թեթև շունչ առնել ֊֊֊ մի բեռից ձերբազատվել, հոգեպես թեթևանալ,
շան երես ունենալ ֊֊֊֊ պնդերես՝ անամոթ լինել։
2. Լրացնել բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:
Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճյուղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:
Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)
Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր, ճգնել, օգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել