Տեքստային խնդիրներ

Տեքստային խնդիրներ

Դասարանական առաջադրանքներ․

1. Աննան գնեց 10 տուփ քաղցրավենիք՝ յուրաքանչյուրը 1600դրամով, և 5 միանման տորթ։ Այդ ամենի համար վճարեց 36000 դրամ։ Աննան քանի՞ դրամ վճարեց մեկ տորթի համար։ 1) 10×1600=16000   2)36000-16000=20000   3)20000:5=4000 Պատ.՝4000դր

2. Դահլիճում կա 20 կարգ։ Երբ յուրաքանչյուր կարգում եղած տեղերի քանակը ավելացրին 5-ով, դահլիճի բոլոր տեղերի քանակը դարձավ 540։ Սկզբում քանի՞ տեղ կար յուրաքանչյուր կարգում։  1)540:20=27    2)27-5=22  Պատ.՝22 տեղ

3. Աղջիկը 2 տարեկան է։ Հայրը նրանից մեծ է 30 տարով։ Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից։ Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց։   1) 32:2=16  2)36:6=6    Պատ.՝հիմա 16, հետո 6

4. Մի արտադրամասում կար 53 հաստոց, իսկ մյուսում՝ 12-ով ավելի։ Երկրորդ արտադրամասում ավելացրին ևս 17 հաստոց։ Ընդամենը քանի՞ հաստոց եղավ երկու արտադրամասերում։ Կփոխվի՞ արդյոք հաստոցների այդ քանակը, եթե հաստոցներն ավելացնեն առաջին արտադրամասում։   1)53+12=65  2)65+17=82  3)53+82=135   Պատ.՝135 հաստոց չի փոխվի

Տնային առաջադրանքներ

1 Գրքում կա 532 էջ։ Տղան ամեն օր կարդում է 37 էջ։ Կկարողանա՞  նա կարդալ ամբողջ գիրքը 2 շաբաթում։  1)14×37=518 ոչ

2 Հացի գործարան պետք է տանել 240տ ալյուր։ Բեռնատար մեքենայում տեղավորվում է 3տ ալյուր։ Քանի՞ մեքենա կպահանջվի, եթե յուրաքանչյուր մեքենան կարող  է կատարել 4 ուղերթ։   1)3×4=12   2)240:12=20   Պատ.՝20 մեքենա

Оставьте комментарий